Գլխավոր տեղեկություն
Համար
N 576-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2008-23.07.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2008 թվականի N 576-Ա

 

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 9-ի ՆԿ-64-Ա կարգադրության կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար ցմահ նշանակել հատուկ թոշակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով` 2008 թվականի ընթացքում դրա վճարումը սահմանված կարգով իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 10 բաժնի 02 խմբի 01 դասով նախատեսված «04. ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով նշանակված կենսաթոշակներ և ամենամյա դրամական օժանդակություն և կենսաթոշակների տարբերության հատուցում» ծախսային ծրագրի միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ`

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին սեփականության իրավունքով բնակարանով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2008 թվականի երկրորդ եռամսյակում գումար հատկացնելու համար.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բնակարանի գնման գործարքի ֆինանսավորումից հետո 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրա վերանորոգման համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու վերաբերյալ.

3) Երևանի քաղաքապետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով ապահովելու համար.

4) ներկայացնել առաջարկություններ սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված գրասենյակը վերանորոգելու և այն կահավորելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 17
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.07.2008, N 766-Ա 23.07.2008, N 576-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան