Գլխավոր տեղեկություն
Համար
N 1187-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1187-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի ՆԿ-139-Ն կարգադրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հատկացնել 46253.2 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով նախատեսված 15000.0 հազ. դրամից 14375.0 հազ. դրամը նախատեսվում է 2008 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և անվտանգության հարցերով միջազգային համաժողովի անցկացման համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարի սահմաններում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և անվտանգության հարցերով միջազգային համաժողովի անցկացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ նախապես համաձայնեցված ծախսերի նախահաշիվներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հոկտեմբերի 24
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հոկտեմբերի 16-ի N 1187-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները Տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 46253,2
այդ թվում`  
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 33141,2
այդ թվում`  
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ 9043,7
այդ թվում`  
Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ 8076,7
այդ թվում`  
 - Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 8076,7
 - Սոցիալական ապահովության վճարներ 967,0
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 24097,5
այդ թվում`  
Գործուղումների և շրջագայությունների ծախսեր 7455,0
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 15500,0
այդ թվում`  
 - Վարչական ծառայություններ 500,0
 - Ներկայացուցչական ծախսեր 15000,0
Նյութեր 1142,5
այդ թվում`  
 - Գրասենյակային նյութեր և հագուստ 300,0
 - Տրանսպորտային նյութեր 562,5
 - Հատուկ նպատակային այլ նյութեր 280,0
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 13112,0
այդ թվում`  
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ 13112,0
այդ թվում`  
 - Տրանսպորտային սարքավորումներ 9000,0
 - Վարչական սարքավորումներ 3835,0
 - Ոչ նյութական հիմնական միջոցներ 277,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան