Գլխավոր տեղեկություն
Համար
N 1037-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.1006
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 1037-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԴԱՇՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՏԵՂ ԱՂԵՂ-2008» ԵՎ «ՀԱՄԱՏԵՂ ՆԻԶԱԿԱԿԻՐ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` «ԽԻԶԱԽ ԼՈՒՍԱՆ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՑՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԵՐԿՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Եվրոպայում դաշնային ուժերի գերագույն հրամանատարության միջև «Համատեղ աղեղ - 2008» և «Համատեղ նիզակակիր - 2008» զորավարժությունների` «Խիզախ լուսան - 2008» զորավարժության հետ միացյալ իրականացման համար հյուրընկալող երկրի աջակցության ապահովման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի հիմնական դրույթներն ամրագրված են 1951 թվականին Լոնդոնում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի կողմերի միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրում (ՆԱՏՕ ԶՈՒԿՀ), որի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են 1995 թվականի հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի անդամ պետությունների և «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի (ԳՀԽ ԶՈՒԿՀ) 1-ին հոդվածի համաձայն (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի մայիսի 17-ին), ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Եվրոպայում դաշնային ուժերի գերագույն հրամանատարության միջև «Համատեղ աղեղ - 2008» և «Համատեղ նիզակակիր - 2008» զորավարժությունների` «Խիզախ լուսան - 2008» զորավարժության հետ միացյալ իրականացման համար հյուրընկալող երկրի աջակցության ապահովման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1037-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԴԱՇՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՏԵՂ ԱՂԵՂ-2008» ԵՎ «ՀԱՄԱՏԵՂ ՆԻԶԱԿԱԿԻՐ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` «ԽԻԶԱԽ ԼՈՒՍԱՆ-2008» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՑՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԵՐԿՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով կանոնակարգվում են 2008 թվականի հունիսի 3-ին և 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Եվրոպայում դաշնային ուժերի գերագույն հրամանատարության միջև «Համատեղ աղեղ - 2008» և «Համատեղ նիզակակիր - 2008» զորավարժությունների` «Խիզախ լուսան - 2008» զորավարժության հետ միացյալ իրականացման համար հյուրընկալող երկրի աջակցության ապահովման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով (այսուհետ` փոխըմբռնման հուշագիր) սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման շրջանակներն ու տրամադրման կարգը:

2. Սույն հրահանգով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններն ամրագրված են փոխըմբռնման հուշագրի 6.1-ին, 6.9-րդ և 7.3-րդ հոդվածներում:

3. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենքով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

4. Փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող «Համատեղ աղեղ - 2008», «Համատեղ նիզակակիր - 2008» և «Խիզախ լուսան - 2008» զորավարժությունների (այսուհետ` զորավարժություններ) նախապատրաստման և անցկացման շրջանակներում ապրանքների մատակարարման կամ ներմուծման, ծառայությունների մատուցման, ապրանքների և ծառայությունների անհատույց կամ մասնակի հատուցմամբ սպառման գործարքների (գործառնությունների) սույն հրահանգով նախատեսված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում համապատասխան հաշվարկային ու վճարային փաստաթղթերը (հաշիվ - ապրանքագիր, աշխատանքների կատարումը հաստատող ակտ, գնման չեկ և այլն), ինչպես նաև սույն հրահանգի տեղեկանքը` համաձայն N 1 ձևի:

5. Փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ելքի համար տուրքի գծով հարկային արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում սույն հրահանգի տեղեկանքը` համաձայն N 2 ձևի:

6. Փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում ծրագրերի իրականացման համար լիազորված մարմնի հետ կնքում են համապատասխան պայմանագրեր:

7. Սույն հրահանգով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները կիրառվում են միայն փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի ընթացքում:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

8. Փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են`

1) ավելացված արժեքի հարկ.

ա. ավելացված արժեքի հարկից (այսուհետ` ԱԱՀ) ազատվում են փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում պաշտոնական կամ պայմանագրային գործունեության հետ կապված`

ապրանքների ներմուծումը.

հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման գործարքները (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

բ. փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների ու ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր).

2) սույն հրահանգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում.

ա. նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով,

բ. նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին),

գ. նշված անձինք հարկից ազատված և ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

3) եկամտահարկ.

եկամտահարկից ազատվում են փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում բացառապես ուղարկող երկրների (ՈՒԵ) ուժերի համար պայմանագրերի հիման վրա աշխատող օտարերկրյա քաղաքացիները և ուղարկող երկրների (ՈՒԵ) պայմանագրային աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

4) պարտադիր սոցիալական ապահովագրության վճար.

փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում ուղարկող երկրների (ՈՒԵ) պայմանագրային աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ չեն հաշվարկվում.

5) հաստատագրված վճար.

հաստատագրված վճարից ազատվում է փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում վառելիքի, յուղերի և քսանյութերի ներմուծումը.

6) մաքսային վճարներ.

փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մաքսային սահմանին գանձման ենթակա մաքսային վճարներ չեն գանձվում.

7) Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար տուրք.

փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք ազատվում են Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ելքի համար նախատեսված տուրքի վճարումից:

 

III. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Փոխըմբռնման հուշագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար տուրքի) արտոնությունների կիրառման համար սույն հրահանգի տեղեկանքի (N 1 ձև) առկայությունը պարտադիր է:

10. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար տուրքի գծով արտոնությունների կիրառման համար տեղեկանքի (N 2 ձև) առկայությունը պարտադիր է:

11. Արտոնությունների կիրառման հիմք հանդիսացող տեղեկանքները (NN 1 և 2 ձևեր) տրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորած պատասխանատու անձի կողմից` համապատասխանաբար, հրահանգի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում:

12. Հրահանգի 9-րդ կետում նշված տեղեկանքը կազմվում է 4 օրինակից, որի բնօրինակը և 2 պատճենը տրվում են հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, իսկ մեկ պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում:

Ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններին տրվում է միայն տեղեկանքի բնօրինակը:

Հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց կողմից տեղեկանքների 2 պատճենը` դրանք ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացվում են իրենց հաշվառման վայրի համապատասխան հարկային տեսչություն: Հարկային տեսչությունը տեղեկանքի մեկ պատճենն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում այն ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, իսկ մյուս պատճենը` գրանցում հարկ վճարողի անձնական գործում:

Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց մասին տեղեկանքները ներկայացվել են համապատասխան հարկային տեսչություն:

13. Փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օդանավակայաններում գրանցման ժամանակ գրանցող (պետական տուրք գանձող) պաշտոնատար անձի կողմից լրացվում է արտոնության հավաստագիր, որն ստորագրվում և թողնվում է գրանցումն իրականացնող ընկերության մոտ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _____

 

____ __________ 200 ___ թ.

 

Սույն տեղեկանքով հաստատվում է, որ ________________________________

 

_________________________________________________________

(ծրագիր իրականացնող լիազորված մարմնի անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)

 

փոխըմբռնման հուշագրի հիման վրա նախատեսված ծրագրերի շրջանակներում _______

 

_________________________________________________________

(իրականացվող ծրագրի անվանումը)

 

_________________________________________________________

(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը)

 

գրանցված __________________________________________________

(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն)

 

_________________________________________________________

(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը
(պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր)

 

ձեռք է բերում (ներմուծում է) ______________________________________

 

__________________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների
համառոտ նկարագրությունը)

 

__________________________________________________________

(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների
քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)

 

ՀՀ պաշտպանության նախարարության

պատասխանատու անձ

___________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N 00000

 

Տրվում է ____________________________________________ քաղաքացի`

(երկիրը)

 

_______________________________________________________ -ին

(անունը, ազգանունը)

 

ծնված` ____ ____________ 200___ թ., անձնագիր` ____________________

 

առ այն, որ նա, հանդիսանալով փոխըմբռնման հուշագրի հիման վրա իրականացվող զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Եվրոպայում դաշնային ուժերի գերագույն հրամանատարության միջև «Համատեղ աղեղ - 2008» և «Համատեղ նիզակակիր - 2008» զորավարժությունների` «Խիզախ լուսան - 2008» զորավարժության հետ միացյալ իրականացման համար հյուրընկալող երկրի աջակցության ապահովման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի համաձայն ազատված է օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումից:

 

ՀՀ պաշտպանության նախարարության

պատասխանատու անձ

___________
(ստորագրությունը)

_______________
(անունը, ազգանունը)

 

____ ___________ 200___ թ.

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան