Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 172-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.08.01/26(300) Հոդ.242
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.06.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008229

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 հունիսի 2008 թ.

թիվ 172-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե», «իա» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում» (այսուհետ` Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 3/04-ի 2-րդ կետի աղյուսակը լրացնել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

 19.

Հաշվետվություն տրամադրված փոխառությունների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի վերաբերյալ

19

ամսական

 

2) Կանոնակարգ 3/04-ի 3-րդ կետի «ինտերնետով՝ հաշվետվությունների ընդունման» բառերը փոխարինել «Սի-Բի-Էյ-նեթ» բառերով:

3) Կանոնակարգ 3/04-ի 59-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«59. Հաշվետվության 10-րդ աղյուսակում լրացվում է միայն «Տեխնիկական պահուստների և ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների ընդհանուր մեծությունը (հազար դրամ)» տողը:»:

4) Կանոնակարգ 3/04-ի 60-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «60. Հաշվետվության 11-րդ աղյուսակում լրացվում են 1-29-րդ սյունակներում նշված տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների հաշվեկշռային արժեքները: Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:

5) Կանոնակարգ 3/04-ի 65-րդ կետը «պայմանագրերի» բառից հետո լրացնել «գծով ցանկացած» բառերով:

6) Կանոնակարգ 3/04-ի 96-րդ կետից հանել «և այլ» բառերը:

7) Կանոնակարգ 3/04-ի 102-րդ կետը «երաշխավորությունների» բառից հետո լրացնել «, ավանդների» բառով:

8) Կանոնակարգ 3/04-ի 109-րդ կետը «ապահովագրավճարների գումարները» բառերից հետո լրացնել «, ապահովագրավճարների գծով կանխավճարները» բառերով:

9) Կանոնակարգ 3/04-ի 125-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«125. 7-րդ սյունակում լրացվում է կանոնադրական կապիտալի փաստացի մեծությունը՝ փոփոխությունը (համալրում և(կամ) նվազեցում) կատարելու օրվա (ներառյալ փոփոխությունը կատարելու օրը) դրությամբ:»:

10) Կանոնակարգ 3/04-ի 160-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «160. «Վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գծով ապահովագրավճարներ՝ ոչ ռեզիդենտներին» հոդվածում (տող 030) պետք է ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գծով ոչ ռեզիդենտներին փոխանցվելիք ապահովագրավճարների գումարը, այդ թվում՝ 031 տողում՝ կյանքի ապահովագրության գծով, իսկ 032 տողում՝ ոչ կյանքի ապահովագրության գծով: «Վերաապահովագրության ընդունված ռիսկերի գծով վերաապահովագրավճարներ՝ ոչ ռեզիդենտներից» հոդվածում (տող 040) պետք է ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանում վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ոչ ռեզիդենտներից ստացվելիք վերաապահովագրավճարների գումարը, այդ թվում՝ 041 տողում՝ կյանքի ապահովագրության գծով, իսկ 042 տողում՝ ոչ կյանքի ապահովագրության գծով:»:

11) Կանոնակարգ 3/04-ի 161-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «161. «Վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գծով վնասի բաժնի հատուցումներ, կոմիսիոն վարձատրություններ և այլ մուտքեր՝ ոչ ռեզիդենտներից» հոդվածում (տող 050) ցույց են տրվում վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվեգրված հատուցումները, կոմիսիոն վարձատրությունները և այլ գումարները ոչ ռեզիդենտների գծով, «Վերաապահովագրության ընդունված ռիսկերի գծով վնասի բաժնի հատուցումներ, կոմիսիոն վարձատրություններ և այլ ելքեր՝ ոչ ռեզիդենտներին» հոդվածում (տող 060) ցույց են տրվում ոչ ռեզիդենտից հաշվետու ժամանակաշրջանում վերաապահովագրության ընդունված ռիսկերի գծով հաշվեգրված հատուցումների, կոմիսիոն վարձատրությունների և այլ գումարները:»:

12) Կանոնակարգ 3/04-ի 162-րդ կետի «(տող 050)» բառերը փոխարինել «(տող 070)» բառերով:

13) Կանոնակարգ 3/04-ի 14-րդ գլուխը լրացնել նոր 164.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «164.1 «Ակտիվներ» մասի «Երկարաժամկետ» բաժնի «Կապիտալի մասնակցություն, որից» տողում լրացվում է ապահովագրական ընկերության կողմից ոչ ռեզիդենտ ընկերության բաժնետոմսերում կատարված ներդրումների ընդհանուր մեծությունը, ընդ որում՝ ըստ առանձին ներդրման բաժնետիրական կապիտալում 10%-ից ավելի մասնակցությունը լրացվում է «ուղղակի ներդրում» տողում, իսկ 10%-ից պակաս մասնակցությունը՝ «պորտֆելային ներդրում» տողում: «Պարտավորություններ» մասի «Երկարաժամկետ» բաժնի «Կապիտալի մասնակցություն, որից» տողում լրացվում է ոչ ռեզիդենտի կողմից ապահովագրական ընկերության բաժնետոմսերում կատարված ներդրումների ընդհանուր մեծությունը, ընդ որում՝ ըստ առանձին ներդրման բաժնետիրական կապիտալում 10%-ից ավել մասնակցությունը լրացվում է «ուղղակի ներդրում» տողում, իսկ 10%-ից պակաս մասնակցությունը՝ «պորտֆելային ներդրում» տողում:»:

14) Կանոնակարգ 3/04-ի 167-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «167. «Գործառնությունների» սյունակում լրացվում են այն բոլոր հաշվեգրված գործառնությունները, որոնք տեղի են ունեցել հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տողերում նշված ֆինանսական գործիքներից յուրաքանչյուրի մասով:»:

15) Կանոնակարգ 3/04-ի 168-րդ կետում «Գնային փոփոխությունները» բառերը փոխարինել «Գների փոփոխությունները» բառերով:

16) Կանոնակարգ 3/04-ի 169-րդ կետում «Փոխարժեքի հետ կապված փոփոխությունները» բառերը փոխարինել «Փոխարժեքի փոփոխությունները» բառերով:

17) Կանոնակարգ 3/04-ի 170-րդ կետի «Այլ ճշտումներ» բառերը փոխարինել «Այլ ճշտումների» բառերով:

18) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի Աղյուսակ 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

19) Կանոնակարգ 3/04-ը լրացնել նոր Հավելված 19-ով` համաձայն Հավելված 2-ի` (կցվում է):

20) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 3-ի (կցվում է):

21) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 14-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 4-ի:

22) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի Աղյուսակ 10-ի «Տեխնիկական պահուստների ընդհանուր մեծությունը (հազար դրամ)» բառերը փոխարինել «Տեխնիկական պահուստների և ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների ընդհանուր մեծությունը (հազար դրամ)» բառերով:

23) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 3-ի Աղյուսակ 1-ի «Մեկ ապահովագրության պայմանագրի գծով ստանձնած պարտավորության զուտ մեծություն (հազար դրամ)» բառերը փոխարինել «Ապահովագրության մեկ ռիսկի գծով ստանձնած պարտավորության զուտ մեծություն (հազար դրամ)» բառերով:

24) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 4-ի Աղյուսակ 2-ի 13-րդ և 14-րդ սյունակների «Վերաապահովագրողներից ստացվող գումարների բաժինն ապահովագրական հատուցումներում» բառերը փոխարինել «Վերաապահովագրողներից ստացվող գումարներ ապահովագրական հատուցումների գծով» բառերով, 13-րդ սյունակի «տարեսկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջ հաշվեգրված ապահովագրական հատուցումների գծով» բառերը փոխարինել «տարեսկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջ հաշվեգրված» բառերով, իսկ 14-րդ սյունակի «վճարման ենթակա ապահովագրական հատուցումների գծով» բառերը փոխարինել «ստացման ենթակա» բառերով:

25) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 8-ի Աղյուսակ 1-ի 7-րդ սյունակի «Փաստացի վճարված մասնաբաժինը (հազար դրամ)» բառերը փոխարինել «Փաստացի մասնաբաժինը (հազար դրամ)» բառերով:

26) Կանոնակարգ 3/04-ի Հավելված 15-ի Աղյուսակ 3-ի 5-րդ սյունակն ուժը կորցրած ճանաչել:

27) Կանոնակարգ 3/04-ը լրացնել նոր 19-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  19
 
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԵՎ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 19 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

192. Թիվ 19 հաշվետվությունը բաղկացած է 4 աղյուսակից:

193. Հաշվետվության «Տրամադրված փոխառություններ, դեբիտորական պարտքեր և ավանդներ ըստ ժամկետների» աղյուսակ 1-ում արտացոլվում են ապահովադիրներից և ապահովագրական միջնորդներից ստացվելիք ապահովագրավճարների, համաապահովագրողներից ստացվելիք ապահովագրավճարների, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ստացվելիք վերաապահովագրավճարների, վերաապահովագրողներից ստացվելիք միջնորդավճարների, վերաապահովագրողների, համաապահովագրողների և այլ անձանց նկատմամբ հատուցումների գծով պահանջների, ապահովագրական պայմանագրերի գծով ստացվելիք այլ գումարների, բանկերում ապահովագրական ընկերության ավանդային և այլ հաշիվների, ակրեդիտիվների, մուրհակների, ապահովագրական ընկերության կողմից տրամադրված փոխառությունների, այլ պահանջների հաշվեկշռային մնացորդները: Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում Կենտրոնական բանկի հետ կնքված ֆինանսական գործարքները:

194. «1. Ընդամենը տրամադրված փոխառություններ, դեբիտորական պարտքեր, ավանդներ» տողում լրացվում են միայն աղյուսակի վերջին երկու սյունակները (ընդամենը):

195. «Ժամկետային ակտիվներ» տողում լրացվում են ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ընդհանուր ժամկետային փոխառությունների, ներդրված ավանդների, բոլոր դեբիտորական պարտքերի գումարներն ըստ պայմանագրային ժամկետների (այլ ոչ թե մարմանը մնացած ժամկետների): Առանձին տողերով ցույց են տրվում ապահովագրավճարները, հատուցումների գծով դեբիտորական պարտքերը, տրամադրված փոխառություններն ու ներդրված ավանդները:

196. «Երկարաձգված ակտիվներ» տողում ցույց են տրվում ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ընդհանուր ժամկետային փոխառությունների, ներդրված ավանդների, բոլոր դեբիտորական պարտքերի գումարներն ըստ փաստացի (այլ ոչ թե պայմանագրային) երկարաձգված օրերի՝ համապատասխան սյունակում: Ընդ որում, եթե ակտիվը երկարաձգվել է մի քանի անգամ, ապա հաշվի է առնվում ընդհանուր երկարաձգումը: Այսինքն՝ եթե ակտիվը երկարաձգվել է 3 անգամ՝ 40-ական օրով, ապա ակտիվի գումարը ցույց է տրվում «91-180 օր» սյունակում: Եթե ակտիվի մարման ժամկետը երկարաձգվել է նախքան մարման սկզբնական ժամկետի ավարտը, ապա երկարաձգման օրվանից ակտիվը պետք է համարել երկարաձգված՝ արտացոլելով 1.2 (երկարաձգված ակտիվներ) տողերում: Առանձին տողերով ցույց են տրվում ապահովագրավճարները, հատուցումների գծով դեբիտորական պարտքերը, տրամադրված փոխառություններն ու ներդրված ավանդները:

197. «Ժամկետանց ակտիվներ» տողում ցույց են տրվում ապահովագրական ընկերության ժամկետանց փոխառությունների, բոլոր դեբիտորական պարտքերի և ավանդների գումարներն ըստ ժամկետանց և փաստացի երկարաձգված օրերի հանրագումարի՝ համապատասխան սյունակներում: Օրինակ՝ եթե ակտիվը երկարաձգված էր 80 օրով, և հաշվետվության ներկայացման օրը ժամկետանց է արդեն 60 օր, ապա գումարը ցույց է տրվում տողի «91-ից 180 օր» սյունակում: Առանձին տողերով ցույց են տրվում ապահովագրավճարները, հատուցումների գծով դեբիտորական պարտքերը, տրամադրված փոխառություններն ու ներդրված ավանդները: Միևնույն ակտիվը ցույց է տրվում նշված երեք տողերից մեկում (այսինքն՝ եթե ակտիվն արդեն երկարաձգվել կամ ժամկետանց է, ապա այն ցույց է տրվում համապատասխան տողում): Ընդ որում, «1. Ընդամենը տրամադրված փոխառություններ, դեբիտորական պարտքեր, ավանդներ» տողի վերջին երկու սյունակների թվերը պետք է հավասար լինեն 1.1, 1.2 և 1.3 տողերի «Ընդամենը» սյունակի համապատասխան թվերի հանրագումարին:

198. «2. Ոչ ռեզիդենտներին տրված փոխառություններ, ավանդներ, նրանց նկատմամբ դեբիտորական պարտքեր ապահովագրավճարների և հատուցումների գծով» տողում նշվում է ոչ ռեզիդենտներին տրամադրված բոլոր վերոնշյալ ակտիվների գումարը, և լրացվում են միայն աղյուսակի վերջին երկու «Ընդամենը» սյունակները: 2.1, 2.2 և 2.3 տողերում նշվում են ոչ ռեզիդենտներին տրամադրված ակտիվներն ըստ համապատասխան դասակարգման: Այդ տողերը լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ 1.1, 1.2 և 1.3 տողերը:

199. Աղյուսակի 14-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 12-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի հանրագումարին:

200. Աղյուսակի 15-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի հանրագումարին:

201. «Տրամադրված փոխառությունների, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկված պահուստների չափը» աղյուսակ 2-ի 2-րդ, 6-րդ և 10-րդ սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են տրամադրված փոխառությունների, դեբիտորական պարտքերի, ավանդների և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների (պայմանագրերի) քանակները, 3-րդ, 7-րդ և 11-րդ սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են փոխառությունների, դեբիտորական պարտքերի, ավանդների և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների հանրագումարները, իսկ 4-րդ, 8-րդ և 12-րդ սյունակներում, համապատասխանաբար՝ վերջիններիս գծով ձևավորված պահուստները:

202. Աղյուսակ 3-ի «Գումար (հազ. դրամ)» սյունակում լրացվում է արժեթղթի՝ հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային արժեքը, «Մնացորդը (հազ. դրամ) սյունակում` ձևավորված պահուստի գումարը, իսկ «%» սյունակում` պահուստավորման տոկոսը:

203. «Տրամադրված փոխառությունների, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկված պահուստների չափը» աղյուսակ 2-ում և «Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի չափը» աղյուսակ 3-ում տրամադրված փոխառությունների, ավանդների, բանկային հաշիվների, դեբիտորական պարտքերի, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների և արժեթղթերի դասերի հաշվառումը ու դրանց գծով պահուստների ձևավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ի համաձայն:

204. «Չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» աղյուսակ 4-ի «Չաշխատող ակտիվներ (ամսվա սկզբին)» սյունակում արտացոլվում է չաշխատող փոխառությունների, ավանդների, բանկային հաշիվների, ապահովագրավճարների, հատուցումներ և այլ պահանջների գծով դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ:

205. Աղյուսակ 4-ի «Ամսվա ընթացքում չաշխատող ակտիվների փոփոխություն» սյունակում արտացոլվում է վերը նշված ակտիվների գծով հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների զուտ գումարը (ավելացում կամ նվազում):

206. Աղյուսակ 4-ի «Չաշխատող ակտիվներ (ամսվա վերջին)» սյունակում լրացվում է չաշխատող փոխառությունների, ավանդների, բանկային հաշիվների, ապահովագրավճարների, հատուցումների և այլ պահանջների գծով դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը՝ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

207. Չաշխատող ակտիվների արտարժութային հոդվածների մնացորդներն ամսվա սկզբի դրությամբ, այդ հոդվածների գծով փոփոխություններն ամսվա ընթացքում և մնացորդներն ամսվա վերջի դրությամբ ներկայացվում են հաշվետու ամսվա վերջին օրվա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքներով:

208. «Հետհաշվեկշռային մնացորդը ամսվա սկզբին» սյունակում արտացոլվում են հետհաշվեկշիռ դուրս գրված չաշխատող փոխառությունների, ավանդների, բանկային հաշիվների, ապահովագրավճարների, հատուցումների և այլ պահանջների գծով դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ:

209. «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» սյունակում արտացոլվում է հաշվետու ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված չաշխատող ակտիվների հանրագումարը:

210. «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվների վերադարձ» սյունակում արտացոլվում են հաշվետու ամսվա ընթացքում պարտապանների կողմից վերադարձված կամ մարված փոխառությունների, ավանդների, բանկային հաշիվների, ապահովագրավճարների, հատուցումների և այլ պահանջների գծով դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը, որոնք դուրս են գրվել հաշվեկշռից:

211. «Ամսվա ընթացքում հետհաշվեկշռից դուրսգրումներ» սյունակում արտացոլվում են հաշվետու ամսվա ընթացքում ապահովագրական ընկերության կողմից զիջված (կամ ներված) ակտիվների հանրագումարը, ինչպես նաև այն ակտիվների հանրագումարը, որոնք ապահովագրական ընկերության կողմից դուրս են գրվել դրանց նկատմամբ պահանջի իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում:

212. Հետհաշվեկշռային արտարժութային հոդվածների մնացորդներն ամսվա սկզբի դրությամբ, այդ հոդվածների գծով հոսքերն ամսվա ընթացքում և մնացորդներն ամսվա վերջի դրությամբ ներկայացվում են հաշվետու ամսվա վերջին օրվա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված փոխարժեքներով:»:

28) Կանոնակարգ 3/04-ի 126-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «126. Թիվ 9 հաշվետվությունում լրացվում են ընդհանուր կապիտալի տարրերի մեծությունները նախորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, այդ մեծությունների փոփոխությունները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում և դրանց մեծությունները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ: Հաշվետվությունը լրացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» Կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» Կանոնակարգ 3/02-ի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետի:

3. Սույն որոշման 1-ին կետի 18-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի մեկից:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2008 թ. հունիսի 12
Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունիսի 3-ի թիվ 172-Ն որոշմամբ

 

Աղյուսակ 9. ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԵԿ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԱՐՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝ ________________

 

Ամսաթիվ՝ ________________

 

Տողի հա-
մարը

Ապահովագրության օբյեկտի և դրա հետ փոխկապակցված օբյեկտների անվանումը (անվանումները)

Ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող ապահովագրական գումարի մեծություն
(հազար դրամ)

Ապահովագրության օբյեկտի և դրա հետ փոխկապակցված օբյեկտների
գծով կնքված պայմանագրերի քանակ
(հատ)

Հուսալի վերաապահո-
վագրողների բաժինն ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող ապահովագրական գումարի մեծության մեջ (հազար դրամ)

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ՝ ____________

(Գործադիր տնօրեն)        

Կ.Տ.        

Գլխավոր հաշվապահ՝ ____________

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունիսի 3-ի թիվ 172-Ն որոշմամբ

 

«Հավելված 19»

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  Թ Ի Վ  19
 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԵՎ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական)

 

Աղյուսակ 1. ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐ ԸՍՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

Ապահովագրական ընկերության անվանում _______________________

Ամսաթիվ _____թ-ից մինչև _________ թ.

 

(հազ. դրամ)

 

 

 

Ժամկետները

Ընդամենը

մինչև 90 օր

91-ից 180 օր

181-ից 270 օր

271 օրից 1 տարի

1-ից 5 տարի

5 տարուց ավելի

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1. Ընդամենը տրամադրված փոխառություններ, դեբիտորական պարտքեր, ավանդներ

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

   

այդ թվում՝ 1.1. Ժամկետային ակտիվներ՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

այդ թվում` ապահովագրավճարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

հատուցումների գծով դեբիտորական պարտքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

փոխառություններ և ավանդներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

1.2. Երկարաձգված ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

այդ թվում` ապահովագրավճարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

հատուցումների գծով դեբիտորական պարտքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

փոխառություններ և ավանդներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

1.3. Ժամկետանց ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

այդ թվում` ապահովագրավճարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

հատուցումների գծով դեբիտորական պարտքեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

փոխառություններ և ավանդներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

2. Ոչ ռեզիդենտներին տրված փոխառություններ, ավանդներ, նրանց նկատմամբ դեբիտորական պարտքեր ապահովագրավճարների և հատուցումների գծով

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

x

   

այդ թվում՝ 2.1. Ժամկետային ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

2.2. Երկարաձգված ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

2.3. Ժամկետանց ակտիվներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

Աղյուսակ 2. ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԵՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԸ

 

Ապահովագրական ընկերության անվանումը _______________________

Ամսաթիվը _____թ-ից մինչև _________ թ.

 

Ռիսկի դասերը

Փոխառություններ

Դեբիտորական պարտքեր

Հետհաշվեկշռային հոդվածներ

Քա-
նակ

Գու-
մար

Տրված փոխառու-
թյունների գծով պահուստ

Քա-
նակ

Գու-
մար

Դեբիտո-
րական պարտքերի գծով պահուստ

Քա-
նակ

Գու-
մար

Հետհաշվեկշռային հոդվածների գծով պահուստ

մնա-
ցորդը

%

մնա-
ցորդը

%

մնա-
ցորդը

%

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1. Ստանդարտ

                       

2. Հսկվող

                       

3. Ոչ ստանդարտ

                       

4. Կասկածելի

                       

5. Անհուսալի

                       

Ընդամենը

                       

 

Աղյուսակ 3. ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏ

 

Ապահովագրական ընկերության անվանումը _______________________

Ամսաթիվը _____թ-ից մինչև _________ թ.

 

Արժեթղթերի տեսակները և
դասերը

Արժեթղթերի գծով
պահուստ

1. Մարման ժամկետ ունեցող, այդ թվում՝

Գումար
(հազ. դրամ)

մնացորդը
(հազ. դրամ)

%

1.1. Ոչ ռիսկային

     

1.2. Ռիսկային

     

1.3. Միջին ռիսկային

     

1.4. Բարձր ռիսկային

     

1.5. Անհուսալի

     

2. Անժամկետ

     

Ընդամենը

     

 

Աղյուսակ 4. ՉԱՇԽԱՏՈՂ ԵՎ ՀԵՏՀԱՇՎԵԿՇԻՌ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ

 

Ապահովագրական ընկերության անվանումը _______________________

Ամսաթիվը _____թ-ից մինչև _________ թ.

 

Ճյուղերը

 

Չաշխատող ակտիվներ

Հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ

Չաշխատող ակտիվներ (ամսվա սկզբին)

Ամսվա ընթացքում չաշխատող ակտիվների փոփոխություն

Չաշխատող ակտիվներ (ամսվա վերջին)

Հետհաշվե-
կշռային մնացորդը ամսվա սկզբին

Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ

Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվների վերադարձ

Ամսվա ընթացքում հետհաշվեկշռից դուրսգրումներ

Հետհաշվե-
կշռային մնացորդը
ամսվա վերջին

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ
դրամ

արտ-
ար-
ժույթ

ՀՀ դրամ

արտ-
ար-
ժույթ

Չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ (ընդամենը)

                               

1. Ռեզիդենտների չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ (ընդամենը)

                               

2. Ոչ ռեզիդենտների չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ (ընդամենը)

                               

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ _________

(գործադիր տնօրեն)

Գլխավոր հաշվապահ _________

Կ.Տ.

 

 

Հավելված 3

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունիսի 3-ի թիվ 172-Ն որոշմամբ

 

«Հավելված 9»

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  Թ Ի Վ  9
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ամսական, տարեկան)

 

Ապահովագրական ընկերության անվանում՝ ________________

 

Ամսաթիվ՝ ________________

 

(հազար դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Մեծությունը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջում

Փոփոխությունը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում

Մեծությունը հաշվետու ժամանակա-շրջանի վերջում

1

2

3

4

Ընդհանուր կապիտալ

 

 

 

Հիմնական կապիտալ

 

 

 

Կանոնադրական կապիտալ

 

 

 

Ծանուցում. Իրացված բաժնետոմսերի քանակ (հատ)

 

 

 

Գլխավոր պահուստ

 

 

 

Չբաշխված շահույթ (վնաս)

 

 

 

Հիմնական կապիտալից նվազեցվող գումարներ, այդ թվում՝

 

 

 

Ապահովագրական ընկերության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվություններ

 

 

 

Ապահովագրական ընկերության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր, փայամասնակցություն կամ մասնակցություն

 

 

 

Ոչ նյութական ակտիվներ, բացառությամբ՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների

 

 

 

Այլ կազմակերպությունների կապիտալում իրականացված ներդրումներ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 3/02-ում նշված պայմանները

 

 

 

Ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող, ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվներ և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ

 

 

 

Ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց

 

 

 

Ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների սկզբնական արժեքի, կապիտալ ներդրումների հանրագումարի և դրանցով կատարված ամորտիզացիոն հատկացումների ու արժեզրկումից կորստի տարբերությունը հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 3/02-ով նախատեսված սահմանաչափը գերազանցող մասով

 

 

 

Ապահովագրական ընկերության կողմից վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործվող հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումներ

 

 

 

Լրացուցիչ կապիտալ

 

 

 

Լրացուցիչ կապիտալից նվազեցվող ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստների գումարներ

 

 

 

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ` _________

(Գործադիր տնօրեն)

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ` _________

 

 

Հավելված 4

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունիսի 3-ի թիվ 172-Ն որոշմամբ

 

«Հավելված 14»

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  Թ Ի Վ  14

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(եռամսյակային)

 

Աղյուսակ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝ ________________

 

Ամսաթիվ՝ ________________

 

(հազար դրամ)

Ցուցանիշի անվանումը

Տող

Ընդամենը

Այդ թվում՝ միջազգային կազմակերպություններ

1. Ուղղակի ապահովագրության գծով ապահովագրավճարներ

010

 

 

կյանքի ապահովագրության գծով

011

 

 

ոչ կյանքի ապահովագության գծով

012

 

 

2. Ուղղակի ապահովագրության գծով ապահովագրական

020

 

 

կյանքի ապահովագրության գծով

021

 

 

ոչ կյանքի ապահովագության գծով

022

 

 

3. Վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գծով ապահովագրավճարներ` ոչ ռեզիդենտներին

030

 

X

կյանքի ապահովագրության գծով

031

 

X

ոչ կյանքի ապահովագրության գծով

032

 

X

4. Վերաապահովագրության ընդունված ռիսկերի գծով վերաապահովագրավճարներ` ոչ ռեզիդենտներից

040

 

X

կյանքի ապահովագրության գծով

041

 

X

ոչ կյանքի ապահովագրության գծով

042

 

X

5. Վերաապահովագրության փոխանցված ռիսկերի գծով վնասի բաժնի հատուցումներ, կոմիսիոն վարձատրություններ և այլ մուտքեր` ոչ ռեզիդենտներից

050

 

X

կյանքի ապահովագրության գծով

051

 

X

ոչ կյանքի ապահովագության գծով

052

 

X

6. Վերաապահովագրության ընդունված ռիսկերի գծով վնասի բաժնի հատուցումներ, կոմիսիոն վարձատրություններ և այլ ելքեր` ոչ ռեզիդենտներին

060

 

X

կյանքի ապահովագրության գծով

061

 

X

ոչ կյանքի ապահովագության գծով

062

 

X

Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ոչ ռեզիդենտի մասնակցություն (%)

070

 

X

1.

071

 

X

2.

072

 

X

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ` _________

(Գործադիր տնօրեն)

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ` _________

 

Աղյուսակ 2. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ապահովագրական ընկերության անվանում՝ ________________

 

Ամսաթիվ՝ ________________

 

 

Մնացորդը ժամանակա-
շրջանի սկզբում

Փոփոխություններ իրականացված ի հաշիվ

 

Ընդհանուր փոփոխու-
թյուններ

Մնացորդը ժամանակա-
շրջանի վերջում

Գործառնու-
թյունների

Գների փոփոխու-
թյունների

Փոխարժեքի փոփոխու-
թյունների

Այլ ճշտում-
ների

Ակտիվներ

 

 

 

 

 

 

 

Կարճաժամկետ

 

 

 

 

 

 

 

Դրամական շուկայի գործիքներ

 

 

 

 

 

 

 

Վարկեր

 

 

 

 

 

 

 

Կանխիկ դրամական միջոցներ և ավանդներ

 

 

 

 

 

 

 

Այլ ակտիվներ

 

 

 

 

 

 

 

ժամկետանց

 

 

 

 

 

 

 

այլ

 

 

 

 

 

 

 

Երկարաժամկետ

 

 

 

 

 

 

 

Կապիտալի մասնակցություն, որից

 

 

 

 

 

 

 

ուղղակի ներդրում

 

 

 

 

 

 

 

պորտֆելային ներդրում

 

 

 

 

 

 

 

Պարտատոմսեր և պարտամուրհակներ

 

 

 

 

 

 

 

Վարկեր

 

 

 

 

 

 

 

Ավանդներ

 

 

 

 

 

 

 

Այլ ակտիվներ

 

 

 

 

 

 

 

Պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

Կարճաժամկետ

 

 

 

 

 

 

 

Դրամական շուկայի գործիքներ

 

 

 

 

 

 

 

Վարկեր

 

 

 

 

 

 

 

Կանխիկ դրամական միջոցներ և ավանդներ

 

 

 

 

 

 

 

Այլ պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

ժամկետանց

 

 

 

 

 

 

 

այլ

 

 

 

 

 

 

 

Երկարաժամկետ

 

 

 

 

 

 

 

Կապիտալի մասնակցություն, որից

 

 

 

 

 

 

 

ուղղակի ներդրում

 

 

 

 

 

 

 

պորտֆելային ներդրում

 

 

 

 

 

 

 

Պարտատոմսեր և պարտամուրհակներ

 

 

 

 

 

 

 

Վարկեր

 

 

 

 

 

 

 

Ավանդներ

 

 

 

 

 

 

 

Այլ պարտավորություններ

 

 

 

 

 

 

 

 

Ապահովագրական ընկերության վարչության նախագահ` _________

(Գործադիր տնօրեն)

Կ.Տ.

Գլխավոր հաշվապահ` _________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան