Գլխավոր տեղեկություն
Համար
N 745-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2008 թվականի N 745-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից` Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի N 24 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 375 քառ. մետր մակերեսով արհեստանոցի տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները բնականոն կազմակերպելու նպատակով հետագայում խորհրդի շենք կառուցելու համար:

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքի վերանորոգման և կահավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար 2008 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել մինչև 30000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ` պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գումարի հատկացման մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

5. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 16
Երևան