ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2008 թվականի N 1026-Ա
«ՋՐՇԻՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և 43-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ջրշին» շինարարական պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով նվազեցնել 78568 հազ. դրամի չափով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սահմանված կարգով ապահովել «Ջրշին» շինարարական պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|