ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2003 թ. N 1/408-Ա
Երևան
ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգի» 4-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել տարեկան 17 տոկոս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Նախագահի տեղակալ՝ |
Ա. Ջավադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|