Գլխավոր տեղեկություն
Համար
N 969-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.10/56(646) Հոդ.932
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2008 թվականի N 969-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերում «վարչապետի» բառը փոխարինել «կառավարության» բառով.

2) 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերը «պաշտոնային դրույքաչափը» բառերից և դրանց հոլովաձևերից հետո լրացնել «(վարձատրության ամսական չափը)» բառերով և դրանց հոլովաձևերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

2) որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

3) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինծառայողների (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) զինվորական կոչումների դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների վարձատրության ամսական չափերը` համաձայն N 3 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների դրամական բավարարման չափերը` համաձայն N 4 հավելվածի».

4) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Սույն որոշման 1.1-ին կետում նշված համապատասխան մարմինների ղեկավարներին իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում տնտեսված գումարների հաշվին զինծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին վճարելու լրավճարներ և պարգևավճարներ».

5) որոշումը լրացնել նոր` NN 2, 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008 թվականի մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 28-ի N 969-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ) ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Զինվորական կոչումները Զինվորական կոչման դրույքաչափերը (դրամ)
Կրտսեր սերժանտ 2030
Սերժանտ 2340
Ավագ սերժանտ 2640
Ավագ 2810
Ենթասպա 3110
Ավագ ենթասպա 3580
Կրտսեր լեյտենանտ 4370
Լեյտենանտ 4980
Ավագ լեյտենանտ 5740
Կապիտան 6200
Մայոր 6670
Փոխգնդապետ 7300
Գնդապետ 7760
Գեներալ-մայոր 9320
Գեներալ-լեյտենանտ 10100
Գեներալ-գնդապետ 11200
»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 28-ի N 969-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ

 

Հաստիքային կոչումը Վարձատրության ամսական չափը (դրամ)
Ավագ 47.000
Ավագ սերժանտ 45.000
Սերժանտ 43.000
Կրտսեր սերժանտ 39.000
Եֆրեյտոր 37.000
Շարքային 35.000
»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 28-ի N 969-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

Զինվորական կոչումները Դրամական բավարարման չափերը (դրամ)
Շարքային 1560
Եֆրեյտոր 1710
Կրտսեր սերժանտ 2030
Սերժանտ 2340
Ավագ սերժանտ 2640
Ավագ 2810
»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան