Գլխավոր տեղեկություն
Համար
N 525
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.10.2008-12.02.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.10/21(54)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0525.25.08.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1998 թվականի N 525
քաղ. Երևան

 

ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին կետին, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի պահանջներն ու նպատակ ունենալով ուժեղացնելու վերահսկողությունը հարկ վճարողների (այդ թվում` ֆիզիկական անձանց) կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի շրջանառության օրինականության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նյութական և ոչ նյութական ակտիվների, ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջների սահմանման և այդ փաստաթղթերի կազմման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 07.08.08 N 1018-Ն)

2. Սահմանել, որ`

ա) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները համարվում են բավարարված, եթե դրանք որպես ծախս հաշվեգրելու համար ակտիվների ձեռքբերման գծով իրականացված տնտեսական գործառնությունները հարկ վճարողի մոտ ձևակերպված են սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերով (հաշվարկային ու այլ փաստաթղթերով), և եթե ծախս ձևակերպող հարկ վճարողների մոտ փաստացի կատարված գործառնություններին վերաբերող առկա սկզբնական հաշվառման (հաշվապահական) փաստաթղթերն ունեն հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքներով ու իրավական այլ ակտերով ծախսերի (ծախսումների) հավաստիության (հիմնավորվածության) նկատմամբ ներկայացվող պահանջներն ապահովելու համար անհրաժեշտ տվյալները և տարրերը, իսկ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված` նյութական ու ոչ նյութական ակտիվների, ապրանքանյութական պաշարների, այլ ակտիվների ձեռքբերման դեպքում` նաև այլ անհրաժեշտ տվյալներ ու տարրեր.

բ) սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան կազմված ծախսերը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում, համարվում է նաև գործարքի մյուս կողմի եկամուտները հիմնավորող փաստաթուղթ.

գ) սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ.

(«գ» ենթակետը խմբ. 07.08.08 N 1018-Ն)

դ) սույն որոշման դրույթները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի վրա:

(2-րդ կետը փոփ. 30.10.00 N 693)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.10.00 N 693)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 30.10.00 N 693)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
օգոստոսի 25-ի N 525 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ, ծառայությունների (աշխատանքների) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 07.08.09 N 1018-Ն)

 

I. Ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջները

 

1. Ծախսերի հաշվեգրման համար նյութական և ոչ նյութական ակտիվների, ինչպես նաև ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ժամանակ իրականացված գործարքները հավաստող փաստաթղթեր կարող են համարվել, մասնավորապես`

ա) հարկային հաշիվը.

բ) հաշիվ-ապրանքագիրը.

գ) կրճատ հաշիվ-ապրանքագիրը.

դ) ապրանքանյութական բեռնագիրը.

ե) պահեստի ելքի անդորրագիրը (ապրանքագիրը).

զ) կատարողական ակտը.

է) աշխատավարձի հաշվարկային կամ հաշվարկավճարային տեղեկագիրը.

ը) քարտային անդորրագիրը.

թ) բանկային ծառայությունների մատուցումը հավաստող անդորրագիրը կամ քաղվածքը կամ այլ փաստաթուղթ.

ժ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված` վճարների կատարումը հավաստող փաստաթղթերը.

ժա) հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնը.

ժբ) միակողմանի գնման ակտը:

Սույն կետում նշված փաստաթղթերի (բացառությամբ «ժբ» ենթակետում նշվածի) ամբողջությունն անվանվում է նաև հաշվարկային փաստաթուղթ, ընդ որում, կրճատ հաշիվ-ապրանքագիրը, հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը և միակողմանի գնման ակտն այսուհետ կանվանվեն նաև միակողմանի փաստաթուղթ, իսկ սույն կետում նշված մնացած բոլոր փաստաթղթերը` երկկողմանի փաստաթուղթ:

Սույն կարգի իմաստով կրճատ հաշիվ-ապրանքագիր է համարվում այն հաշվարկային փաստաթուղթը, որում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները, ինչպես նաև ակտիվներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող (աշխատանքներ ընդունող)` հարկ վճարող իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը և փաստացի գործունեության վայրը (հասցեն) կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը:

Սույն կարգի իմաստով միակողմանի գնման ակտ է համարվում այն փաստաթուղթը, որում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները:

(1-ին կետը լրաց. 01.03.07 N 507-Ն, խմբ. 07.08.08 N 1018-Ն)

2. Հաշվարկային փաստաթուղթը հարկ վճարողի իրականացրած գործարքը հաստատող` հարկման հիմք հանդիսացող (ծախսերը հիմնավորող) հաշվարկային փաստաթուղթ է, որում արտացոլված են (ներառված են ըստ էության) հետևյալ վավերապայմանները`

ա) հաշվարկային փաստաթղթի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.

բ) ակտիվներ օտարող կամ ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) հարկ վճարողի`

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ` ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` ՀՎՀՀ,

- իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն), ինչպես նաև կնիքը (դրոշմակնիքը) (Հայաստանում հաշվառված հարկ վճարողի համար` կնիքի (դրոշմակնիքի) վրա ՀՎՀՀ-ի պարտադիր նշմամբ) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը,

- ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը.

(«բ» ենթակետը խմբ. 07.08.08 N 1018-Ն)

գ) ակտիվներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող (աշխատանքներ ընդունող) հարկ վճարողի`

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր լինելու դեպքում` ՀՎՀՀ,

- իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն), ինչպես նաև կնիքը (դրոշմակնիքը) (Հայաստանում հաշվառված հարկ վճարողի համար` կնիքի (դրոշմակնիքի) վրա ՀՎՀՀ-ի պարտադիր նշմամբ) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը,

- ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը.

(«գ» ենթակետը խմբ. 07.08.08 N 1018-Ն)

դ) ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը,

ե) ակտիվների միավորի գինը` դրա առանձնացումը հնարավոր լինելու դեպքում և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը:

(«ե» ենթակետը լրաց. 07.08.08 N 1018-Ն)

(2-րդ կետը փոփ., լրաց. 30.10.00 N 693, փոփ. 10.07.03 N 864-Ն)

 

II. ԾախսերԸ հիմնավորող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջների առանձնահատուկ դեպքերը

 

3. Սույն կարգի 2-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի որոշ վավերապայմաններ հաշվարկային փաստաթղթում արտացոլված չլինելու դեպքում այդ ենթակետերի պահանջները համարվում են բավարարված, եթե`

առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքված գրավոր պայմանագիր, որում արտացոլված են այդ վավերապայմանները, իսկ հաշվարկային փաստաթղթում առկա է հատուցման ենթակա ընդհանուր գումարը, գործարքն իրականացրած հարկ վճարողների լիազորված անձանց պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունն ու ստորագրությունը և կատարված է հղում պայմանագրի ամսաթվին.

գործարքն իրականացվում է լիազորագրի (տեղեկանքի) հիման վրա (առանց կողմերի միջև գրավոր պայմանագրի կնքման), որում արտացոլված են`

ակտիվներ վաճառող (տրամադրող) իրավաբանական անձի (իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության) կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն), ինչպես նաև կնիքը (դրոշմակնիքը) (Հայաստանում հաշվառված հարկ վճարողի համար` կնիքի (դրոշմակնիքի) վրա ՀՎՀՀ-ի պարտադիր նշմամբ) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը.

ակտիվներ վաճառող (տրամադրող) ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը.

ակտիվներ ձեռք բերող (ստացող) իրավաբանական անձի (իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության) կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

իրավաբանական անձի, նրա մշտական հաստատության (այդ թվում` հիմնարկի, մասնաճյուղի, ներկայացուցչության) լրիվ անվանումը, փաստացի գործունեության վայրը (հասցեն), ինչպես նաև կնիքը (դրոշմակնիքը) (Հայաստանում հաշվառված հարկ վճարողի համար` կնիքի (դրոշմակնիքի) վրա ՀՎՀՀ-ի պարտադիր նշմամբ) և (կամ) ղեկավարի (կամ փոխարինող անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը.

ակտիվներ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) վայրը (հասցեն), ինչպես նաև անձնագրի (զինվորական գրքույկի, սոցիալական քարտի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) սերիան և համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը և պետական գրանցման վկայականի համարը:

Կազմվող հաշվարկային փաստաթղթում պարտադիր ներառվում են սույն կարգի 2-րդ կետում նշված մնացած վավերապայմանները, ինչպես նաև հղումը լիազորագրին (տեղեկանքին) և լիազորված ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունն ու ստորագրությունը:

(3-րդ կետը խմբ. 30.10.00 N 693, փոփ. 10.07.03 N 864-Ն, խմբ. 07.08.08 N 1018-Ն)

31. Վճարային քարտերով վճարման դեպքում` վճարային քարտերով գործառնության ընթացքում ձևավորված անդորրագրերում (այսուհետ` քարտային անդորրագիր) սույն կարգի 2-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերով սահմանված պահանջները համարվում են բավարարված, եթե`

ա) առկա է ակտիվներ վաճառող (տրամադրող) կամ ծառայություն մատուցող հարկ վճարող`

- իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն),

- անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության (հաշվառման) հասցեն և «Ա/Ձ» նշումը,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

բ) առկա է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարող`

-իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված իրավաբանական անձին, իրավաբանական անձանց հիմնարկներին, իրավաբանական անձի մասնաճյուղին կամ ներկայացուցչությանը նույնականացնող քարտային համարը,

- անհատ ձեռնարկատիրոջ և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված անհատ ձեռնարկատիրոջը նույնականացնող քարտային համարը,

- ֆիզիկական անձի և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրի հիման վրա տրամադրված ֆիզիկական անձին նույնականացնող քարտային համարը, ինչպես նաև այդ ֆիզիկական անձի գործատուի կողմից սահմանված կարգով դուրս գրված փաստաթուղթ (հանձնարարություն, կարգադրություն և այլ), որով հավաստվում է գործատուի հաշվին տվյալ ֆիզիկական անձի կողմից այդ գնումները կատարելու իրավասությունը,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն) կամ այն առկա է ակտիվներ (ծառայություններ) ստացող հարկ վճարողի և վճարային քարտ թողարկող բանկի միջև կնքված պայմանագրում.

գ) առկա է ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը, կամ քարտային անդորրագրին կցվում է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից հավաստված այլ փաստաթուղթ, որը կարող է լրացվել ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար և որում արտացոլված են նույն գումարի չափով ակտիվների անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայությունների տեսակն ու ծավալը.

դ) առկա է ակտիվների միավոր գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը, կամ քարտային անդորրագրին կցվում է ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից հավաստված այլ փաստաթուղթ, որը կարող է լրացվել ակտիվներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար և որում առկա է նույն գումարի չափով միավոր գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինն ու հատուցման ենթակա ընդհանուր գումարը

(31 կետը լրաց. 01.03.07 N 507-Ն)

4. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները բավարարված են համարվում նաև այն դեպքերում, եթե`

ա) ակտիվներ վաճառող (տրամադրող) հարկ վճարողի եկամուտները հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «դ», «ե» ենթակետերով նախատեսված վավերապայմանները և ակտիվներ ձեռք բերող (ստացող) հարկ վճարողի կնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 300 հազ. դրամը ու ՀՎՀՀ-ն.

բ) ակտիվներ ձեռք բերող (ստացող) հարկ վճարողի ծախսերը հիմնավորված համարվելու համար` հաշվարկային փաստաթղթերում առկա են սույն կարգի 2-րդ կետի «ա», «գ», «դ», «ե» ենթակետերով սահմանված վավերապայմանները և ակտիվներ առաքող հարկ վճարողի կնիքը, եթե գործարքի արժեքը գերազանցում է 300 հազ. դրամը ու ՀՎՀՀ-ն:

(4-րդ կետը փոփ. 30.10.00 N 693, 10.07.03 N 864-Ն, 07.08.08 N 1018-Ն)

5. Կրճատ հաշիվ-ապրանքագիրը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող ՀԴՄ-ների կտրոնները (սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված վավերապայմանները ձեռք բերողի կողմից ինքնուրույնաբար լրացվելու դեպքում` անմիջականորեն ՀԴՄ-ի կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում) ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթուղթ, եթե դրանց հանրագումարը չի գերազանցում ամսական 3.0 մլն դրամը` միանվագ գործարքը 300 հազ. դրամը չգերազանցելու դեպքում:

Սույն կետի առաջին պարբերության դրույթները կիրառվում են նաև ժամանակի ընթացքում մաշված ՀԴՄ-ների կտրոնների վրա, եթե հարկ վճարողի մոտ առկա է դրան համապատասխանող պարզեցված հաշվարկային փաստաթուղթը կամ այդ ՀԴՄ-ի կտրոնի ընթեռնելի պատճենը, ինչպես նաև` այն դեպքերում, երբ ՀԴՄ-ի կտրոնի վրա բացակայում են սույն կարգի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում նշված վավերապայմանները` դրանք հարկ վճարողի կողմից ինքնուրույնաբար լրացվելու դեպքում (անմիջականորեն ՀԴՄ-ի կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում):

(5-րդ կետը խմբ. 30.10.00 N 693, 07.08.08 N 1018-Ն)

51. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց համար պետական կարգավորող մարմնի կողմից ռադիոհաճախականության օգտագործման վճարների մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, եթե այդ փաստաթղթերում առկա են հաշվարկային փաստաթղթի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը, այդ մարմնի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, ստորագրությունը, կնիքը, ծառայության տեսակը և ընդհանուր արժեքը: Այդ դեպքում սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված համապատասխան տվյալները թույլտվություն ունեցող անձանց կողմից լրացվում են ինքնուրույնաբար` ծառայությունների ընդունումը ձևակերպելուց առաջ` անմիջականորեն հաշվարկային փաստաթղթի վրա կամ դրան կցված փաստաթղթում:

(51 կետը լրաց. 01.02.07 N 87-Ն)

 

III. Ծախսերը հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված չլինելը

 

6. Ծախսերը հաշվարկային փաստաթղթերով հարկման նպատակով հիմնավորված չեն համարվում (և, համապատասխանաբար, հարկային պարտավորությունը հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով հաշվարկելու համար հիմք չեն հանդիսանում, բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերի), եթե էականորեն խախտվել են սույն կարգի 2-րդ, 3-րդ, 31-րդ, 4-րդ, 5-րդ և 5.1-ին կետերի պահանջները: Ընդ որում, նշված որևէ պահանջի (պահանջների) չկատարումն ինքնին չի նշանակում, որ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը հարկման նպատակով չեն ընդունվում, քանի դեռ նշված այլ վավերապայմաններ, ըստ էության, հիմնավորում են կատարված ծախսերը:

(6-րդ կետը խմբ. 30.10.00 N 693, լրաց. 01.03.07 N 507-Ն, փոփ., լրաց. 07.08.08 N 1018-Ն)

 

IV. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կազմելը (լրացնելը)

 

7. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կազմվում են առնվազն երկու օրինակից (օրենսդրությամբ, մասնավորապես, բանկային գործառնությունները կարգավորող, նախատեսված լինելու դեպքերում` նաև ավելի), որոնք պետք է լինեն նույնական (առանձին-առանձին կնքված կամ դրոշմակնքված ու ստորագրված): Դրա մի օրինակը պետք է գտնվի ապրանքն առաքող կամ ծառայությունը մատուցող հարկ վճարողի, իսկ մյուսը` ապրանքներ կամ ծառայություններ ստացող հարկ վճարողի մոտ: Գործարքի իրականացման պահին բնօրինակի չտրամադրման դեպքում այն ուղարկվում է փոստով:

8. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող հանդիսացող անձանց միջև ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը լրացվում են հայերեն: Գնորդի (ծառայությունից օգտվողի) համաձայնությամբ (պահանջով) նրանց կարող է տրվել այդ փաստաթղթի օտար լեզվով լրացված օրինակ:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 30.10.00 N 693) 

10. Ծախսերը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը կարող են լրացվել (կազմվել)` ներառելով նաև այլ (սույն կարգի 2-րդ կետում չնշված) տվյալներ ու տեղեկություններ (մասնավորապես, սահմանված դեպքերում` նշում անուղղակի հարկերի մասին):

(10-րդ կետը փոփ. 07.08.08 N 1018-Ն)