Գլխավոր տեղեկություն
Համար
N 1119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.15/62(652) Հոդ.1067
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2008 թվականի N 1119-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ» ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ` 855 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. կառավարական շենքերը քաղաքաշինական առումով խիստ կենտրոնացված են և տեղակայված Հանրապետության հրապարակում ու դրան հարակից հատվածներում,

բ. հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում գրասենյակային նոր տարածքների, այսինքն` կառավարական կառույցների ստեղծման անհրաժեշտություն է առաջացել, որոնք էլ կհանդիսանան կառավարական շենքերի ամբողջական, օրգանական շարունակությունը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և իրականացման համար պատասխանատու պետական մարմինը Երևանի քաղաքապետարանն է.

3) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության oտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

4) սեփականության oտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2009 թվականի հունվարի 1-ն է.

5) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության oրինակելի ձևով:

3. Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող սեփականության սեփականատերերին և oտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 11-ի N 1119-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ» ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը

«Հանրապետության հրապարակ» մետրոպոլիտենի կայարանին հարակից` 855.0 քառ. մետր մակերեսով հողատարածք (սխեման կցվում է)

2 ամիս

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ» ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ` 855 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐՏԵՂ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

Ներմուծեք նկարագրությունը_20564