Գլխավոր տեղեկություն
Համար
N 435-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.05.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.29/32(622) Հոդ.501
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 435-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 571-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 571-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Սահմանել, որ սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին):

1.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը վերապահել լիազոր մարմնի` «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավասությունները:».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը.

3) որոշման N 2 հավելվածի`

ա. 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնի կողմից (այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնի կողմից (այսուհետ` տարածքային բաժին)» բառերով,

բ. 12-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «ապահովագրության վճարումների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով,

գ. 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերում «կենտրոն» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «բաժին» բառով և դրա հոլովաձևերով.

4) որոշման N 3 հավելվածի 1-ին կետում «ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «ապահովության վճարներ» բառերով.

5) որոշման N 5 հավելվածի`

ա. 2‑րդ կետի առաջին պարբերությունում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով,

բ. 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «ապահովագրության վճարները» բառերը փոխարինել «ապահովության վճարները» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը` «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն)» բառերով,

գ. 3-րդ կետում «ապահովագրության վճարների» բառերը փոխարինել «ապահովության վճարների» բառերով, իսկ «ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը հանել,

դ. 5-րդ կետի «գ» ենթակետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով,

ե. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով,

զ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության պետական ծառայությունը» բառերով.

6) որոշման N 6 հավելվածում և ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևում «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ» բառերը փոխարինել «ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ» բառերով, իսկ «ապահովագրության տարածքային կենտրոնի» բառերը` «ապահովության տարածքային բաժնի» բառերով.

7) որոշման N 7 հավելվածի`

ա. 3-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն)» բառերով,

բ. 14-րդ կետում «հիմնադրամ» բառը փոխարինել «սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ հաստատել գործատուի միջոցներից ապահովագրական նպաստները վճարելու ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով գործատուի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվության հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող տեղեկանքի ձևը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համատեղ հաստատել բժշկական հաստատություններն անաշխատունակության թերթիկների ձևաթղթերով ապահովելու կարգը և անաշխատունակության թերթիկները լրացնելու և քաղաքացիներին տրամադրելու հետ կապված` բժշկական հաստատության ներքին ընթացակարգերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 19

Երևան