Գլխավոր տեղեկություն
Համար
N 831-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.08.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2008 թվականի N 831-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2005-2007 թվականների ֆինանսական տարիների արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցող գումարի չափով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակ` 85663193908 դրամի չափով, պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը նախարարություն վերադարձնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի N 686-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրված` 42009598313 դրամ անվանական արժեքով, EG-5/1 սերիայի և 00011 համարակալմամբ գանձապետական, անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 5
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան