Գլխավոր տեղեկություն
Համար
N 028/03 Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.02.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.02/11(129) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.02.2003
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

18 փետրվարի 2003 թ. N 028/03 Լ

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«Վրինկո» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0017 լիցենզիայի գործողության կասեցման մասին

 

Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով և 36 հոդվածի 1 մասի 9), 11) կետերով, Հանձնաժողովը որոշեց`

1. 2003 թվականի փետրվարի 2-ից մինչև սահմանված կարգով տարեկան պետական տուրքի վճարումը և այդ վճարումը հիմնավորող փաստաթղթի` Հանձնաժողով մուտքագրվելու օրվան հաջորդող 5-րդ օրը կասեցնել «Վրինկո» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիայի (ԲԳ 0017, տրված 05.02.2001թ.) գործողությունը`

ա) Ընկերության դիմումի համաձայն.

բ) Ընկերության կողմից տարեկան պետական տուրքը չվճարելու համար:

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Վրինկո» ՍՊԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:

 

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահ`

 Է. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան