Գլխավոր տեղեկություն
Համար
N 80-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.10.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.17/26(144) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.10.2003
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.10.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 հոկտեմբերի 2003 թ. N 80-Ա 

Երևան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19 կետի դրույթներով, հաշվի առնելով Նոյեմբերյան քաղաքի տարածքում 12-րդ մետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «Քամուտ» ՍՊ ընկերությանը ճանաչել Նոյեմբերյան քաղաքի տարածքում 12-րդ մետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «Քամուտ» ՍՊ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Նախագահ

Գ. Ամալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան