Գլխավոր տեղեկություն
Համար
N 1034-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 1034-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2006 թվականի մարտի 27-ին կնքված համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

2006 թվականի հոկտեմբերից մինչև 2008 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական գործակալ հանդիսացած «ԳԼՈՔՈՄՍ» ԻՆՔ.» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» ծրագրի շրջանակներում սպառված ապրանքների և մատուցված ծառայությունների դիմաց այդ ծրագրի միջոցների հաշվին կատարված վճարումների կազմում ներառված ավելացված արժեքի հարկի գումարը «ԳԼՈՔՈՄՍ» ԻՆՔ.» ընկերությանը վերադարձնելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 235,618.0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին» հոդվածով), և թույլատրել նշված գումարի հաշվին վճարումն իրականացնել առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան