Գլխավոր տեղեկություն
Համար
N 629-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.02/41(631) Հոդ.704
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2008 թվականի N 629-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և, համաձայն հավելվածի, փոխադրել՝

1) համայնքային սեփականություն հանդիսացող 0.2 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ փոքր հզորության հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար.

2) գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտ, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին.

3) քաղաքացու սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 0.12 հեկտար պտղատու այգին՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտի կառուցման և սպասարկման համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 19-ի N 629-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան