Գլխավոր տեղեկություն
Համար
N 338
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.11.2008-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0338.03.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 1998 թվականի N 338
քաղ. Երևան

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի «ե» ենթակետին և 21 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Վրաստանի տարածքում գրանցված` Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված վճարից, բացառությամբ`

ա) վճարովի ճանապարհների ենթակառուցվածքների օգտագործման համար կատարվող գանձումների (տուրքեր` առևտրային ճանապարհների, կամուրջների և թունելների օգտագործման համար), եթե կան այլընտրանքային անվճար ճանապարհներ,

բ) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարների:

(1-ին կետը լրաց. 21.11.02 N 1851-Ն, 19.05.05 N 604-Ն, խմբ. 30.11.06 N 1758-Ն)

2. Հաստատել ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրությունը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը դրանց տրամադրումը:

4. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճար սահմանելու մասին» N 125 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի գանձման կարգը հաստատելու մասին» N 248 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 583 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 3-ի N 338 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ճանապարհային վճարի հաշվարկման ԵՎ վճարման նկատմամբ վերահսկողության իրականԱցման

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը:

2. Ճանապարհային վճարի գանձման և գանձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային, մաքսային, ճանապարհային ոստիկանության մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում:

(2-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)

 

II. ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

3. (կետն ուժը կորցրել է 30.11.06 N 1758-Ն)

4. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են ճանապարհային վճար վճարողի կողմից կատարված վճարի հաշվարկը և, անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներից հետո, կատարում ճանապարհային վճարի գումարի գանձում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով մաքսային հայտարարագրի 41-րդ սյունակում նշելով ճանապարհային վճարի «85» ծածկագիրը և գանձված գումարի չափը, որը հանդիսանում է ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

(4-րդ կետը լրաց. 30.10.08 N 1234-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 30.10.08 N 1234-Ն)

6. Եթե այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար վճարողները «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 կամ 19 հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան օգտվում են ճանապարհային վճարի արտոնություններից, մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի 37-րդ սյունակում նշում է մաքսային վճարի արտոնության ծածկագիրը, որը հանդիսանում է ճանապարհային վճարի արտոնությունը հավաստող փաստաթուղթ:

(6-րդ կետը փոփ. 30.10.08 N 1234-Ն)

7. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի արտոնություն տալու և արտոնության իրավունքը հավաստելու համար ներկայացվում են`

ա) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տված դիվանագիտական վկայականը (ձև N 3).

բ) ավտոմոբիլային տրանսպորտով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող վճար վճարողների կողմից` նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող վճար վճարողների կողմից` Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը.

դ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հրավերներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից` համապատասխան մարմնի տված տեղեկանքը.

ե) Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող` վճար վճարողների կողմից` տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայականը.

զ) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային վճարի արտոնություններից օգտվող վճար վճարողների կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տված թույլտվությունը (ձև N 4):

(7-րդ կետը խմբ., լրաց. 30.11.06 N 1758-Ն, փոփ. 30.10.08 N 1234-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 30.10.08 N 1234-Ն)

9. Եթե այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են 15 օրվանից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար յուրաքանչյուր լրացուցիչ տասնհինգ օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի 3-րդ կետին և 12 հոդվածի 1-ին կետի երկրորդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան բանկային հաշվին կատարված վճարումների անդորրագրերը ճանապարհային վճար վճարողները պահպանում են` հետագայում ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստելու նպատակով:

(9-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)

10. Ճանապարհային վճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթի առկայությունն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ընտրանքային ստուգումներ:

(10-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)

11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից իրականացվող ընտրանքային ստուգումների ժամանակ հայտնաբերված` առանց ճանապարհային վճարի վճարումը կամ արտոնությունը հավաստող փաստաթղթի երթևեկող տրանսպորտային միջոցի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով և չափով սահմանված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար նախատեսված տույժերի վճարումը հավաստող անդորրագրեր ներկայացնելը:

Եթե սույն կետում նշված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվում է, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած ավտոմեքենան շահագործվում է ոչ այն անձի կողմից, ում տրամադրվել է սույն կարգի 6-րդ կետով տրված արտոնությունը, ապա այդ պահին ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից դադարեցվում է ավտոմեքենայի երթևեկությունը և վերցված փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի պահանջների կիրառումն ապահովելու նպատակով` բացառությամբ այն դեպքի, երբ արտոնություն ստացած անձը գտնվում է տվյալ ավտոմեքենայում:

(11-րդ կետը լրաց. 21.11.02 N 1851-Ն, խմբ., փոփ. 30.11.06 N 1758-Ն, խմբ. 30.10.08 N 1234-Ն)

12. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածին համապատասխան այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները գանձվում են այդ տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:

13. Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացվող ճանապարհային վճարի վճարումը հավաստող անդորրագրերի մաքսային հայտարարագրի վրա դրվում է «Ելք» նշումով կնիք, որից հետո մաքսային հայտարարագիրը (անդորրագրերը) չեն կարող այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետությունում երթևեկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օգտագործվել որպես ճանապարհային վճարի վճարումը (արտոնության իրավունքը) հավաստող փաստաթուղթ:

(13-րդ կետը փոփ. 30.10.08 N 1234-Ն)

 

III. Ավտոմոբիլային ճանապարհներով` այլ պետություններում գրանցված ծանրաքաշ, մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ԵՎ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների երթԵՎեկության վճարի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողությունը

(վերնագիրը խմբ. 30.11.06 N 1758-Ն)

 

14. (կետն ուժը կորցրել է 30.11.06 N 1758-Ն)

15. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են ճանապարհային վճար վճարողի կողմից կատարված վճարի հաշվարկը և, անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշգրտումներից հետո, կատարում ճանապարհային վճարի գումարի գանձում:

16. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ճանապարհային վճարի գանձման ժամանակ տրվում է ճանապարհային վճարի վճարման անդորրագիր (ձև N 6), որը ճանապարհային վճար վճարողը պահպանում է` հետագայում ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստելու նպատակով:

17. Ճանապարհային վճարի վճարման փաստն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող Հայաստանի Հանրապետությունում ու այլ պետություններում գրանցված ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ընտրանքային ստուգումներ:

(17-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)

18. Եթե Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկող և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ստուգման ժամանակ վճարողը չի ներկայացնում ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի վճարումը հավաստող անդորրագրերը, կամ այդ անդորրագրերին համապատասխան վճարված գումարներն ակնհայտորեն չեն համապատասխանում օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված գումարներին, ապա տվյալ տրանսպորտային միջոցի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված ճանապարհային վճարի, այդ թվում` նաև «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի վճարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելը:

(18-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)

19. Հայաստանի Հանրապետության տարածքից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ելքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված` ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարի մուծված լինելը: Ճանապարհային վճարի պակաս մուծված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները պակաս մուծված ճանապարհային վճարի գումարը գանձում են նշված տրանսպորտային միջոցների ելքի ժամանակ:

(19-րդ կետը փոփ. 30.11.06 N 1758-Ն)

191. Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների ելքի կամ Հայաստանի Հանրապետության տարածք այդ ավտոմեքենաների մուտքի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են Հայաստանի Հանրապետության բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը և տեղեկանքի բացակայության դեպքում «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով` բանկային համակարգի միջոցով իրականացնում վճարի գանձում` վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող` Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով համապատասխան տեղեկանքը:

(191-ին կետը լրաց. 30.11.06 N 1758-Ն)

20. Հայաստանի Հանրապետության տարածքից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների ելքի դեպքում` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացվող ճանապարհային վճարի վճարումը հավաստող անդորրագրերի վրա դրվում է «Ելք» նշումով կնիք, որից հետո այդ անդորրագրերը չեն կարող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս, Հայաստանի Հանրապետությունում երթևեկելիս կամ Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օգտագործվել որպես ճանապարհային վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ:

 

IV. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը:

22. Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան, օրենքով սահմանված կարգով և չափով հաշվարկվում ու վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակը մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն:

23. Սույն կարգի 22-րդ կետում նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում տեղադրված գովազդը ենթակա է հանման, իսկ այդ ժամանակահատվածի համար վճարման ենթակա ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 2-րդ կետին համապատասխան հաշվարկված տույժերի գումարները ենթակա են գանձման` օրենքով սահմանված կարգով:

 

Ձև 1

 

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

 

այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի վճարման

R e c e i p t

for the payment of the fee for use of auto-roads by the means of transportation registered in foreign countries
(ձևն ուժը կորցրել է 30.10.08 N 1234-Ն)


Ձև 2
 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

(ձևն ուժը կորցրել է 30.10.08 N 1234-Ն)

 

 

Ձև 3

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
MINISTRY OF FOREIGN AFFAIRS
OF THE REPUBLIC OF ARMENIA

REPUBLIC OF ARMENIA

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Անունը

________________________

Name

Ազգանունը

________________________

Surname

Պաշտոնը

________________________

Title

Ներկայացուցչությունը

________________________

Representation

 

Տրված է _____________

Issued օn

Ուժի մեջ է մինչև ______________

Expire օn

Դիվանագիտական ներկայա-

ցուցչությունների բաժնի վարիչ ______________

DC N 0000

 

Ձև 4

A M ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ներմուծեք նկարագրությունը_951 REPUBLIC OF ARMENIA
MINISTRY OF TRANSPORT AND COMMUNICATION

 

 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ #

 

ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային փոխադրման

AՍTHՕRIZATIՕN

 For the international Carriage by Road

Փոխադրումների թիվը

1 (D)

Ուժի մեջ է մինչև ________

Number of Authorised Journeys

Valid Until

Փոխադրվում է



________________________

Transportation

Հայաստանի Հանրապետության և

________________________

Between the Republic of Armenia and

Փոխադրողի անվանումը և լրիվ հասցեն

________________________

Name and Address of the Carrier

Լրացուցիչ տեղեկություններ

Բեռնաքարշակ, ավտոբուս

Կցորդ կամ կիսակցորդ

Additional lnformation

Lorry, tractor, bus

Trailer or semitrailer

Պետական համարանիշը

______________ 

State plate number

Բեռնատարողությունը (նստատեղերի թիվը)

______________

Load Lifting Capacity (number of seats)

Փոխադրվող բեռան քաշը (ուղևորների թիվը)

______________

Weight of goods carried (number of Passengers)

Բարձման վայրը (փոխադրման սկիզբը)

Բեռնաթափման վայրը (փոխադրման վերջը)

Place of Loading (Departure)

Place of Unloading (Arrival)

Թույլտվությունը տրված է

__________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը   Signature, Name, Surname)

Authorisation is given by

____________________
(ամսաթիվը   Date)


Կ. Տ.

               

(դարձերես)

 

Ընդհանուր տեղեկություններ

General lnformation

Սույն թույլտվությունը պետք է գտնվի տրանսպորտային միջոցում և ներկայացվի իրավասու մարմինների պահանջով:

This authorization shall be retained within the vehicle presented to authorized bodies upon
reգuest.

Սույն թույլտվությունն իրավունք է տալիս կատարելու բեռների և ուղևորների միջազգային
փոխադրում:

This authorization grants permission for lnternational transportation օf freight and Passengers.

Արգելվում է սույն թույլտվության փոխանցումն այլ անձանց:

This authorization is not transferable.

Փոխադրողը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնները:

The Carrier shall comply with the regulations of the Republic of Armenia, particularly those related to the traffic.

Մաքսային մարմնի կնիքը, ամսաթիվը և լրացուցիչ տեղեկություններ

Customs stamp, date and additional annotations

 

Մուտք
Entry
Ելք
Exit

 

 

 

(ձևը լրաց., փոփ. 30.11.06 N 1758-Ն)

Ձև 5

 

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

Հայաստանի Հանրապետության մաքսային ՄԱՐՄԻՆՆԵՐԻ կողմից տրամադրվող ճանապարհային վճարի արտոնության հավաստագրերի

 

(ձևն ուժը կորցրել է 30.10.08 N 1234-Ն)

 

Ձև 6

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

 

ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ ԵՎ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթԵՎեկության վճարի վճարման

R e c e i p t

for the payment of the fee for traffic by heavy and over-sized vehicles

 

Անցակետի անվանումը

___________________

Customs Point

Ավտոմեքենայի մակնիշը

___________________

Vehicle Type

Պետական համարանիշը

___________________

State plate number

Գրանցման երկիրը

___________________

Country of Registration

Երթուղին և նախատեսվող վազքը

___________________ 

ltinerary & Expected Distance

Գանձված է (դրամ)

___________________
(բառերով ln words)

Charged (Dram)

այդ թվում` ընդհանուր զանգվածի

գերազանցման համար

___________________

of which: for the excess weight

կամրջակների վրա գերբեռնվածության համար

___________________

For Overlօad on the Axis

եզրաչափերը գերազանցելու համար

___________________

For Oversize

Վճարեց
___________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը


___________________
Signature, Name, Surname)

Paid by

Վճարումն ընդունեց

 

___________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը 
___________________
Signature, Name, Surname)


Payment Accepted by


____________
(ամսաթիվը Date)

 

Կ. Տ.
        

(ձևը փոփ. 14.07.05 N 1004-Ն)