ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2008 թվականի N 432-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված` «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Գրիգորյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ) |
Ս. Ավետիսյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Լ. Ռուխկյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ս.Ղոնաղչյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Հ. Հակոբյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Գ. Այվազյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ |
Ա. Թարվերդյան | - | «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր |
Գ. Խաչատրյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. հուլիսի 2 Երևան
Տ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|