Գլխավոր տեղեկություն
Համար
N 1117-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2005-22.08.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2005 թվականի N 1117-Ա

 

«ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՇՏԱԲ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԵՎ «ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԼԵՌՆԱՓՐԿԱՐԱՐ ՋՈԿԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը` համապատասխանաբար դադարեցնելով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները:

2. «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Հատուկ լեռնափրկարար ջոկատ» փակ բաժնետիրական ընկերության:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`

ա) 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հատուկ լեռնափրկարար ջոկատ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հատուկ լեռնափրկարար ջոկատ» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումը` նշված ընկերությունների միջոցների հաշվին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 7-ի «Պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հիմնադրի լիազորությունները պետական կառավարման համապատասխան մարմիններին վերապահելու, մի շարք տնտեսական ընկերություններ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով չնախատեսված կազմակերպական-իրավական ձևի ձեռնարկությունները լուծարելու մասին» N 1833-Ա որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. հուլիսի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.08.2010, N 1083-Ա ---------
21.08.2008, N 942-Ա 22.08.2008, N 1117-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան