«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հուլիսի 2008 թ. |
N 369-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՈՒՂԻՂ ԳԾԻ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու նպատակով ուղիղ գիծ ստանալու համար «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն դիմող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կամ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Հիմնական տեղական հեռախոսակապի ծառայությունների առավելագույն սակագներ» N 1 հավելվածի (այսուհետ` Հավելված) «ուղիղ գծի ամսական վարձ» ծառայության համար, ի հավելումն «ուղիղ գծի ամսական վարձ» ծառայության սակագնի, կկիրարկվի նաև Հավելվածով սահմանված «Միացնող գծի ամսական վարձ» ծառայության սակագինը, եթե միացնող գիծն օգտագործվում է որպես ուղիղ գծի բաղադրիչ (անկախ միացնող գծերի քանակից):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի օգոստոսի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.07.2013, N 280-Ն | 11.10.2013, N 369-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|