«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2005 թվականի N 1067-Ն
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին և 9.2-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի,
բ) հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 28-ի N 1067-Ն որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
NN ը/կ | ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵՍԱԿԸ | ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ |
I. |
ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
|
|
1. |
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ
|
|
ա) |
վերականգնողական բուժում ամբուլատոր պայմաններում |
պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններ (պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ) |
բ) |
վերականգնողական բուժում ստացիոնար պայմաններում | |
|
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
|
|
ա) |
վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակների և մակարդակների պրոթեզավորման նախապատրաստում |
պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպություններ (հիվանդանոցներ) |
բ) |
շտկողական վիրահատություններ | |
3. |
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
|
|
ա) |
վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակների և մակարդակների պրոթեզներ |
պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ |
բ) |
կրծքագեղձի պրոթեզ | |
գ) |
օրթեզներ | |
դ) |
տուտորներ | |
ե) |
ռեկլինատորներ | |
զ) |
սեղմիրաններ | |
է) |
աղեկապեր | |
ը) թ) |
կոշիկներ` պրոթեզի և օրթոպեդիկ ծայրատի ձեռնոց կամ գուլպա | |
ժ) |
վերականգնողական պարագաների վերանորոգում |
պետական պատվեր իրականացնող |
ժա) | աչքի պրոթեզավորում |
պետական պատվեր իրականացնող |
ժբ) | ձայնաստեղծ սարք |
պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ |
ժգ) | ատամների պրոթեզավորում (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվածների) | պետական պատվեր իրականացնող ատամնաբուժական կազմակերպություններ |
ի) |
ատամների պրոթեզավորում (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվածների) |
պետական պատվեր իրականացնող ատամնաբուժական կազմակերպություններ |
4. |
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
|
|
ա) |
ձեռնափայտ |
պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ |
բ) |
հենակ | |
գ) |
քայլակ | |
դ) |
սուպինատոր | |
ե) |
լսողական սարքեր | |
զ) |
հաշմանդամի սայլակ | |
է) |
փոքր տրամաչափի սայլակ | |
II. |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն, «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն |
1. |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
|
|
2. |
ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ա) | հիմնական կրթություն | |
բ) | միջնակարգ կրթություն | |
գ) | հատուկ ընդհանուր կրթություն | |
դ) | միջին մասնագիտական կրթություն | |
ե) | բարձրագույն կրթություն | |
զ) | մասնագիտական վերապատրաստում |
«Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն |
3. |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄ |
«Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն |
III. |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
|
|
ՍՈՑԻԱԼ-ՄԻՋԱՎԱՅՐԱՅԻՆ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ
|
||
ա) | սոցիալ-իրավական խորհրդատվություն և տեղեկատվությամբ ապահովում |
սոցիալական պաշտպանության մարմիններ |
բ) | սուրդոթարգմանությամբ ապահովում |
պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած հեռուստառադիոընկերություններ |
գ) | հատուկ տառատեսակներով գրքերի (խոսող գրքեր) տրամադրում, ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
դ) | վերականգնողական տեխնիկական և այլ օժանդակ միջոցներից օգտվելու հմտությունների ուսուցում և հարմարեցում |
պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը պետության կողմից երաշխավորված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և օժանդակ միջոցառումների ցանկ է։
2. Հաշմանդամների վերականգնումն իր մեջ ներառում է բժշկական վերականգնումը, մասնագիտական վերականգնումը և սոցիալական վերականգնումը։
3. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրում ընդգրկված վերականգնման միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում պետական պատվեր իրականացնող առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների կազմակերպությունները։
4. Վերականգնման տեսակների և միջոցառումների իրականացման կարգը, պայմանները և ժամկետները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
5. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն իրականացվում է հաշմանդամների վերականգնման անհատական ծրագրով հաշմանդամների համար նախատեսված միջոցառումների իրագործմամբ և հաշմանդամների համար ունի երաշխավորական բնույթ։
6. Հաշմանդամների վերականգնման բազային ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
7. Վերականգնողական միջոցառումների իրագործման վերջնական որոշումը վերապահվում է հաշմանդամին։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.06.2008, N 644-Ն | 10.07.2008, N 1067-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|