«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
15 մարտի 2007 թվականի N 452-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 10.07.08 N N 803-Ա)
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(Նախաբանը փոփ. 10.07.08 N N 803-Ա)
1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Սևան քաղաքի նախկին N 2 միջնակարգ դպրոցի` 1574 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 4620000 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.45 հեկտար հողատարածքը հետ վերցնել և նվիրել Սևանի քաղաքային համայնքին:
(1-ին կետը փոփ. 10.07.08 N N 803-Ա)
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Սևանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած, ինչպես նաև դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, շենքի և հողի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրատվության պայմանագրի կնքումը և առաջարկել Սևանի քաղաքային համայնքի ղեկավարին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցումը Սևանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 10.07.08 N N 803-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.07.2008, N 803-Ա | 01.08.2008, N 452-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|