ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-6-Ո-12
2008թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Գ. Բադիրյանի, Ն. Տավարացյանի, Տ. Պետրոսյանի, Հ. Մովսեսյանի, |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի հուլիսի 31-ին քաղաք Երևանում` դռնփակ նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Սամվել Գյուրջյանի լիազորությունները` նշանակումից հետո դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ դադարեցնելու Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի միջնորդությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ 1-ին մասի 5-րդ կետով, 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1184 որոշմամբ.
Ո Ր Ո Շ Ե Ց
Դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Սամվել Գյուրջյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ |
Հ. Մանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|