Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.11.03/37(311) Հոդ.330
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.10.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008315

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հոկտեմբերի 2008 թ.

N 285-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 2-ի 53 կետը «վարկերի» բառից առաջ լրացնել «լոմբարդային, համակարգային» բառերով:

2) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգ 2-ի 53.1, 53.2 և 53.3 կետերը:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից նպատակային ճանաչված միջոցների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից նպատակային ճանաչված միջոցների ներգրավման պայմանագրերում և (կամ) նպատակային միջոցների հաշվին նպատակային ծրագրերի ֆինանսավորման (տեղաբաշխման) պայմանագրերում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տեղի են ունեցել փոփոխություններ (բացառությամբ` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքի), կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով նպատակային ճանաչված ներգրավված միջոցները կամ դրանց մի մասը չեն ուղղվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված նպատակային միջոցների ներգրավման և (կամ) նպատակային միջոցների հաշվին նպատակային ծրագրերի ֆինանսավորման (տեղաբաշխման) պայմանագրերով նախատեսված ծրագրերի ֆինանսավորմանը (տեղաբաշխմանը), կամ այդ միջոցները կամ դրանց մի մասը ներգրավվել և (կամ) տեղաբաշխվել են տվյալ ծրագրերով նախատեսված պայմաններից զգալի շեղումներով:

1) Այն դեպքերում, երբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից նպատակային ճանաչված և պահուստավորումից ազատված բանկերի կողմից ներգրավված և (կամ) տեղաբաշխված միջոցները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան պայմանագրով մի բանկից փոխանցվում են մեկ այլ բանկի, ապա ներգրավված միջոցները ծրագրի մնացած ժամանակահատվածի ընթացքում շարունակում են մնալ պարտադիր պահուստավորումից ազատված՝ պայմանով, որ նպատակային ճանաչված միջոցների ներգրավման և (կամ) նպատակային միջոցների հաշվին նպատակային ծրագրերի ֆինանսավորման (տեղաբաշխման) պայմաններում փոխանցման արդյունքում փոփոխություններ (բացառությամբ՝ պայմանագրի կողմի) տեղի չեն ունեցել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. հոկտեմբերի 8

Երևան