Գլխավոր տեղեկություն
Համար
N 27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.06.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.1998

040.0027.19.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

19 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 1998 թվականի N 27

քաղ. Երևան

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՍՏԱՑՎՈՂ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԲԱՇԽՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ, ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ապրանքային վարկերի, մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում օտարերկրյա պետությունների, օտարերկրյա ու միջազգային, հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կառավարության (այդ թվում պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների) անունով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների գնահատման, իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման ու գանձման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ապրանքային վարկի ձևով տրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաշխման, իրացման և իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման և գանձման կարգը (կցվում է).

բ) մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաշխման, ձևակերպման, իրացման ու իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման և գանձման կարգը (կցվում է):

2. Ապրանքային վարկերի, մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սահմանազատումն ըստ ապրանքային վարկերի, մարդասիրական կամ տեխնիկական օգնության տեսակների կատարվում է միջազգային և այլ պայմանագրերի, համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի հիման վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` պետական բյուջեի եկամտային մասի կանխատեսման աշխատանքների իրականացման նպատակով մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաջորդ տարվա ընթացքում ապրանքային վարկերի, մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ստացվելիք ապրանքների տեսակի, քանակի, գումարի և առկա այլ տվյալների մասին տեղեկատվություն, ինչպես նաև դրանց վերաբերյալ կնքված պայմանագրերի, համաձայնագրերի և հաշվարկների պատճենները:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջների համաձայն ձեռնարկել համապատասխան միջոցներ բյուջեն սպասարկող առևտրային բանկերի կողմից մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ստացված ապրանքների իրացումից բյուջեին հասանելիք գումարների մուտքագրման և պետական բյուջե ժամանակին փոխանցման ապահովման ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած բյուջետային դասակարգմանը համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում սահմանել մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների ներկայացման կարգը.

բ) 10-օրյա ժամկետում հաստատել մարդասիրական օգնության կարգով և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների իրացումից գոյացած գումարները պետական բյուջեի համապատասխան եկամուտներին հաշվեգրման բյուջետային դասակարգումն ըստ առանձին ապրանքախմբերի:

գ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրվող ապրանքային վարկերի, ինչպես նաև մարդասիրական օգնությունների շրջանակներում ներկրվող ապրանքների իրացման համար յուրաքանչյուր դեպքում սահմանել բաց աճուրդով իրացման ժամանակավոր կարգ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքային վարկերի ու մարդասիրական օգնության մասին կնքված պայմանագրերով, փոխըմբռնման հուշագրերով սահմանված է իրացման և բաշխման այլ կարգ:

(5-րդ կետը լրաց. 08.06.99 N 397)

6. Սահմանել, որ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրվող ապրանքային վարկերի, ինչպես նաև մարդասիրական օգնությունների շրջանակներում ներկրվող ցորենի ու ալյուրի մեկնարկային գինը պետք է հիմնված լինի դրանց ներմուծմանը համարժեք գնի վրա (վաճառքի վայր): Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նշված ապրանքների իրացման մեկնարկային գին, ինչպես նաև ընտրում է իրացման վայրը, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե դա չի հակասում կնքված պայմանագրերին և փոխըմբռնման հուշագրերին:

(6-րդ կետը լրաց. 08.06.99 N 397)

7. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:

(համարակալումը փոփ. 08.06.99 N 397)

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաշխման, իրացման, ձևակերպման և իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման և գանձման կարգերի հաստատման մասին» N 43 և 1996 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի N 43 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 153 որոշումները:

(համարակալումը փոփ. 08.06.99 N 397)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 19-ից:

(համարակալումը փոփ. 08.06.99 N 397)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 27 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ եվ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՁեվՈՎ ՏՐՎՈՂ եվ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՍՏԱՑՎՈՂ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԲԱՇԽՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ եվ ԳԱՆՁՄԱՆ

 

1. Ապրանքային վարկի ձևով միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության (այդ թվում` պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների) անունով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների վերաբերյալ տեղեկությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում հայտարարագրումից և համապատասխան ձևակերպում ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը մաքսային հայտարարագրերի համապատասխան օրինակները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2. Նշված ապրանքների առաքման (ներմուծման) վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն ստացված ապրանքները բաց աճուրդով իրացնելու վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքային վարկերի մասին կնքված պայմանագրերով, փոխըմբռնման հուշագրերով սահմանված է իրացման և բաշխման այլ կարգ:

3. Ապրանքների բաշխման (իրացման) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած որոշման համապատասխան օրինակները տրվում են`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) պետական կառավարման այն մարմնին (նախարարություն, վարչություն, պետական կառավարման տարածքային մարմին) (այսուհետև` տնօրինող մարմին), որի անմիջական տնօրինությանն են հանձնվում այդ ապրանքները:

4. Ապրանքային վարկերի ձևով ներմուծված (ստացված) ապրանքների ազատ շուկայական գներով կամ աճուրդային կարգով իրացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունվելու դեպքում պետական կառավարման մարմինների համար այն ուժի մեջ է մտնում այդ ապրանքների իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման և մուտքագրման հարցերը կանոնակարգող սույն կարգով և այդ ապրանքները տնօրինող մարմնի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև կնքվող պայմանագրի ստորագրումից հետո:

5. Ապրանքների տնօրինությունն ստանձնած պետական կառավարման մարմինները որոշումն ստանալուց և սույն կարգի 4-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում այդ ապրանքների բաշխիչ ցուցակները` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի, ըստ ապրանքների իրացման ձևի (շուկայական գներով կամ աճուրդային վճարման կարգով), ապրանքատեսակների և կազմակերպությունների:

Ապրանքները տնօրինող մարմինների և այդ ապրանքներն իրացնող ձեռնարկությունների փոխհարաբերությունները կարգավորում են նրանց միջև կնքվող պայմանագրերով:

Ապրանքները տնօրինող մարմնի բաշխիչ ցուցակի համաձայն ապրանքներն իրացնող ձեռնարկություններն ստացած ապրանքների հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Իրացնող ձեռնարկություններն այդ ապրանքների իրացմանը համամասնորեն մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը համապատասխան հարկային մարմին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և այդ ապրանքները տնօրինող մարմին են ներկայացնում տարվա սկզբից աճողական կարգով ստացվող ապրանքների իրացումից պետական բյուջե վճարման ենթակա գումարների վերաբերյալ հաշվարկներ` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

Եռամսյակային և տարեկան հաշվարկները ներկայացվում են հաշվապահական հաշվեկշիռների և հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետներում:

7. Իրացնող ձեռնարկությունները յուրաքանչյուր ամիս (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) հաշվարկների ներկայացման համար սահմանված ժամկետներից 5 օրվա, իսկ տարվա համար` 10 օրվա ընթացքում պարտավոր են, ելնելով անցած հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների փաստացի իրացման ծավալներից, բյուջեին հասանելիք գումարները փոխանցել պետական բյուջե:

8. Իրացնող ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում բյուջեին հասանելիք գումարների հաշվարկման ճշտության և ժամանակին ու ամբողջությամբ վճարման համար: Բյուջե վճարման ենթակա գումարների սահմանված վճարման ժամկետների խախտման դեպքում հաշվարկվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի 0,5 տոկոսի չափով կամ պայմանագրերով սահմանված այլ տոկոսադրույքով:

9. Ապրանքները տնօրինող մարմիններն իրացնող ձեռնարկություններից ստացված եռամսյակային հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա և տարվա հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ու ապրանքային վարկ տրամադրող օտարերկրյա և միջազգային կազմակերպություններ են ներկայացնում իրացնող ձեռնարկություններին հատկացված, նրանց միջոցով իրացված ապրանքների, բյուջե վճարման ենթակա և փաստացի վճարված գումարների վերաբերյալ ամփոփ հաշվարկ` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

 

Հաստատում եմ`

 

Հավելված N 1

ապրանքներն անմիջականորեն

 

Միջազգային կազմակերպությունների

տնօրինող մարմնի ղեկավար

 

և օտարերկրյա պետությունների կողմից

_______________________

 

ապրանքային վարկի ձևով տրվող և

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող

 

(ստացվող) ապրանքների (աշխատանքների,

_______________________

 

ծառայությունների) բաշխման, իրացման

(անունը, ազգանունը)

 

ու իրացումից բյուջե վճարման ենթակա

 

գումարների հաշվարկման և

Կ.Տ.

 

գանձման կարգի

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐԿՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՇԽԻՉ ՑՈՒՑԱԿ

 

____________________________________________________

(ապրանքներն անմիջականորեն տնօրինող մարմնի անվանումը)

____________________________________________________

(ապրանքի անվանումը)

____________________________________________________

(ապրանքի իրացման ձևը)

(հազ.դրամ)

Ապրանքներն ստացող և իրացնող կազմակեր-պության անվանումը

Պետական
ռեգիստրում գրանցման համարը

Իրավաբա-նական հասցեն, հեռախոսի համարը

Սպասար-
կող բան-
կը և
հաշվար-կային հաշվի
համարը

Հատկաց-
ված ապ-րանքի անվա-
նումը

Չափի միավորը

Քանակը

Վաճառ-քի գինը

Գումարը

Ծանո-
թագրու-
թյուն

                   

 

Ապրանքներն անմիջականորեն ստացող մարմնի գլխավոր հաշվապահ ____________________

 

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

Հավելված N 2

 

Միջազգային կազմակերպությունների
և օտարերկրյա պետությունների կողմից
ապրանքային վարկի ձևով տրվող և
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
(ստացվող) ապրանքների (աշխատանքների,
ծառայությունների) բաշխման, իրացման
ու իրացումից բյուջե վճարման ենթակա
գումարների հաշվարկման և
գանձման կարգի

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ապրանքային վարկի ձեվով ստացվող ապրանքների իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների

 

_____________________________________ գծով

(կազմակերպության անվանումը)

199 թ._____________________________________ համար

(եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի)

(հազ. դրամ)

Ապրանքի անվանումը

Ստացվել է

Իրացվել է

Մնացորդ

 

քա-նակը

գումարը

քա-նակը

միա-վորի գինը

գումարը

միավորի
վրա կատարված ծախսի թույլատրելի մակարդակը

ընդա-
մենը` ծախ-սեր

բյուջե վճար-ման ենթակա գումարը

փաստացի
վճարված
հաշվետու ժամանա-կաշրջա-նում

ենթակա է լրացուցիչ վճարման

քա-նակը

գու-
մարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.
2.
3.
Ընդամենը

                       

 

Ձեռնարկության, կազմակերպության ղեկավար ___________ Գլխավոր հաշվապահ  __________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 


Կ.Տ.

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 27 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ եվ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՍՏԱՑՎՈՂ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԲԱՇԽՄԱՆ, ՁեվԱԿԵՐՊՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ՈՒ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ եվ ԳԱՆՁՄԱՆ

 

1. Միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի շրջանակներում մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով օտարերկրյա և միջազգային, հասարակական, կրոնական ու շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների (այդ թվում` նրանց ներկայացուցչությունների) ու ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած հասարակական, այդ թվում` բարեգործական, կրոնական, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների (այսուհետև` մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ծրագրեր իրականացնողներ) կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող, նրանց անվամբ ու նրանց միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող ապրանքները, կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները Հայաստանի Հանրապետություն ներմուծվում (ստացվում) ու հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) որոշումներով հաստատված (ձևակերպված) ծրագրերի շրջանակներում:

2. Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնողներին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կողմից ապրանքների առաքման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում կնքվում են համապատասխան պայմանագրեր:

3. Հանձնաժողովի որոշումներով հաստատված (ձևակերպված) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում իրացման շրջանառություն ունեցող ձեռնարկությունները, կազմակերպությունները և անհատ ձեռներեցներն իրացման շրջանառության ու ծախսերի ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են առանձնացված հաշվապահական հաշվառում:

4. Սույն կարգի կիրարկումն ապահովելու նպատակով հանձնաժողովի որոշումներով սահմանվում են`

ա) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի իրականացման շրջանակները, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հատկացման (բաշխման) ընդհանուր կարգը.

բ) մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրականացնողների ու այդ ծրագրերի շրջանակներում նրանց հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ մտնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների լրիվ անվանումները (ներառյալ հարկատուի հաշվառման հերթական համարը).

գ) հատկացվող (բաշխվող) ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անվանումները, ծավալները, կատարման ժամկետները.

դ) հանձնաժողովի կողմից հաստատվող (ձևակերպվող) ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ համարվող այլ տվյալներ:

Հանձնաժողովի որոշումների պատճենները կցվում են սույն կարգի 2-րդ կետին համապատասխան կնքված պայմանագրերին` որպես դրանց անբաժանելի մաս:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության (այդ թվում` պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների) անունով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում հայտարարագրումից և համապատասխան ձևակերպում ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը մաքսային հայտարարագրերի համապատասխան օրինակները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն:

6. Նշված ապրանքների առաքման (ներմուծման) վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հանձնաժողովին ներկայացնում է առաջարկություն ստացված ապրանքները բաց աճուրդով իրացնելու վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդասիրական օգնության (բարեգործության) մասին կնքված պայմանագրերով, համաձայնագրերով սահմանված է իրացման և բաշխման այլ կարգ:

7. Ապրանքների բաշխման (իրացման) վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշման համապատասխան օրինակները տրվում են`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը.

գ) պետական կառավարման այն մարմնին (նախարարություն, վարչություն, պետական կառավարման տարածքային մարմին) (այսուհետև` տնօրինող մարմին), որի անմիջական տնօրինությանն են հանձնվում այդ ապրանքները:

8. Մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով ներմուծված (ստացված) ապրանքների ազատ շուկայական գներով կամ մասնակի հատուցմամբ իրացման մասին հանձնաժողովի կողմից որոշում ընդունվելու դեպքում պետական կառավարման մարմինների համար այն ուժի մեջ է մտնում այդ ապրանքների իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման և մուտքագրման հարցերը կանոնակարգող սույն կարգով և այդ ապրանքները տնօրինող մարմնի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև կնքվող պայմանագրի ստորագրումից հետո:

9. Հանձնաժողովի որոշմամբ ապրանքների տնօրինությունն ստանձնած պետական կառավարման մարմինները որոշումն ստանալուց և սույն կարգի 4-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում այդ ապրանքների բաշխիչ ցուցակները` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի, ըստ ապրանքների իրացման ձևի (շուկայական գներով կամ մասնակի հատուցման կարգով), ապրանքատեսակների և կազմակերպությունների:

Ապրանքները տնօրինող մարմինների և այդ ապրանքներն իրացնող ձեռնարկությունների փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող պայմանագրերով:

Ապրանքները տնօրինող մարմնի բաշխիչ ցուցակի համաձայն ապրանքներն իրացնող ձեռնարկություններն ստացած ապրանքների հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Իրացնող ձեռնարկություններն այդ ապրանքների իրացմանը համամասնորեն մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 15-ը` համապատասխան հարկային մարմին և այդ ապրանքները տնօրինող մարմին են ներկայացնում տարվա սկզբից աճողական ձևով մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների իրացումից պետական բյուջե վճարման ենթակա գումարների վերաբերյալ հաշվարկներ` համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:

Եռամսյակային և տարեկան հաշվարկները ներկայացվում են հաշվապահական հաշվեկշիռների և հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետներում:

11. Իրացնող ձեռնարկությունները (բացառությամբ ապրանքներն իրացնող առևտրական ձեռնարկությունների) յուրաքանչյուր ամիս (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) հաշվարկների ներկայացման համար սահմանված ժամկետներից 5 օրվա, իսկ տարվա համար` 10 օրվա ընթացքում պարտավոր են, ելնելով անցած հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների փաստացի իրացման ծավալներից, բյուջեին հասանելիք գումարները փոխանցել պետական բյուջե:

12. Իրացնող առևտրական ձեռնարկությունները պարտավոր են քաղաքներում յուրաքանչյուր օր, գյուղական վայրերում 5 օրը մեկ անգամ կատարել փաստացի իրացված ապրանքի դիմաց ստացած կանխիկ գումարի ինկասացիա` համապատասխան փաստաթղթում կատարելով «Մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքի իրացումից հասույթ» գրառումը:

13. Իրացնող ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում բյուջեին հասանելիք գումարների հաշվարկման ճշտության և ժամանակին ու ամբողջությամբ վճարման համար: Բյուջե վճարման ենթակա գումարների սահմանված վճարման ժամկետների խախտման դեպքում հաշվարկվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չվճարված գումարի 0,5 տոկոսի չափով կամ պայմանագրերով սահմանված այլ տոկոսադրույքով:

14. Ապրանքները տնօրինող մարմիններն իրացնող ձեռնարկություններից ստացված եռամսյակային հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր եռամսյակի, կիսամյակի, 9 ամսվա և տարվա հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետներում հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով և մարդասիրական օգնություն ու բարեգործություն իրականացնող օտարերկրյա և միջազգային հասարակական կազմակերպություններ են ներկայացնում իրացնող ձեռնարկություններին հատկացված, նրանց միջոցով իրացված ապրանքների, բյուջե վճարման ենթակա և փաստացի վճարված գումարների վերաբերյալ ամփոփ հաշվարկ` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

 

Հաստատում եմ`

 

Հավելված N 1

ապրանքներն անմիջականորեն

 

Մարդասիրական օգնության և

տնօրինող մարմնի ղեկավար

 

 բարեգործական նպատակներով Հայաստանի

_______________________

 

Հանրապետություն ներմուծվող (ստացվող)

(ստորագրությունը)

 

ապրանքների (աշխատանքների,

 

ծառայությունների) բաշխման,

_______________________

 

ձևակերպման, իրացման ու

(անունը, ազգանունը)

 

իրացումից բյուջե վճարման ենթակա

 

գումարների հաշվարկման և

Կ.Տ.

 

գանձման կարգի

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՇԽԻՉ ՑՈՒՑԱԿ

 

____________________________________________________

(ապրանքներն անմիջականորեն տնօրինող մարմնի անվանումը)

____________________________________________________

(ապրանքի անվանումը)

____________________________________________________

(ապրանքի իրացման ձևը)

 

Ապրանքներն ստացող և իրացնող կազմակեր-պության անվանումը

Պետական
ռեգիստրում գրանցման համարը

Իրավաբա-նական հասցեն, հեռախոսի համարը

Սպասար-
կող բան-
կը և
հաշվար-կային հաշվի
համարը

Հատկաց-
ված ապ-րանքի անվա-
նումը

Չափի միավորը

Քանակը

Վաճառ-քի գինը

Գումարը

Ծանո-
թագրու-
թյուն

                   

 

Ապրանքներն անմիջականորեն ստացող մարմնի գլխավոր հաշվապահ ____________________

 

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

Հավելված N 2

 

Մարդասիրական օգնության և
բարեգործական նպատակներով Հայաստանի
Հանրապետություն ներմուծվող (ստացվող)
ապրանքների (աշխատանքների,
ծառայությունների) բաշխման,
ձևակերպման, իրացման ու
իրացումից բյուջե վճարման ենթակա
գումարների հաշվարկման և
գանձման կարգի

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների

 

_____________________________________ գծով

(կազմակերպության անվանումը)

199 թ._____________________________________ համար

(եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի)

 

Ապրանքի անվանումը

Ստացվել է

Իրացվել է

Մնացորդ

 

քա-նակը

գումարը

քա-նակը

միա-վորի գինը

գումարը

միավորի
վրա կատարված ծախսի թույլատրելի մակարդակը

ընդա-
մենը` ծախ-սեր

բյուջե վճար-ման ենթակա գումարը

փաստացի
վճարված
հաշվետու ժամանա-կաշրջա-նում

ենթակա է լրացուցիչ վճարման

քա-նակը

գու-
մարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.
2.
3.
Ընդամենը

                       

 

Ձեռնարկության, կազմակերպության ղեկավար ___________ Գլխավոր հաշվապահ  __________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 


Կ.Տ.