Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.10/56(646) Հոդ.931
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 968-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման հավելվածում (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) I բաժնում`

ա. 1-ին կետը «գազի տնտեսության» բառերից հետո լրացնել «գազաբաշխման համակարգի» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «է» ենթակետը.

2) II բաժնի`

ա. 1-ին գլխի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) այրվող գազերի ազդանշանային սարքերը տեղադրվում են նկուղներում, գազիֆիկացված կաթսայատներում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում և սենքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 314-Ն որոշման ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանի պահանջների համաձայն և շահագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի, կազմակերպության ստանդարտի ու ազդանշանային սարքեր արտադրող կազմակերպության հրահանգների պահանջների համաձայն,

բ. 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) գազի տնտեսության բոլոր ղեկավարները, մասնագետները և բանվորները, բացառությամբ պաշտոնական հրահանգներով գիտելիքների ստուգում չնախատեսվող մասնագետների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն ենթակա են սույն տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի պահանջների իմացության ստուգման` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գիտելիքների ստուգման նպատակն է՝ պարզել կադրերի գիտատեխնիկական մակարդակը, նրանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոնի ֆունկցիոնալ պարտականություններին: Անձնակազմի գիտելիքների ստուգումն իրականացվում է` առաջնային` մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը, պարբերաբար (հերթական), արտահերթ (ոչ հերթական), եթե աշխատանքի ընթացքում աշխատողի կողմից թույլ են տրվել անվտանգության կանոնների կամ հրահանգների պահանջների խախտումներ, և աշխատանքի բնույթը փոխելու դեպքում: Ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները կրկնակի (պարբերաբար) ստուգվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, իսկ բանվորական անձնակազմինը` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջների, որոնք ստուգվում են տարեկան մեկ անգամ,

գ. 2-րդ գլխի 1-ին` «Տեխնիկական սպասարկում» կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տեխնիկական շահագործումը ներառում է հետևյալ աշխատանքները` շրջայցային կամ տեխնիկական սպասարկում (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում), պրոֆիլակտիկ պլանային վերանորոգում, ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում, վթարավերականգնողական աշխատանքների կատարում: Շահագործման ընթացքում կանչերի, սպառողների կողմից ներկայացված հայտերի, տեխնիկական սպասարկման մասին գրառումների, գազատարների և ԳԳԿ-ի շրջագայողների հաշվետվությունների օրինակելի ձևերը ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածում»,

դ. 2-րդ գլխի 2-րդ` «Շրջայցային սպասարկում» կետի «գ» ենթակետում «շրջայցողներին» բառը փոխարինել «շրջագայողներին» բառով,

ե. 2-րդ գլխի 3-րդ` «Պրոֆիլակտիկ պլանային սպասարկում, ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում» կետի վերնագրում «սպասարկում» բառը փոխարինել «վերանորոգում» բառով, իսկ «ա» ենթակետը «Բոլոր» բառից հետո լրացնել «վերգետնյա և» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Պլանային ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութական ծախսերի նվազագույն տեսակարար նորմերը, որոնց պարտադիր կատարման դեպքում միայն հնարավոր է ապահովել շահագործման անվտանգության մակարդակը, մշակվում և հաստատվում են կազմակերպության կողմից` համաձայնեցված էներգետիկայի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ»,

զ. 2-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Վթարավերականգնողական աշխատանքներ

Արտաքին գազատարների շահագործման ընթացքում վթարավերականգնողական աշխատանքները ներառում են`

1) շենքի նկուղում, մուտքում, բակում և շենքին հարակից ստորգետնյա հաղորդակցուղիներում գազի հոտի առկայության դեպքում` դրանց վերացումը.

2) վնասված խտահավաքարաններից գազի արտահոսքի դեպքում` դրանց վերացումը.

3) շինարարական մեքենաներով կամ մեխանիզմներով, մետաղի քայքայման կամ բնական աղետների հետևանքով գազատարի վնասման դեպքում` դրանց վերացումը.

4) գազաբաշխիչ կայաններից 1-3 կմ շառավղի մեջ տեղակայված` բարձր կամ միջին ճնշման գազատարների վնասման դեպքում` դրանց վերացումը.

5) ցածր ճնշման գազատարում ճնշման կտրուկ փոփոխության դեպքում` դրա կարգավորումը.

6) գազակարգավորիչ կետում ապահովիչ փականի փակման հետևանքով գազի մատակարարման խզման դեպքում` դրա վերականգնումը:»,

է. 5-րդ գլխի «դ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «մեկ անգամ» բառերը փոխարինել «երկու անգամ» բառերով, «ե» ենթակետի առաջին պարբերության մեջ «ծխատար սարքերը» բառերը` «ծխատար ուղիները» բառերով, երկրորդ պարբերության մեջ «եռամսյակը» բառը` «վեց ամիսը» բառերով, «է» ենթակետը «մասնագիտացված» բառից առաջ լրացնել «ստուգող ծխնելուզագործական» բառերով, «ը» ենթակետում «ստուգող կազմակերպության» բառերը փոխարինել «ստուգող ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպության» բառերով, «գազի տնտեսության» բառերը` «բնական գազ մատակարարող» բառերով, իսկ «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) տեխնիկական սպասարկող կազմակերպությունը ձմռանը յուրաքանչյուր շրջայցի ժամանակ պետք է կատարի ծխատարների գլխամասի տեսազննում` դրանց սառցակալումը բացառելու նպատակով, և արդյունքների մասին բանավոր հայտնի սեփականատիրոջը:»,

ը. ուժը կորցրած ճանաչել 6-րդ գլխի «բ» և «թ» ենթակետերը, իսկ «գ» ենթակետը «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերից հետո լրացնել «6-րդ գլխի» բառերով, «ժդ» ենթակետի երրորդ պարբերության մեջ «առնվազն 2 ամիսը մեկ» բառերը փոխարինել «առնվազն եռամսյակը մեկ» բառերով,

թ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ գլխի «թ» ենթակետը և 8-րդ գլուխը,

ժ. 9-րդ գլխի 14-րդ` «Էլեկտրաչափիչ սարքեր» կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) չափման միջոցները ենթարկվում են ստուգաչափման` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան».

3) III բաժնում`

ա. 10-րդ գլխի «բ» ենթակետը «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման» բառերով, իսկ «դ» ենթակետում «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» բառերը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերով,

բ. 10-րդ գլխի 15-րդ` «Գազավտանգ աշխատանքների կատարումը» կետի «գ» ենթակետում «գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման» բառերով, իսկ «թ» ենթակետում «սպառողների էլեկտրասարքերի շահագործման անվտանգության տեխնիկայի կանոններին» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին» բառերով,

գ. 11-րդ գլխի 18-րդ` «Եռակցման աշխատանքներ» կետի «բ» ենթակետում «գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող այլ տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման» բառերով, իսկ «ժգ» ենթակետի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը «ըստ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջների»,

դ. 11-րդ գլխի 20-րդ` «Վերգետնյա գազատարների տեխնիկական սպասարկումը և նորոգումը» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) շահագործման ընթացքում (ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) գազատարները պետք է ներկվեն դեղին կամ արծաթափայլ ջրակայուն յուղաներկով կամ նիտրաարծանով (ԳՕՍՏ 14202 Արտադրական ձեռնարկությունների խողովակաշարեր. Տարբերիչ ներկվածքներ, նախազգուշացնող նշաններ. Մականշվածքային վահաններ)` նախազգուշացնող կարմիր օղակներով, իսկ բնակելի և հասարակական շինություններում թույլատրվում է գազատարները ներկել նաև տվյալ պատի գույնով:»,

ե. 11-րդ գլխի 23-րդ կետի «ժ» ենթակետի` փակագծում եղած արտահայտությունը շարադրել նոր խմբագրությամբ. «(ԳՕՍՏ 12.2.031 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքներ սնդիկի հետ. Անվտանգության պահանջներ)»,

զ. ուժը կորցրած ճանաչել 11-րդ գլխի 24-րդ` «Հեղուկ գազի պահեստային (ամբարային) և բալոնային կայանքներ» կետը.

4) տեխնիկական կանոնակարգի N 1 հավելվածում`

ա. I բաժնի 1-ին գլխի «բ» ենթակետում «կանոնադրությամբ» բառը փոխարինել «հրահանգով» բառով և 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) գազաբաշխման համակարգում հնարավոր վթարների վերացման, տեղայնացման և առավել արդյունավետ կազմակերպման նպատակով գազի տնտեսության վթարային կարգավարական ծառայությունները կահավորվում են կազմակերպության ստանդարտով սահմանված մեքենամեխանիզմներով»,

բ. I բաժնի 3-րդ կետի «ը» ենթակետը «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերից հետո լրացնել «N 1 հավելվածի 3-րդ կետի» բառերով.

5) տեխնիկական կանոնակարգի N 2 հավելվածի 2-րդ գլխի «բ» ենթակետում «ոչ պակաս 10-3 %» բառերը փոխարինել «1-3 %» բառերով.

6) տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

7) ուժը կորցրած ճանաչել տեխնիկական կանոնակարգի N 4 հավելվածը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 21-ի N 968-Ն որոշման

 

«Հավելված N 3

գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական

շահագործման կանոնների և աշխատանքի անվտանգության

պահանջների տեխնիկական կանոնակարգի

 

Ձև N 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

NN
ը/կ
Հայտի ստացման ժամկետը Հայտն ընդունողի անունը, ազգանունը Հայտավորողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը Հայտի բովանդակությունը Հայտավորողին տրված հրահանգավորման բովանդակությունը
ամիսը, ամսաթիվը,
տարեթիվը
ժամը, րոպեն
1 2 3 4 5 6 7
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

 

Հայտը կատարող պատասխանատու անձանց Անսարքությունների, վթարի վերացման համար ձեռնարկված միջոցները Կատարման ժամկետը (ժամ, րոպե) Կատարողի անունը, ազգանունը և ստորագրությունը
անունը, ազգանունը հայտագրի ընդունման ժամկետը (ժամ, րոպե) ստորագրու-թյունը
8 9 10 11 12 13
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

 

Ձև N 2

 

_____________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԳԿԿ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

ԳԿԿ-ի հասցեն _______________________ N _____

 

Ամիսը, ամսաթիվը, տարեթիվը Ժամը Գազի ճնշումը Զտիչի ճնշումը Տեխնիկական սպասարկման արդյունքները Սպասարկող փականագործի ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրությունը Վերահսկող անձի ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրությունը
մուտքի
կգ/սմ2
ելքի
մմ ջ. ս.
մուտքի
կգ/սմ2
ելքի
կգ/սմ2
ճնշման անկումը
1 2 3 4 5 6 7 8 9 10
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

 

Ձև N 3

 

______________________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ) կարգավարական ծառայություն)

 

Հ Ա Յ Տ  N ___

 

ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ՄԱՍԻՆ

__________________________________________________________

(հայտատուի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Հայտի բովանդակությունը _________________________________________

Հայտն ստացվել է ___ ________200 թ., ժամը ___ րոպեն _____________

Կարգավար __________________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Հայտը տրված է կատարման ____ ______200 թ., ժամը ___ րոպեն________

Կատարողը ___________________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Մեկնման ժամկետը` ժամը _______ րոպեն___________

Կատարված աշխատանքի բնութագիրը___________________________________

__________________________________________________________

 

Աշխատանքները կատարող _______________________________________

(ստորագրությունը)

 

Հայտատուի հիմնավորումն աշխատանքների կատարման վերաբերյալ ________________

___________________________________________________________

(ամսաթիվը, ժամը, րոպեն, ստորագրությունը)

 

Կարգավար ___________________________________________

(ստորագրությունը)

Ծանոթագրություն ____________________________________________

 

Ձև N 4

 

__________________________________________________________

    (մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ) կարգավարական ծառայություն)

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ___

 

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՈՂԻ

 

________ ____________ 200 թ.,

 

______________________, երթուղու հասցեն _______________________

(շրջագայողի անունը, ազգանունը)

(գյուղ, բնակավայր, փողոց)

                                          

NN

ը/կ

Գազատարի հասցեն (գյուղ, բնակավայր, փողոց և այլն) Ընդամենը` ստուգված

Գազի

առկայությունը

(նկուղում,

դիտահորում և

այլն)

Գազատարի վրա հայտնաբերված թերությունների բնութագիրը Ծանոթագրություն
նկուղներ դիտահորեր
գազի այլ հաղորդակ-ցուղիների
1 2 3 4 5 6 7 8
               
               
               
               
               
               
               
               
               

 

Ձև N 5

 

_________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _____

 

ԳԿԿ ՍՊԱՍԱՐԿՈՂԻ

 

________ ___________________200 թ.

 

___________________ ԳԿԿ-ի հասցեն

 _______________________

(սպասարկողի անունը, ազգանունը)

(գյուղ, բնակավայր, փողոց)

Սպասարկման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը Գազի ճնշումը Ճնշումը զտիչից Կատարված
աշխատանքները
Ծանոթագրություն

մուտքի
կգ/սմ2

ելքի
մմ ջ. ս.

առաջ

հետո
1 2 3 4 5 6 7
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան