Գլխավոր տեղեկություն
Համար
N 549-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.06/50(640) Հոդ.833
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2008 թվականի N 549-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 115-Ն որոշմամբ հաստատված անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Ա. Համբարձումյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Պետրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Ֆ. Բերիկյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Ասատրյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Տ. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ

Ա. Սահակյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական

Գ. Գասպարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ

Վ. Առաքելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական

Ա. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

Հ. Գորոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Է. Ավետյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի գործադիր տնօրեն

Ս. Հարությունյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ

Ա. Հարությունյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հուլիսի 24

Երևան