Գլխավոր տեղեկություն
Համար
N 718-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.07.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2008 թվականի N 718-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության ազգային բանակի ստեղծման 16-րդ տարելիցի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության տակ գտնվող 2 ավտոմեքենան` համաձայն հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների ձևակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 14
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 10-ի N 718-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

NN ը/կ Ավտոմեքենայի մակնիշը Թողարկման տարեթիվը Շարժիչի համարը Թափքի համարը
1. Ավտոմեքենա «ՈՒԱԶ 220694» 2007 թ. 71005878 0070121789
2. Ավտոմեքենա «ՈՒԱԶ 31514» 2007 թ. 70008925 070021868

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան