Գլխավոր տեղեկություն
Համար
N 1360-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (11.11.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.27/57(356) Հոդ.1171
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2004 թվականի N 1360-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` պետության 2004 թվականի կարիքների բավարարման համար Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով առանձին ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների դիմաց «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված մրցույթների արդյունքներով առաջացած տնտեսումների և այլ խնայողությունների տնօրինման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:

4. «Էրեբունի» օդանավակայանի վազքուղիների ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 148525.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Էրեբունի» օդանավակայանի վազքուղիների ասֆալտապատման աշխատանքների մասին պայմանագիրը կնքել այդ աշխատանքների կատարման նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքի սահմաններում` պայմանով, որ կատարված աշխատանքները կֆինանսավորվեն 2004 թվականին` 148525.7 հազ. դրամի չափով, իսկ մնացած մասը` 2005 թվականի ընթացքում:

(4.1 կետը լրաց. 21.10.04 N 1449-Ն)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների իրականացման դիմաց վճարումները կատարել նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա.

բ) համաձայնել, որ «Էրեբունի» օդանավակայանի վազքուղիների ասֆալտապատման աշխատանքների գնումները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից կիրականացվի մեկ աղբյուրից գնման ձևով` մեկ անձի պահանջ ներկայացնելու միջոցով, պայմանով, որ այդ աշխատանքները պետք է ամբողջ ծավալով ձեռք բերվեն գնման պահանջի ծագման օրվանից հաշված 90 օրացուցային օրվա ընթացքում` գնման պահանջի ծագման օրը համարելով այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատման օրը:

(5-րդ կետը փոփ. 21.10.04 N 1449-Ն)

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` «Էրեբունի» օդանավակայանի վազքուղիների ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկել նշված աշխատանքների նախահաշվի 112764.6 հազ. դրամ մնացորդային արժեքը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 23-ի N 1360-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթախումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
 ինն ամիս  տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
 - (148,525.7)
12   ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ
այդ թվում`
 - (148,525.7)
  07

Ճանապարհային տնտեսություն
այդ թվում`

 - (148,525.7)
    01. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում  - (43,756.7)
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  - (43,756.7)
    02. Համայնքային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում  - (44,500.0)
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  - (44,500.0)
    03. Պետական և մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում  - (6,736.8)
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  - (6,736.8)
    05. Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում  - (53,532.2)
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  - (53,532.2)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`
  - 148,525.7
  06 Այլ ծրագրեր
այդ թվում`
  - 148,525.7
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ   - 148,525.7
    ՀՀ կառավարություն   - 148,525.7
    Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր   - 148,525.7

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 23-ի N 1360-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
խումբը ենթախումբը ընդամենը կապիտալ շինարարություն կապիտալ  նորոգում նախագծահե-
տազոտական, երկրաբանահե-
տախուզական և գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ
1  2  3  4  5  6  7
    ԸՆԴԱՄԵՆԸ (141,788.9)   (118,588.9) (23,200.0)
    այդ թվում`        
  12   07 ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (141,788.9)   (118,588.9) (23,200.0)
այդ թվում`        
01. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (43,756.7)   (25,056.7) (18,700.0)
այդ թվում`        
Հ-8 Երևան-Արտաշատ-
Այգավան պետ. խճուղի
(Մ-2) ա/ճ (Այնթափ-Նոր
Խարբերդ, քաղ.
Արտաշատի և
Տափերական
գյուղի հատվածներ)
(25,056.7)   (25,056.7)  
Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում (18,700.0)     (18,700.0)
12 07 02. Համայնքային նշանակության
ավտոճանապարհների
հիմնանորոգում
(44,500.0)   (40,000.0) (4,500.0)
այդ թվում`        
ՀՀ Տավուշի մարզ        
Տ-10-38 (Հ-36)- Թովուզ-
Ծաղկավան- Վարագավան-(Հ-37)
(20,000.0)   (20,000.0)  
Տ-10-381 (Մ-16)- Ոսկեվան-Կոթի- Բարեկամավան (20,000.0)   (20,000.0)  
Նախագծային աշխատանքներ (4,500.0)     (4,500.0)
այդ թվում`        
Տ-10-31 (Մ-16)-Ոսկեվան-Կոթի-Բարեկամավան ա/ճ հիմնանորոգում (4,500.0)     (4,500.0)
12 07 05. Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում (53,532.2)   (53,532.2)  
այդ թվում`        
Ույծ գյուղի կամուրջ (8,970.0)   (8,970.0)  
Վանաձոր-Ալավերդի-Վր.
սահման ա/ճ-ի կմ18+710-ի կամուրջ
(29,372.2)   (29,372.2)  
Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վր. սահման ա/ճ-ի կմ 156+600-ի կամուրջ (15,190.0)   (15,190.0)  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 23-ի N 1360-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման
Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները ներկայացված են
դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)
խումբը ենթախումբը ինն ամիս տարի
    ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  - (141,788.9)
     այդ թվում`    
12 07 01. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում  - (43,756.7)
    այդ թվում`    
    Հ-8 Երևան-Արտաշատ-Այգավան պետ. խճուղի (Մ-2) ա/ճ (Այնթափ-Նոր Խարբերդ, քաղ. Արտաշատի և Տափերական գյուղի հատվածներ)  - (25,056.7)
    Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում  - (18,700.0)
12 07 02. Համայնքային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում  - (44,500.0)
    այդ թվում`    
    ՀՀ Տավուշի մարզ  -  
    Տ-10-38 (Հ-36)-Թովուզ-Ծաղկավան-Վարագավան-(Հ-37)  - (20,000.0)
    Տ-10-381 (Մ-16)-Ոսկեվան-Կոթի-Բարեկամավան  - (20,000.0)
    Նախագծային աշխատանքներ  - (4,500.0)
    այդ թվում`    
    Տ-10-31 (Մ-16)-Ոսկեվան-Կոթի-Բարեկամավան ա/ճ հիմնանորոգում  - (4,500.0)
12 07 05. Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում  - (53,532.2)
    այդ թվում`    
    Ույծ գյուղի կամուրջ  - (8,970.0)
    Վանաձոր-Ալավերդի-Վր. սահման ա/ճ-ի կմ 18+710-ի կամուրջ  - (29,372.2)
    Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վր. սահման ա/ճ-ի կմ 156+600-ի կամուրջ  - (15,190.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան