Գլխավոր տեղեկություն
Համար
N 588-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.06.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2008 թվականի N 588-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի շարունակությունը կազմող Գյումրի-Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1,4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 175,000.0 հազ. դրամ, այդ թվում`

1) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 5,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` 2008 թվականի առաջին կիսամյակում.

2) հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 170,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով)` 2008 թվականի երրորդ եռամսյակում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով` սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 19
Երևան