Գլխավոր տեղեկություն
Համար
N 2039-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.10.2008-16.04.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.59
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.09.2013

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 2039-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Ստեղծել մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով և սահմանել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա.Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 17
Երևան

  

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 2039-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) նախագահը և անդամներն առաջադրվում են՝ ելնելով հետևյալ չափանիշներից՝

ա) հանձնաժողովի նախագահը՝

առաջադրման պահին պետք է ունենա մաքսային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

առաջադրման պահին պետք է զբաղեցնի մաքսային ծառայության բարձրագույն պաշտոն,

չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայող.

բ) հանձնաժողովի անդամն առաջադրման պահին պետք է ունենա մաքսային կամ քաղաքացիական ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ հայեցողական պաշտոնի աշխատանքային ստաժ, առաջադրման պահին պետք է զբաղեցնի մաքսային, քաղաքացիական ծառայությունների բարձրագույն կամ գլխավոր պաշտոն կամ հայեցողական պաշտոն:

(Հավելվածը փոփ., խմբ. 06.04.06 N 443-Ն, խմբ. 16.10.08 N 1179-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 2039-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ),

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության պետ,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով հետաքննության և իրավաբանական վարչության պետ,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով մաքսային հսկողության վարչության պետ,

Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ:

(Հավելվածը փոփ. 06.04.06 N 443-Ն, խմբ. 16.10.08 N 1179-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 2039-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք), սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրներն են՝

ա) մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հավասար պայմանների ապահովումը՝ անկախ ազգությունից, սեռից (եթե մրցույթում նման պայման չկա), դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

բ) մաքսային ծառայողի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև ավելի բարձր հատուկ կոչում շնորհելու նպատակահարմարությունն ատեստավորման միջոցով որոշելը:

4. Հանձնաժողովի լիազորություններն են՝

ա) մրցույթի մասնակիցների և ատեստավորման ենթակա մաքսային ծառայողների փաստաթղթերի հավաստիության ստուգումը.

բ) օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան թեստավորման փուլն անցկացնելու համար թեստերի կազմումը.

գ) մրցույթի մասնակիցների և ատեստավորվող մաքսային ծառայողների թեստավորման անցկացումը.

դ) մրցույթի մասնակիցների և ատեստավորվող մաքսային ծառայողների թեստավորման առաջադրանքների ստուգումը և գնահատումը.

ե) թեստավորման արդյունքների ամփոփումը և հրապարակումը.

զ) թեստավորման արդյունքների հետ կապված բողոքների քննարկումը.

է) թեստավորման ավարտից հետո մրցույթի հաջորդ փուլի ժամկետը որոշելը.

ը) մրցույթի մասնակիցների և ատեստավորվող մաքսային ծառայողների հարցազրույցի անցկացումը.

թ) քվեաթերթիկների կազմումը.

ժ) հարցազրույցից հետո փակ գաղտնի քվեարկությունների անցկացումը.

ժա) մրցույթի և ատեստավորման արդյունքների ամփոփումը և հրապարակումը.

ժբ) մրցույթի յուրաքանչյուր մասնակցի և ատեստավորվող յուրաքանչյուր մաքսային ծառայողի մասին եզրակացության տրամադրումը.

ժգ) օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են՝ հանձնաժողովի անդամների առվազն 6 անդամի մասնակցության դեպքում:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելիի կողմ քվեարկությամբ:

Մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին հանձնաժողովի անդամների մասնակցության անհնարինության դեպքում (գործուղում, արձակուրդ, ժամանակավոր անաշխատունակություն, անհետաձգելի հանձնարարություններ) նրանց, հանձնաժողովի նախագահի ընտրությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցչի կարող են փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության մաքսային գործի կատարելագործման և բիզնես միջավայրի խթանման բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ընդհանուր բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ուսումնական կենտրոնի տնօրենը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետի տեղակալ, ոչ հարկային եկամուտների և մաքսային քաղաքականության բաժնի պետը:

(7-րդ կետը լրաց. 27.05.04 N 935-Ն, լրաց., փոփ.16.10.08 N 1179-Ն)

8. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելիս կարող է դրանցում ներգրավել մաքսային ծառայության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

9. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարում է հանձնաժողովի նիստերը.

բ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.

գ) իրականացնում է թեստավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը.

դ) հարցազրույցի ժամանակ կարող է դադարեցնել մասնակիցների և հանձնաժողովի անդամների միջև ծավալված անհարկի բանավեճերը.

ե) որոշում է մրցույթի և ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների ու բողոքների քննարկման հերթականությունը՝ համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ.

զ) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

10. Հանձնաժողովի անդամը՝

ա) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.

բ) իրականացնում է թեստավորման աշխատանքների նկատմամբ հսկողություն.

գ) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.

դ) մասնակցում է փակ գաղտնի քվեարկություններին.

ե) ստորագրում է մրցույթի մասին եզրակացությունը և ատեստավորման թերթը, հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

է) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան