Գլխավոր տեղեկություն
Համար
N 976-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.10/56(646) Հոդ.936
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 976-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 28-ի N 976-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 29-ի N 1149-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի Արտադրանքի բնութագիրը
0407 00 Թռչնի ձու
110100 Ալյուր
1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ)
1516, 1517 Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին
1604-1605 Պատրաստի սննդամթերք՝ ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից
1701, 1702 90, 1703, 1704 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն կակաո չպարունակող
1805 00 000, 1806 Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք
1901 10 000 Մանկական սնունդ
1902-1905 (բացի 1905 90 300-ից) Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն
2001-2008 (բացի 2002 90-ից, 2007 99-ից) Մթերք՝ ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից
2101 - 2104 Տարբեր սննդամթերք, խմորիչ
2201 - 2209 00 (բացի 2202 90 100-ից, 2203 00-ից, 2208 20 120-ից, 2208 20 400-ից, 2208 20 620-ից, 2208 20 890-ից) Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
2501 00 91 Կերակրի աղ
2707, 2710 (բացի 2710 11 410-ից, 2710 11 450-ից, 2710 11 490-ից, 2710 19 410-ից) Նավթամթերք և յուղեր
3303 00-3306, 3307 10 000, 3307 20 000 Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ
4014 90 100 Մանկական ծծակներ
6810 91 Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, պատրաստվածքներ բետոնից ամրանավորված կամ չամրանավորված
9018 31 100 Ներարկիչներ պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի
»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան