ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2008 թվականի N 593-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրվող գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացնել 4097.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները |
Գումարը (հազ. դրամ) | |
ինն ամիս | տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ ` ԾԱԽՍԵՐ | 1812.0 | 4097.5 |
այդ թվում` |
||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 1662.0 | 3947.5 |
այդ թվում` |
||
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ | 1512.0 | 3797.5 |
այդ թվում` |
||
Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ | 1320.0 | 3336.7 |
այդ թվում` |
||
- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 1320.0 | 3336.7 |
Սոցիալական ապահովության վճարներ | 192.0 | 460.8 |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | 150.0 | 150.0 |
այդ թվում` |
||
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում | 50.0 | 50.0 |
այդ թվում` |
||
-Ներկայացուցչական ծախսեր | 50.0 | 50.0 |
Նյութեր | 100.0 | 100.0 |
այդ թվում՝ |
||
-Գրասենյակային նյութեր և հագուստ | 100.0 | 100.0 |
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | 150.0 | 150.0 |
այդ թվում` |
||
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ |
150.0 | 150.0 |
այդ թվում` |
||
- Վարչական սարքավորումներ | 150.0 | 150.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |