Գլխավոր տեղեկություն
Համար
N 774-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2008 թվականի N 774-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, որպես գույքի առանձին տարրեր, դասական աճուրդով օտարել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` սույն որոշման հավելվածում նշված գույքը (այսուհետ՝ գույք)` դրա մեկնարկային գինը սահմանելով հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հունիսի 18-ին գնահատված արժեքները:

2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի առանձին տարրերի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում.

3) աճուրդի անցկացման օրվանից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` դրանք ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) oտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 28
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 24-ի N 774-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ Գույքի անվանումը Քանակը (հատ) Ձեռքբերման
տարեթիվը
Գնահատման
տարեթիվը
Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները` ներառյալ ԱԱՀ-ն (դրամ) Մեկնարկայն գինը (դրամ)
1. Սպասարկման գիծ 1 2005 թ. 18.06.2008 թ.   53138
2. Էլեկտրական տիտան 1 2005 թ. 18.06.2008 թ.   4360
3. Ճարպաջեռոց 1 2005 թ. 18.06.2008 թ.   4360
4. Էլեկտրական վառարան 1 2005 թ. 18.06.2008 թ.   8120
5. Ցուցափեղկ 1 2005 թ. 18.06.2008 թ.   8120
6. Վերելակ` ապրանքի 1 2005 թ. 18.06.2008 թ.   40600
7. Խոհանոցային սեղան 9 2005 թ. 18.06.2008 թ.   7308
8. Մսաղաց 1 2005 թ. 18.06.2008 թ.   19075
9. Կշեռք` սլաքով 3 2005 թ. 18.06.2008 թ.   3270
10. Գրասեղան` 2 տումբ. 1 2005 թ. 18.06.2008 թ.   1635
11. Օվալաձև սեղան 1 2005 թ. 18.06.2008 թ.   5450
12. Դրամարկղի ապարատ 1 2005 թ. 18.06.2008 թ.   38150
13. Էլեկտրական վառարան 2 2005 թ. 18.06.2008 թ.   12263
14. Սառնարան «Մղ-80» 8 2005 թ. 18.06.2008 թ.   64960
15. Հարիչ 1 2005 թ. 18.06.2008 թ.   16240
16. Կարտոֆիլամաքրիչ 1 2005 թ. 18.06.2008 թ.   8120
17. Էլեկտրական կաթսա «KHE-100» 1 2005 թ. 18.06.2008 թ.   8120
  Ընդամենը 35     42000 303290

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան