«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
26 օգոստոսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հուլիսի 2008 թ. |
թիվ 226-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/05-Ը» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ««Կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը» կանոնակարգ 5/05-ը»՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2008 թ. օգոստոսի 1 Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 29-ի թիվ 226-Ն որոշման |
«ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/05-Ը
1. Սույն կանոնակարգը սահմանում է կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված` արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով սահմանված պահանջների խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի (այսուհետ` օպերատոր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` Կենտրոնական բանկ) տեղեկացնելու կարգը:
2. Օպերատորի վերահսկող ծառայությունը պարտավոր է կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով սահմանված պահանջների ցանկացած խախտման մասին խախտումը բացահայտելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:
3. Սույն կանոնակարգի 2-րդ կետով սահմանված տեղեկացումը օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկացումը ներկայացվում է ՍիԲիԷյՆեթ համակարգի միջոցով: ՍիԲիԷյՆեթ համակարգից օգտվելու անհնարինության դեպքում էլեկտրոնային եղանակով տեղեկացումը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով: Մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով տեղեկացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է կից գրություն:
4. Թղթային եղանակով տեղեկացնելու դեպքում տեղեկացումը պետք է ստորագրվի վերահսկող ծառայության ղեկավարի կողմից և կնքվի օպերատորի կնիքով:
Հավելված 1
««Կարգավորվող շուկայի մասնակիցների և հաշվետու թողարկողների կողմից թույլ տրված խախտումների մասին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու կարգը» Կանոնակարգ 5/05-ի» Հավելվածի |
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
______________________ (տեղեկացման համարը)
________________________________________________________ -ը (օպերատորի անվանումը)
տեղեկացնում է կարգավորվող շուկայում բացահայտված հետևյալ խախտման (խախտումների) մասին.
______________________________________________________________________ (Այն անձի (անձանց) անունը, ազգանունը, կապի միջոցները, որի (որոնց) հետ կարելի է կապ հաստատել` կապված թույլ տրված խախտումների հետ) _____________________________________ (Վերահսկող ծառայության ղեկավարի ստորագրությունը) ____ _____________ ____ թ. (տեղեկացման տարին, ամիսը, ամսաթիվը) Կ. Տ. |