Գլխավոր տեղեկություն
Համար
N 871-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2008-04.11.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.20/52(642) Հոդ.863
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2008 թվականի N 871-Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1567-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի և Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջի ընդգրկմամբ Ստեփանակերտ քաղաքում «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ բացելու վերաբերյալ առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում ստեղծել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ (այսուհետ` մասնաճյուղ), որը գործելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան:

2. Ընդունել ի գիտություն, որ մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1766.11 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 9250.0 հազ. դրամ արժողությամբ ուսումնական և 493.96 քառ. մետր ու 2301.0 հազ. դրամ արժողությամբ հանրակացարանային մասնաշենքերը և 52221.001 հազ. դրամ արժողությամբ հիմնական ու շրջանառու միջոցները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և մայիսի 31-ի N 643 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1567-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 33-րդ կետը «որոշմամբ» բառից հետո լրացնել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի մասնաճյուղը,» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. օգոստոսի 13

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2017, N 1298-Ն 04.11.2017, N 871-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան