Գլխավոր տեղեկություն
Համար
N 659-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.735
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2008 թվականի N 659-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի N 4 դպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2008 թվականի ինն ամսում հատկացնել 7,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 26-ի N 659-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բա-
ժինը
Խում-
բը
Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - -
      այդ թվում`      
09     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (3,502.8) (7,005.8) (7,005.8)
      այդ թվում՝      
  06   Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (3,502.8) (7,005.8) (7,005.8)
      այդ թվում`      
    01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (3,502.8) (7,005.8) (7,005.8)
      այդ թվում՝      
      03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում (3,502.8) (7,005.8) (7,005.8)
      այդ թվում`      
      ՀՀ քաղաքաշինության նախարարություն (3,502.8) (7,005.8) (7,005.8)
       Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (3,502.8) (7,005.8) (7,005.8)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 3,502.8 7,005.8 7,005.8
      այդ թվում`      
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 3,502.8 7,005.8 7,005.8
      այդ թվում`      
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,502.8 7,005.8 7,005.8
      01.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,502.8 7,005.8 7,005.8
      ՀՀ կառավարություն 3,502.8 7,005.8 7,005.8

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 26-ի N 659-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները` նշված են փակագծերում)
ընդամենը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալը այդ թվում` ըստ ծախսատեսակների
բա-
ժինը
խում-
բը
դասը շենքերի և շինություն-
ների շինա-
րարություն
շենքերի
և շինու-
թյունների կապիտալ վերանո-
րոգում
նախագծահե-
տազոտական, գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ
այլ կապիտալ ծախսեր
      ԸՆԴԱՄԵՆԸ (7,005.8)   (7,005.8)    
      ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (7,005.8)   (7,005.8)    
      այդ թվում`          
09 06 01 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում (7,005.8)   (7,005.8)    
      այդ թվում՝          
      Երևան (7,005.8)   (7,005.8)    
      այդ թվում՝          
      Երևանի N 84 դպրոցի հիմնանորոգում (7,005.8)   (7,005.8)    

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 26-ի N 659-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բա-
ժինը
Խում-
բը
Դասը Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները` նշված են փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ (3,502.8) (7,005.8) (7,005.8)
      ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (3,502.8) (7,005.8) (7,005.8)
      այդ թվում`      
09 06 01 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում (3,502.8) (7,005.8) (7,005.8)
      այդ թվում`      
      Երևան (3,502.8) (7,005.8) (7,005.8)
      այդ թվում`      
      Երևանի N 84 դպրոցի հիմնանորոգում (3,502.8) (7,005.8) (7,005.8)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան