ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հոկտեմբերի 2003 թ. N 79-Ա
Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19 կետի դրույթներով, հաշվի առնելով Վանաձոր քաղաքի տարածքում 2-րդ մետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «Լոռի թի-վի» ՍՊ ընկերությանը ճանաչել Վանաձոր քաղաքի տարածքում 2-րդ մետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:
2. «Լոռի թի-վի» ՍՊ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:
Նախագահ |
Գ. Ամալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|