Գլխավոր տեղեկություն
Համար
N 738-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.07.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2008 թվականի N 738-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՅՔ-ԷՋԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 12.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «11. Իրավաբանական տերմինաբանության զարգացում», «12. Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում» և «13. Պաշտոնական հայտարարություններ» կայք-էջի ստեղծում և վարում» ծրագրերով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված ծախսերը բաշխել հետևյալ կերպ`

1) իրավաբանական տերմինաբանության զարգացում` 13000.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում` 23000.0 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) «Պաշտոնական հայտարարություններ» կայք-էջի ստեղծում և վարում` 35000.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 14
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 738-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

NN
ը/կ
Անվանումը Չափի միավորը Քանակը (հատ) Գումարը
(հազ. դրամ)
1. Միասնական տերմինաբանության բառարանի տպագրություն հատ 2500 5 000.0
2. Միասնական տերմինաբանության բառարանի թողարկում լազերային սկավառակների վրա հատ 3000 8 000.0
 

Ընդամենը

    13000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 738-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

NN
ը/կ
Անվանումը Գումարը (հազ. դրամ)
1. Համակարգի ծրագրային փոփոխությունների մշակում

տեղեկատվական շտեմարանի ստեղծում, ճկուն, դասակարգված և անհատականացված հասանելիությամբ օգտվողների աստիճանական ղեկավարման համակարգի մշակում, վեբ տեխնոլոգիաների հիման վրա օգտվողների ղեկավարման համակարգի ինտերֆեյսի ձևավորում
6300.0
2.

Իրավաբանական տերմինաբանական բառարանի ծրագրային համակարգի մշակում

բառարանի` Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգին ինտեգրված ինտերնետային ծրագրային համակարգի մշակում, տվյալների մուտքագրում

2100.0
3. Տեղեկատվության միգրացիա և շտեմարանի համալիր թեստավորում

առկա տեղեկատվության ամփոփում, վերամշակում, ֆորմատավորում, ինդեքսավորում և մուտքագրում համակարգի տեղեկատվական շտեմարանում, համակարգում տեղեկատվության վերամշակման, մուտքագրման, խմբագրման, հեռացման և օգտագործողներին հասանելիության գործառույթների աշխատանքի մոդուլային փորձարկում
2100.0
4. Համակարգի համալիր թեստավորում և փորձնական շահագործում

համակարգի գործառույթների համալիր փորձարկում, աշխատանքային ֆունկցիաների ճշգրտում և համակարգի փորձնական շահագործում` իրական տվյալների կիրառմամբ՝ ապահովելով մուտքագրվող և առկա տեղեկատվության հետ իրականացվող բոլոր գործառույթները` մուտքագրում, վերամշակում, ֆորմատավորում, խմբագրում և այլն
2100.0
5. Մասնագետների ուսուցում և համակարգի տեղադրում

ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան աշխատողների՝ համակարգի շահագործման մասնակիցների ուսուցում, տրամադրված սերվերային համակարգչում սերվերային համակարգի համապատասխան ծրագրային ապահովման և համալիր թեստավորում անցած տեղեկատվական համակարգի և շտեմարանի տեղադրում
2700.0
6. Համակարգչային տեխնիկայի ձեռքբերում

սերվերային համակարգչի, սերվերային դարակաշարի և անխափան սնուցման սարքի ձեռքբերում
7700.0
 

Ընդամենը

23000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 738-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԿԱՅՔ-ԷՋԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

NN
ը/կ
Անվանումը Չափի միավորը Քանակը (հատ) Գումարը (հազ. դրամ)
1. Սերվեր հատ 1 4500.0
2. Սերվերային դարակաշար (RACK) հատ 1 3100.0
3. Ցանցային անվտանգության սարք (Firewall) հատ 1 1500.0
4. Ցանցային հանգույց 24 պորտ հատ 1 160.0
5. Համակարգիչ՝ մոնիտորով հատ 4 3080.0
6. Անխափան սնուցման սարք (UPS) հատ 2 480.0
7. Տպիչ (A4, լազերային, ցանցային, երկկողմանի) հատ 2 480.0
8. Սկաներ հատ 1 230.0
9. Պահարան հատ 2 320.0
10. Սեղան հատ 2 260.0
11. Բազկաթոռ հատ 2 200.0
12. Աթոռ հատ 4 60.0
13. Երկաթյա պահարան հատ 1 450.0
14. Ֆաքս հատ 1 180.0
15. Կայք-էջի վարում

սերվերային համակարգի արագագործ, անխափան և հուսալի համակցում ինտերնետ ցանցին

տրամադրված սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում

ծրագրային ապահովման անխափան աշխատանքի և տեղեկատվական անվտանգության ապահովում

կայք-էջի վարման ընթացքում բացահայտված ծրագրային ապահովման թերությունների դեպքում անհրաժեշտ ծրագրային փոփոխությունների կատարում

յուրաքանչյուր աշխատանքային օր իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ստացված տվյալների ստացում

տվյալների մուտքագրում կայքում (ապահովելով օրենքով նշված երկօրյա ժամկետը)

տվյալների արխիվացում և արխիվի վարում հետադարձ կապի հեռախոսահամարի սպասարկում (9:00-18:00)
հատ 1 20000.0
 

Ընդամենը

    35000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան