Գլխավոր տեղեկություն
Համար
N 906-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.08.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 906-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բնակարանների սեփականաշնորհման մասին» N 26-Ա որոշման համաձայն «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված և որպես պետական սեփականություն հանդիսացող բնակարաններ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը հանձնված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի տարածքում գտնվող NN 1, 3, 4, 5, 6, 7, 8, 11Ա և 11Բ շենքերի չսեփականաշնորհված բնակարանները հետ վերցնել և նվիրաբերել Գառնիի գյուղական համայնքին` դրանցում բնակվող բնակիչներին որպես բնակելի տարածք նվիրաբերելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, բնակելի տարածքների նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` առաջարկելով նշված համայնքի ղեկավարին դրանք իրականացնել համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 19
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան