Գլխավոր տեղեկություն
Համար
N 1202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1202-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 216,925.0 հազ. դրամ, որից`

1) 213,460.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի ակտիվ սողանքային գոտում գտնվող 50 բնակելի տների բնակիչների` համաձայն հավելվածի, բնակարանային խնդիրները լուծելու համար.

2) 3,465.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի սողանքային տարածքում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների իրականացման համար:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրման միջոցով` սողանքային գոտում գտնվող` բնակեցումից ազատված բնակելի տների քանդման, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Գումար հատկացնելու մասին» N 997-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին ձեռք բերված 15 տնակներում բնակվող անձանց կողմից` նաև դրանց ազատման պարտադիր պայմանով.

2) աջակցությունը տրամադրվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու կամ գյուղի սողանքային գոտուց դուրս իրենց հատկացված տնամերձ հողամասերում` սահմանված կարգով ընտանիքին (անձերի թվով) հասանելիք բնակելի տան (սենյակների թվով) անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար.

3) անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու ցանկություն հայտնած անձանց ընտանիքին հասանելիք բնակելի տան սենյակների թիվը որոշվում է`

ա. միևնույն սեռի կամ տարբեր սեռերի երկու անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին՝ 1-սենյականոց բնակելի տուն,

բ. ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած  ընտանիքին՝  2-սենյականոց բնակելի տուն,

գ. չորս-հինգ անձից բաղկացած   ընտանիքին՝ 3-սենյականոց բնակելի տուն,

դ. վեց-յոթ անձից բաղկացած ընտանիքին՝ 4-սենյականոց բնակելի տուն,

ե. ութ և ավելի անձից բաղկացած ընտանիքին՝ 5-սենյականոց բնակելի տուն.

4) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձանց կողմից աջակցության միջոցով շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելով կամ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելով բնակարանային խնդիրների լուծման տարբերակների ընտրությունը կատարվում է կամավորության սկզբունքով` ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին ներկայացված գրավոր դիմումի համաձայն` դիմումին կցելով ընտանիքի անդամների անձնագրային (փախստականի վկայականի) տվյալները և համայնքի ղեկավարի կողմից տրված` գյուղում փաստացի բնակության մասին տեղեկանքը.

5) սույն որոշման հավելվածում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող քաղաքացու տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է  աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.

6) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է աջակցություն ստացող քաղաքացու և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս, իսկ անհատական բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը` մեկ տարի.

7) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով նախատեսված պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի և քաղաքացու միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրով: Ընդ որում, շինարարական աշխատանքների իրականացման դեպքում` աջակցության տրամադրման մասին պայմանագրի անբաժանելի մաս է համարվում շինարարական աշխատանքների ծավալաթերթը.

8) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձանց կողմից բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից կամ անհատական բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.

9) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձանց կողմից` տրամադրվող աջակցության միջոցով բնակարանային խնդիրների լուծման համար անհատական բնակարանային շինարարության տարբերակի ընտրության դեպքում` իրենց գյուղի սողանքային գոտուց դուրս` համայնքի վարչական սահմաններում գտնվող տնամերձ հողամասերի հատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սողանքային գոտում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասերի և համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի փոխանակության միջոցով.

10) սողանքային գոտում բնակելի տների քանդումից և սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումից հետո դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված գյուղատնտեսականի, և աջակցության միջոցով շուկայից պատրաստի բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման տարբերակն ընտրած քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները:

3. Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզպետին`

1) սույն որոշման համաձայն աջակցության տրամադրման հարցերի քննարկման և աշխատանքների կազմակերպման համար ստեղծել հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարաության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման մեկական ներկայաուցիչներին, ինչպես նաև համայնքի ղեկավարին կամ նրա կողմից լիազորված անձին (համաձայնությամբ).

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրել`

ա. շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում`   Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան,

բ. անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու դեպքում` վճարումների ձևով` աջակցության տրամադրման մասին կնքված պայմանագրերի համաձայն` աջակցության գումարի 60 տոկոսի (կանխավճար) և 40 տոկոսի չափով, պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում` ըստ մարզպետի կողմից հաստատված` շինարարական աշխատանքների ծավալաթերթի կատարման մասին մարզպետի կողմից լիազորված անձի ներկայացրած հաշվետվության` գումարները փոխանցելով աջակցություն ստացող անձանց կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշիվներին.

3) աջակցություն ստանալու հավակնող անձանց աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման գործընթացն ավարտել 2008 թվականի դեկտեմբերի 15-ին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

 

Հավելված

ՀՀ  կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1202-Ա որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՔԱՆԴՎԱԾ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

N/N ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները Ընտանիքի անդամների թիվը

Ֆինանսական

աջակցության

չափը

(հազ. դրամ)

1

2

3 4 5
1. Ավթանդիլյան Համեստ Գրիգորի AF0568913 5 3,780.0
2. Գասպարյան Աշոտ AB0285417 10 6,980.0
3. Մաթևոսյան Սևիլ Մաթևոսի AF0332489 3 3,200.0
4. Մեժյան Խանում Արմենակի AF0332333 1 2,620.0
5. Կարապետյան Ժորա Բորիսի AF0568999 8 6,980.0
6. Խաչատուրյան Ամալյա Վանոյի AF0568998 1 2,620.0
7. Միսկարյան Հրաչիկ Հովհաննեսի AF0376389 8 6,980.0
8. Ստեփանյան Ռոզա Սումբատի AE0556685 1 2,620.0
9. Պետրոսյան Գրիգորի Սերգեյի AF0569000 5 3,780.0
10. Գասպարյան Հարություն Վասիլի AE0458849 5 3,780.0
11. Բայանդուրյան Արաքսի Սերգեյի AF0332401 7 4,360.0
12. Հարությունյան Մարգո Սեթրակի AG0294346 4 3,780.0
13. Մակարյան Գուրգեն Գարեգինի AE0452512 3 3,200.0
14. Վարդանյան Արթուր Գուրգենի AE0556610 6 4,360.0
15. Սարգսյան Նիկոլայ Արամի AF0580968 1 2,620.0
16. Բայանդուրյան Սերգեյ Հայկազի AF0580846 9 6,980.0
17. Մուրադյան Սարգիս Վոլոդի  AH0326926 4 3,780.0
18. Աթոյան Արկադի Վաղինակի AG0345580 5 3,780.0
19. Մակարյան Ամալյա Տիգրանի AF0376397 5 3,780.0
20. Մակարյան Մակիչ Սերգեյի AF0332462 10 6,980.0
21. Ավալյան Իշխան Համբարձումի AF0376240 10 6,980.0
22. Բաղրամյան Սերգեյ Հրաչիկի AE0591233 6 4,360.0
23. Վարդանյան Ջավահիր Սարգսի AF0405592 5 3,780.0
24. Պողոսյան Հայկազ Հովհաննեսի AF0735745 2 2,620.0
25. Բայանդուրյան Հայկազ Արշակի AC0542492 6 4,360.0
26. Բայանդուրյան Ալեքսան AA0342345 6 4,360.0
27. Բաղդասարյան Տիգրան Խաչատուրի AF0332460 6 4,360.0
28. Պապիկյան Զոյա AB0440142 2 2,620.0
29. Բաղդասարյան Լեռնիկ Ալբերտի AF0247880 3 3,200.0
30. Կարապետյան Միշա Արամի AC0542496 4 3,780.0
31. Կարապետյան Հրանտիկ Սարուկի AF0376380 7 4,360.0
32. Կարապետյան Ռուբեն Արամի AC0542481 13 6,980.0
33. Ասրիյան Նորայր Սերգեյի AF0405583 5 3,780.0
34. Արաբաչյան Ռայա Երվանդի AF0228031 6 4,360.0
35. Պետրոսյան Նինա Նիկոլայի AE0452507 5 3,780.0
36. Հովհաննիսյան Մարգո Ավագի AF0376340 5 3,780.0
37. Գաբրիելյան Հենրիխ Սարգսի AC0542285 2 2,620.0
38. Գասպարյան Վասիլի Ավետի AG0273026 8 6,980.0
39. Հակոբյան Միխայիլ Մարտիրոսի AF0332386 6 4,360.0
40. Հովհաննիսյան Արտուշ Աշոտի AC0567112 5 3,780.0
41. Սոնայան Արշակ Համբարձումի AE0591243 2 2,620.0
42. Մանուկյան Մարգարիտ AA0321530 3 3,200.0
43. Ծատուրյան Սերգեյ AA0580253 5 3,780.0
44. Բայանդուրյան Մարուսյա Արշակի AF0580812 12 6,980.0
45. Պետրոսյան Թամարա Գրիգորի AF0580907 8 6,980.0
46. Շուշանյան Ռոզա Գրիգորի AF0332459 6 4,360.0
47. Դանիելյան Լազար Էդիկի AF0376479 5 3,780.0
48. Հովհաննիսյան Ռիմա Երվանդի AF0376347 5 3,780.0
49. Կիրակոսյան Վիրաբ Ռուբենի AC0566613 2 2,620.0
50. Ջուլհակյան Արարատ Խաչատուրի AE0652824 3 3,200.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան