Գլխավոր տեղեկություն
Համար
N 942-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 942-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ա, 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2259-Ա ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1411-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերություններին պետական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահելու և ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1117-Ա որոշման 1-ին և 3-րդ կետերում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Լիազոր մարմին ճանաչելու մասին» N 2259-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1411-Ա որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 21
Երևան