Գլխավոր տեղեկություն
Համար
N 146
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.08.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.145
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2002

040.0146.20.02.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 փետրվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2002 թվականի N 146
քաղ. Երևան

2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

2002 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնել 2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնող մարմիններն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետը.

բ) «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 («Հիվանդանոցային բուժօգնություն»), 03 («Առաջնային (ամբուլատոր) պոլիկլինիկական» բուժօգնություն) ենթախմբերի՝ ըստ առանձին ծրագրերի, իսկ 04 («Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ») ենթախմբի («02. Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության գծով պետական պատվեր») և 05 («Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») ենթախմբի («04. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր») ծրագրերի՝ ըստ ծառայությունների բաշխումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

գ) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման նորմատիվները, ինչպես նաև միջինացված գները՝ ըստ բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների, տարվա համար հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բուժհաստատություններում իրականացվող բժշկական օգնության գծով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ.

դ) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դիմաց փոխհատուցված միջոցների նպատակային օգտագործման ու բուժօգնության որակի նկատմամբ վերահսկողությունը համատեղ իրականացնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը.

ե) չի թույլատրվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից` իրենց և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմինների միջև կնքված` պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների մասին պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած իրենց պահանջի իրավունքի զիջումն այլ անձանց` առանց պարտապանի համաձայնության:

(2-րդ կետը լրաց. 02.05.02 N 729-Ն, խմբ. 04.07.02 N 970-Ն)

3. Հաստատել՝

ա) 2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը՝ համաձայն հավելվածի.

բ) 2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը՝

ա) մեկշաբաթյա ժամկետում՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության մասով նաև՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ, «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 («Առողջապահություն») խմբի 02 («Հիվանդանոցային բուժօգնություն»), 03 («Առաջնային (ամբուլատոր) պոլիկլինիկական» բուժօգնություն) ենթախմբերի՝ ըստ առանձին ծրագրերի, իսկ 04 («Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ») ենթախմբի («02. Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության գծով պետական պատվեր») և 05 («Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր») ենթախմբի («04. Առողջապահական այլ ծառայությունների գծով պետական պատվեր») ծրագրերի՝ ըստ առանձին ծառայությունների բաշխումն իրականացնել 2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան.

բ) երկշաբաթյա ժամկետում համատեղ մշակել և սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի և բուժհաստատությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագրերի, իրականացվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման, հաշվետվության ու հանձնման - ընդունման ակտի ձևերը և հաշվետվությունը ներկայացնելու կարգը.

գ) երկշաբաթյա ժամկետում համատեղ մշակել ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության մասով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների գները:

(4-րդ կետը խմբ. 04.07.02 N 970-Ն)

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝

ա) երկշաբաթյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների սահմաններում մշակել և, համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ, սահմանված կարգով հաստատել սույն որոշումից բխող անհրաժեշտ գերատեսչական ակտերը.

բ) ապահովել սույն որոշման լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով.

գ) երկշաբաթյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել քաղաքացիական բուժհաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման կազմակերպման, ինչպես նաև ծախսերի հետագա փոխհատուցման կարգը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ 2001 թվականի տարեկան հաշվետվություններն ընդունելուց և ամփոփելուց հետո մինչև 2002 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից իրականացված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից թերֆինանսավորման արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ:

 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 20-ի N 146 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի*

 

Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 38 և ավելի բալ ունեցող նպաստառուներ

 

1-ին խմբի հաշմանդամներ

 

2-րդ խմբի հաշմանդամներ

 

3-րդ խմբի հաշմանդամներ

 

Հաշմանդամ երեխաներ (մինչև 16 տարեկան)

 

Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

 

Միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան)

 

Ծնողազուրկ երեխաներ (միակողմանի, երկկողմանի, մինչև 18 տարեկան)

 

Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող) ընտանիքների երեխաներ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ

 

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

 

Բռնադատվածներ

 

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից քննվողներ

 

Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան)

 

Մինչև 7 տարեկան երեխաներ

 

Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք

 

Ձերբակալվածներ և ազատազրկման դատապարտվածներ

 

___________________

* Բացառությամբ բժշկական օգնության հետևյալ տեսակների՝ կոսմետոլոգիական միջամտություն, օրգանների փոխպատվաստում, արհեստական օրգանների և հյուսվածքների պատվաստում, ստոմատոլոգիայի բնագավառում թանկարժեք մետաղների և տիտանի նիտրիդի օգտագործում, բարձր և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններ, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
փետրվարի 20-ի N 146 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման

 

 I. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման հիմնական սկզբունքները

 

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում բուժհաստատություններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը և պայմանները:

2. Հիվանդանոցային բուժհաստատություններում իրականացվող՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման բազային ծավալները որոշվում են սահմանափակված բյուջեի սկզբունքով:

Սահմանափակված բյուջեի սկզբունքով ֆինանսավորումը կիրառվում է բուժհաստատության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի (այսուհետև՝ պատվիրատու) միջև կնքված Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված ծավալների շրջանակներում:

3. Ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության բազային ծավալները որոշվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետև՝ նախարարություն) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության (այսուհետև՝ գործակալություն) կողմից համատեղ հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գներով:

4. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») ենթախմբերի՝ ըստ ծրագրերի բաշխումը համատեղ իրականացնում են նախարարությունը և գործակալությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության մասով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերաբաշխումներ կատարվելու դեպքում հաստատված պայմանագրային ծավալները՝ ըստ բուժօգնության և սպասարկման տեսակների, ենթակա են վերանայման:

6. Բուժհաստատությունը բժշկական օգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության ու պայմանագրային ծավալների ձևավորման նպատակով պատվիրատուին՝ նրա կողմից սահմանված կարգով և ձևերով, ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա մասնագիտական ներուժի և կառուցվածքի մասին:

7. Բուժհաստատությունը պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն իրականացված բժշկական օգնության և սպասարկման մասին (անկախ փոխհատուցման ձևից)՝ համաձայն նախարարության և գործակալության կողմից սահմանված կարգի ու հաստատված ձևերի:

8. Բուժհաստատության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է պատվիրատուի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությամբ:

 

II. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եվ սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումը

 

9. Հիվանդանոցային բուժհաստատություններում (այսուհետև՝ հիվանդանոց) սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են՝

ա) սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժման համար, այդ թվում՝

տարափոխիկ հիվանդությունների բուժում.

հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների, հետսթրեսային վիճակների (Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բուժհաստատություններում) բուժում.

բ) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնություն.

գ) մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնություն.

դ) ծննդաբերության հետ կապված բուժօգնություն.

ե) վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող վիճակներ.

զ) հեմոդիալիզի անցկացում.

է) նախա- և հետպրոթեզավորման հետ կապված բուժօգնություն (Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բուժհաստատություններում):

10. Նյարդահոգեբուժական, հակատուբերկուլյոզային, նարկոլոգիական կենտրոններում, դիսպանսերներում և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժման համար սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են՝

ա) տվյալ հիվանդանոցի համար հաստատված՝ մահճակալների թվի, մահճակալի տարեկան միջին հաշվարկային զբաղվածության և մեկ մահճակալ/օրվա համար նախատեսված միջին գնի արտադրյալով.

բ) ֆինանսավորման ծավալները՝ ըստ բաժանմունքների և բուժօգնության տեսակների, փաստացի կատարված հիվանդ-օրերի դիմաց հիվանդի բուժման մեկ օրվա համար նախատեսված միջինացված գնով, սակայն հաստատված սահմանափակված բյուջեի ծավալից ոչ ավելի:

 Հիվանդանոցներում փաստացի կատարված հիվանդ-օրերը, որոնք ենթակա են փոխհատուցման (ըստ բաժանմունքների), չեն կարող գերազանցել նախարարության կողմից սահմանված բուժման միջին տևողությունը:

 11. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար սահմանափակված բյուջեի բազային ծավալը որոշվում է՝

 ա) Երևանի և մարզերի համար (հանրագումարային)՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների չափով՝ ըստ 2001 թվականին հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում կատարված և պատվիրատուի կողմից ընդունված բուժօգնության փաստացի ծավալների (այսուհետև՝ փաստացի կատարված բուժօգնության ծավալներ) համամասնության.

բ) Երևանի հիվանդանոցների համար՝ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար 2001 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով 2002 թվականին Երևանի համար հանրագումարային ձևով՝ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության համար նախատեսված ծավալների ու 2001 թվականին փաստացի կատարված բուժօգնության ծավալների համադրումից առաջացած գործակիցը.

գ) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար՝ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժ-օգնության համար 2001 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մեկ բնակչի համար 2002 թվականին հաշվարկված միջինացված գումարի և 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված՝ տվյալ մարզի բնակչության թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում 2001 թվականին փաստացի կատարված բուժօգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:

12. Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնության համար սահմանափակված բյուջեի բազային ծավալը որոշվում է՝

ա) Երևանի և մարզերի համար (հանրագումարային)՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով մինչև 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված հատկացումների չափով՝ ըստ 2000 թվականին հիվանդանոցներում կատարված և պատվիրատուի կողմից ընդունված «Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» ծրագրի փաստացի ծավալների համամասնության.

բ) Երևանի հիվանդանոցների համար՝ «Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակներում 2000 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով 2002 թվականին Երևանի համար հանրագումարային ձևով՝ մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն իրականացնելու նպատակով նախատեսված ծավալների և 2000 թվականին «Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների համադրումից ստացված գործակիցը.

գ) Հայաստանի Հանրապետության մարզերի հիվանդանոցների համար՝ «Բուժօգնություն մինչև 8 տարեկան երեխաներին» ծրագրի շրջանակներում 2000 թվականին առանձին հիվանդանոցներում փաստացի կատարված բուժօգնության ծավալների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող մինչև 7 տարեկան մեկ երեխայի համար 2002 թվականին հաշվարկված միջինացված գումարի և 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ մարզի՝ մինչև 7 տարեկան երեխաների թվի արտադրյալով ստացված գումարի և նույն մարզի հիվանդանոցներում 2000 թվականին փաստացի կատարված բուժօգնության ծավալների հանրագումարի համադրումից ստացված գործակիցը:

13. Հիվանդանոցներում ինֆեկցիոն հիվանդությունների, մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության, վերակենդանացման և անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող վիճակների հետ կապված բուժօգնության իրականացման համար սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են հիվանդանոցների (բաժանմունքների), ծննդատների, դիսպանսերների կողմից նշված ծրագրերով 2002 թվականին նախատեսված ֆինանսական ծավալների ու 2001 թվականին փաստացի կատարված բուժօգնության ծավալների համադրումից ստացված գործակցի և առանձին հիվանդանոցների կողմից 2001 թվականին փաստացի կատարված բուժօգնության նույն ծավալի արտադրյալով:

14. Ծննդաբերության հետ կապված բուժօգնության ծրագրով սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են ծնունդների կանխատեսվող թվի (2001 թվականի ծնունդների չափով) և մեկ ծննդի գնի արտադրյալով:

15. Հեմոդիալիզի անցկացման համար սահմանափակված բյուջեի բազային ծավալները որոշվում են նախարարության կողմից՝ ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցների, հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:

16. Սահմանափակված բյուջեն հաստատվում է հաշվարկված բազային ծավալների չափով: Հաստատված սահմանափակված բյուջեի 10 տոկոս փաստացի ծավալների շեղումը (թերակատարում կամ գերակատարում) համարվում է ռիսկի գոտի, որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է հաստատված սահմանափակված բյուջեի չափով:

Ռիսկի գոտուց պակաս փաստացի կատարված բուժօգնության ծավալների թերակատարման դեպքում փոխհատուցումը կատարվում է փաստացի կատարված բուժօգնության ծավալների չափով:

17. Սահմանափակված բյուջեի հաշվարկված բազային ծավալները տարվա ընթացքում կարող են փոփոխվել առաջիկա ժամանակահատվածի համար նախարարության, գործակալության և բուժհաստատությունների հիմնադիրների համաձայնությամբ:

18. Բացառությամբ հեմոդիալիզի անցկացման և վերակենդանացման ու անհետաձգելի բժշկական միջամտություններ պահանջող դեպքերի՝ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժօգնությունն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի (իսկ հոգեկան հիվանդությունների, տուբերկուլյոզի և ծննդաբերության հետ կապված դեպքերում՝ համապատասխան մասնագետի) ուղեգրով:

19. Նախարարությունը հաստատում է հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը՝ 2002 թվականին նախատեսված գումարների շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկական ծառայությունների ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները և վիճակները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ:

20. Հատուկ ցուցումների դեպքում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բուժման համար նախատեսված հատկացումների շրջանակներում բուժօգնություն կարող է իրականացվել նաև՝

ա) նախարարության ուղեգրերով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում՝ յուրաքանչյուր հիվանդանոցի «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված սահմանափակված բյուջեի բազային ծավալի սահմաններում.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ուղեգրերով՝ իրենց հիմնադրած հիվանդանոցներում՝ տվյալ հիվանդանոցի «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված սահմանափակված բյուջեի բազային ծավալի 2 տոկոսի սահմաններում.

գ) հիվանդանոցի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ՝ տվյալ հիվանդանոցի «Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժում» ծրագրով նախատեսված սահմանափակված բյուջեի բազային ծավալի 3 տոկոսի սահմաններում:

21. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնության տրամադրման կարգը սահմանում է նախարարությունը: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկական ծառայությունների ծրագրերի սահմաններում հիվանդանոցային բուժօգնության տրամադրման սկզբունքները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ:

 

III. Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումն ու ֆինանսավորումը

 

22. «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն» ծրագրի ֆինանսավորման բազային ծավալը յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության համար որոշվում է 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի և նախարարության ու գործակալության կողմից առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված բուժօգնության համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) տարեկան կտրվածքով մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով:

23. Պատվիրատուն յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության հետ կնքում է պայմանագիր՝ հաշվարկված բազային ծավալի չափով: Ֆինանսավորումն իրականացվում է`

ա) առողջության առաջնային պահպանման (տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի) և ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային բուժօգնության գծով` ամսական կտրվածքով, առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային բուժօգնության համար հաստատված տարեկան պայմանագրային գումարի համամասնությամբ.

բ) մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով` փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության համար հաշվարկված տարեկան բազային ծավալը:

24. Պատվիրատուն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով փոխհատուցումը կատարում է «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 03 ենթախմբի («Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն») համապատասխան ծրագրերով նախատեսված գումարներից:

25. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված բնակչության պլանային հոսպիտալացումն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի (տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի) կողմից տրված ուղեգրով: Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության սպասարկման տարածքում հաշվառված՝ նշված անձանց 7 տոկոսի չափաքանակից պակաս ուղեգրումից հիվանդանոցային բուժօգնության համար նախատեսված գումարից առաջացած տնտեսումների 50 տոկոսը (հաշվարկված միջին գնով) հատկացվում է տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությանը՝ ամբուլատոր պայմաններում բուժօգնություն իրականացնելու նպատակով:

26. Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության տրամադրման կարգը սահմանում է նախարարությունը:

 

IV. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության կազմակերպումն ու ֆինանսավորումը

 

27. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության կայանների (բաժանմունքների) ֆինանսավորման բազային ծավալները որոշվում են նախարարության և գործակալության կողմից հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) տարեկան կտրվածքով՝ ըստ տարածաշրջանների մեկ բնակչի հաշվով միջինացված գումարների և 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի արտադրյալով:

28. Ֆինանսավորումն իրականացվում է ըստ փաստացի սպասարկված կանչերի, նախարարության և գործակալության կողմից սահմանված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) գներով:

29. Պատվիրատուն յուրաքանչյուր շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) հետ կնքում է պայմանագիր հաշվարկված բազային ծավալի չափով:

30. Պատվիրատուն շտապ բժշկական օգնության դիմաց փոխհատուցումը կատարում է «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») շտապ բժշկական օգնության համար նախատեսված գումարներից:

31. Պետության կողմից երաշխավորված անվճար շտապ բժշկական օգնության տրամադրման կարգը սահմանում է նախարարությունը:

 

V. Պետական մասնակցությամբ ընկերություններում ֆինանսական հոսքերի կառավարումը

 

32. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տարեկան ծավալի ու տարվա ընթացքում բժշկական հաստատությունում այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների շրջանակներում կազմվում և հաստատվում է բժշկական հաստատության եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշիվ:

33. Տարեկան եկամուտները հաշվարկվում են սույն կարգի II, III, IV բաժիններում սահմանված եղանակներով և այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների չափով: Ընդ որում, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական մուտքերը կանխատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» ծրագրով նախատեսված ծախսերի կատարման եռամսյակային համամասնությամբ:

34. Տարեկան ծախսերի ծավալները որոշվում են բժշկական օգնության և սպասարկման կանխատեսվող եկամուտների շրջանակներում: Ծախսերի կառուցվածքը որոշվում է հետևյալ կողմնորոշիչ չափանիշներով՝

ա) աշխատանքի վարձատրությանը նպատակաուղղվող միջոցները որոշելու նպատակով դրանց բազային ամսական չափը նախատեսվում է բյուջետային համակարգի բուժաշխատողների համար սահմանված դրույքաչափերի շրջանակներում: Ֆինանսական տարվա ընթացքում առաջացած լրացուցիչ հնարավորության դեպքում բուժհաստատության ղեկավարի կողմից սահմանվում են աշխատավարձի հավելումներ և պարգևատրումներ:

Սոցիալական պարտադիր ապահովագրության վճարների գծով ծախսերի մեծությունը նախատեսվում է աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով՝ միջին դրույքաչափի սահմաններում.

բ) դեղորայքի, վիրակապական միջոցների, բժշկական պարագաների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը նախատեսվում են՝ ելնելով բժշկական հաստատության պրոֆիլից, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայքի պահանջի ապահովման, լաբորատոր-ախտորոշիչ նյութերի ձեռքբերման, սարքավորումների տեխնիկական վիճակի ապահովման ծախսերի չափից.

գ) սննդի ծախսերը նախատեսվում են հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող բուժհաստատություններում և բաժանմունքներում: Մյուս բուժհաստատություններում և բաժանմունքներում սննդի ծախսերը կատարվում են հիվանդի պահանջով, ընդ որում, սննդի ծախսերի առաջացած տնտեսումները (թերածախս) կարող են ուղղվել բուժհաստատության մյուս ծախսերին.

դ) էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, ջեռուցման, կապի և այլ ծախսերը սահմանվում են տարածաշրջանի համանման պրոֆիլի հաստատություններում մեկ հիվանդի հաշվով 2001 թվականին փաստացի կատարված ծախսերի նվազագույնի չափով:

35. Կատարողի և պատվիրատուի փոխհամաձայնությամբ սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային ծախսերի կառուցվածքը և կողմնորոշիչ չափաքանակները:

36. Բուժհաստատությունում ստացված ֆինանսական մուտքերը, անկախ ֆինանսավորման աղբյուրից, հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջին հերթին ուղղվում են կոլեկտիվի անդամների աշխատանքի վարձատրությանը, դեղորայքով ապահովմանը և այլ առաջնահերթ ծախսերի համամասնական կատարմանը:

37. (կետը հանվել է 02.05.02 N 729-Ն)

(կարգը փոփ. 02.05.02 N 729-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.07.2002, N 970-Ն 01.08.2002, N 146
02.05.2002, N 729-Ն 02.07.2002, N 146
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան