ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2008 թվականի N 875-Ն
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ԵՎ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ և 49-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերութան 2007 թվականի ֆինանսական արդյունքներով հաշվարկված` 1.232.186,0 հազ. դրամ շահութաբաժնի գումարի չափով` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` սահմանված կարգով ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) թույլատրել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության զուտ շահույթից մինչև 250.000,0 հազ. դրամ գումարն ուղղել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության զբաղեցրած տարածքների (Կառավարական տուն N 2) վերանորոգման աշխատանքների ֆինանսավորմանը` համարելով որպես ընկերության 2007 թվականի ֆինանսական արդյունքներով բաժնետիրոջը շահութաբաժնի բաշխում.
2) թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 1-ին կետում նշված 1.232.186,0 հազ. դրամ գումարն ուղղել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում իրականացվող զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը.
3) ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված ընկերության կանոնադրության փոփոխության սահմանված կարգով գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. օգոստոսի 14 Երևան |