Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.17/26(144) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.2003
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հոկտեմբերի 2003 թ. N 88-Ա 

Երևան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 50-րդ հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30-րդ, 31-րդ և 63-րդ հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Գյումրի քաղաքի տարածքում 2-րդ մետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «Շանթ» ՍՊ ընկերությանը ճանաչել Գյումրի քաղաքի տարածքում 2-րդ մետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «Շանթ» ՍՊ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Նախագահ

Գ. Ամալյան