ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2008 թվականի N 509-Ա
«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐՈՒՄ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 889-Ա, 890-Ա, 891-Ա, օգոստոսի 14-ի N 1032-Ա և 1054-Ա որոշումներով «Մխչյան», «Արարատ», «Ջրվեժ-Ձորաղբյուր», «Սև-ջուր-Ախթամար» ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է համապատասխան գույք և ոռոգման համակարգեր` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառված 1593765614 դրամ արժեքով ոռոգման համակարգերի մասով` համաձայն N 1 հավելվածի, և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառված 226066944 դրամ արժեքով ոռոգման համակարգերի մասով` համաձայն N 2 հավելվածի, կատարել համապատասխան ճշգրտումներ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN ը/կ | Ոռոգման համակարգերի անվանումները | Ոռոգման համակարգերի հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. | Բուրաստանի պոմպակայան | 26541195 |
2. | Բաղրամյանի պոմպակայան | 20044721 |
3. | Արաքսավանի պոմպակայան | 4206654 |
4. | Նոյակերտի պոմպակայան | 10985362 |
5. | Խոր-Վիրապի պոմպակայան | 360539797 |
6. | Ավշար-Այգավանի պոմպակայան | 714479365 |
7. | Արազատի 1-ին աստիճանի պոմպակայան | 167427520 |
8. | Արմաշի պոմպակայան | 107265597 |
9. | Ձախ ճյուղի (Արազափի) պոմպակայան | 108913235 |
10. | Հացավանի պոմպակայան | 17131314 |
11. | Գեղադիրի պոմպակայան | 44170554 |
12. | Պտղնու N 1 պոմպակայան | 5870100 |
13. | Պտղնու N 2 պոմպակայան | 6190200 |
Ընդամենը | 1593765614 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN ը/կ | Ոռոգման համակարգերի անվանումները | Ոռոգման համակարգերի հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. | Զարթոնքի պոմպակայանի հեռացնող ջրանցք | 12148960 |
2. | Տանձուտի դոտացիոն ջրանցքի վերջնամաս | 1429881 |
3. | Արտաշարի պոմպակայան | 7459838 |
4. | Զարթոնքի պոմպակայան | 205028265 |
Ընդամենը | 226066944 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |