ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2008 թվականի N 461-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 60.5-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողին ներկայացվող` առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական ծառայողի առողջական վիճակի վերաբերյալ որոշման ընդունման հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 461-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների կարգացուցակի հոդվածը |
Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների անվանումները | Քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողները |
1 | 2 | 3 |
Հոգեկան խանգարումներ | ||
1. | Մտավոր հետամնացություն (մտավոր թերզարգացածության բոլոր ձևերը) | նոր ընդունվողներ` պիտանի չեն |
2. | Էպիլեպսիա` | |
1) հաճախակի նոպաների, հոգեկան էկվիվալենտների և անձի արտահայտված փոփոխությունների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) եզակի, հազվադեպ նոպաների դեպքում` առանց հոգեկան էկվիվալենտների և անձի փոփոխությունների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
3. | Մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ` | |
1) խիստ արտահայտված ձևեր` հիվանդության հաճախակի կրկնվող փուլերով կամ ձգձգվող նոպաներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) հազվադեպ նոպաներ` լիակատար հոգեկան առողջության երկարատև (մի քանի տարի) ժամանակամիջոցներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
4. | Շիզոֆրենիա (մտագարություն) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար |
5. | Գլխուղեղի օրգանական հիվանդությունների հետևանքով` | |
1) խիստ արտահայտված կայուն հոգեկան խանգարումների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) մնացորդային չափավոր արտահայտված, հոգեկան խանգարումների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
6. | Սուր և քրոնիկ թունավորումներից, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից առաջացած հոգեկան խանգարումներ` | |
1) խիստ արտահայտված, կայուն հոգեկան խանգարումների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) արտահայտված և երկարատև ասթենիկ վիճակների, անձի պաթոլոգիական փոփոխությունների, նյարդային համակարգի օրգանական ախտահարումների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
3) չափավոր արտահայտված ասթենիկ վիճակներ, նյարդային համակարգի օրգանական ախտահարման երևույթների բացակայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
7. | Փսիխոպաթիաներ` | |
1) խիստ արտահայտված կամ կայուն հիվանդագին դրսևորումների առկայությամբ, հաճախակի դեկոմպենսացիաներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) չափավոր արտահայտված անկայուն կոմպենսացիաներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
8. | Նևրոզներ, ռեակտիվ վիճակներ` | |
1) խիստ արտահայտված կամ կայուն հիվանդագին դրսևորումների առկայությամբ, հաճախակի դեկոմպենսացիաներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) չափավոր արտահայտված, բայց երկարատև հիվանդագին դրսևորումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) թեթև և կարճատև հիվանդագին դրսևորումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
9. | Հոգեկան խանգարումներ ուղեղի վնասվածքների ժամանակ` | |
1) խիստ արտահայտված հոգեկան խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) չափավոր արտահայտված հոգեկան խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) հոգեկան գործունեության լրիվ վերականգնմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
Նյարդային համակարգի հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ | ||
10. | Գլխուղեղի և ողնուղեղի անոթների հիվանդություններ` | |
1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիաների աննշան խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
11. | Կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ (վիրուսային, միկրոբային) և վարակիչ-աուտոիմուն ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ սուր և քրոնիկ թունավորումների և ընդհանուր վարակների ժամանակ, դեմիելինիզացնող հիվանդություններ` | |
1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ կամ պրոցեսի հարաճուն ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
4) առանձին ցրված օրգանական ախտանիշների առկայության դեպքում` առանց ֆունկցիաների խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
5) վիճակ սուր հիվանդությունից հետո` առանց մնացորդային օրգանական երևույթների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
12. | Գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքի հետևանքներ` | |
1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
4) վնասվածքի հեռակա հետևանքների դեպքում՝ թեթև մնացորդային երևույթներով, առանց ֆունկցիաների խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
5) վիճակ սուր, փակ վնասվածքից հետո` առանց օրգանական ախտահարման նշանների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
13. | Կենտրոնական նյարդային համակարգի զարգացող օրգանական և դեգեներատիվ հիվանդություններ, բնածին շեղումներ (զարգացման արատներ), ինչպես նաև միոպաթիա, միասթենիա և այլն` | |
1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ կամ հարաճուն ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ կամ դանդաղ ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
14. | Ծայրամասային նյարդերի վնասվածքների հետևանքներ` | |
1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
4) մնացորդային երևույթների առկայության դեպքում` առանց ծայրանդամի ֆունկցիաների խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
15. | Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ և դրանց հետևանքներր` | |
1) ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
4) մնացորդային երևույթների առկայության դեպքում` առանց ֆունկցիաների խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
Ներքին օրգանների հիվանդություններ | ||
16. | Ինֆանտիլիզմ` արտահայտված անբավարար ֆիզիկական զարգացմամբ (մկանային համակարգի թույլ զարգացում, ենթամաշկային թույլ զարգացում, նեղ կրծքավանդակ, 50 կգ-ից պակաս քաշ, 155 սմ-ից ցածր հասակ) | նոր ընդունվողներ` պիտանի չեն |
17. | Վիճակ սուր վարակիչ և մակաբուծական հիվանդություններից և թունավորումներից հետո, ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումների առկայության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
18. | Քրոնիկ վարակիչ հիվանդություններ (բրուցելոզ, քրոնիկ դիզենտերիա և այլն)` | |
1) ֆունկցիաների խիստ, կայուն խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիաների չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
19. | Էնդոկրին համակարգի և նյութափոխանակային հիվանդություններ` | |
1) ֆունկցիաների զգալի խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիաների չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիաների աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
4) վիճակ սուր հիվանդություններից, վնասումներից, վիրահատական միջամտություններից հետո` ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումների առկայության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
20. | Արյան համակարգային (սիստեմային) հիվանդություններ (անեմիա, ագրանուլոցիտոզ, հեմոբլաստոզ, հեմատոսարկոմա, լիմֆոգրանուլոմատոզ, հեմոռագիկ դիաթեզ և այլն)` | |
1) արագ զարգացող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) դանդաղ զարգացող, արյան բաղադրության զգալի փոփոխություններով և պարբերական սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
3) դանդաղ զարգացող, արյունաստեղծ համակարգի ֆունկցիաների չափավոր խանգարումներով, հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
4) մնացորդային երևույթներ արյան ոչ համակարգային հիվանդություններից հետո, չափավոր արտահայտված երկրորդային անեմիաներ, լեյկոպենիաներ, տրոմբոցիտոպենիաներ, որոնք չեն պահանջում ստացիոնար բուժում, վիճակ ճառագայթային և ցիտոստատիկ բուժումից հետո | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
21. | Սուր կամ քրոնիկ էկզոգեն թունավորումների և ազդեցությունների սրացման հետևանքներ` | |
1) ֆունկցիաների զգալի խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիաների չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) մնացորդային երևույթներ սուր թունավորումներից և ազդեցություններից հետո, որոնք չեն պահանջում հոսպիտալացում, ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
22. | Թոքերի, պլևրայի, ներկրծքային ավշային (լիմֆատիկ) հանգույցների տուբերկուլոզ (պալարախտ)` | |
1) ակտիվ, զարգացող, տուբերկուլոզային միկոբակտերիայի արտազատմամբ կամ քայքայմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ակտիվ, առանց քայքայման և տուբերկուլոզային միկոբակտերիայի արտազատման | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
3) ակտիվ մարող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
4) ոչ ակտիվ, ակտիվության նշանների բացակայությամբ` 3 տարվա ընթացքում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
23. | Մնացորդային երևույթներ կրած տուբերկուլոզային էքսուդատիվ պլևրիտից հետո՝ ստացիոնար բուժման անհրաժեշտության բացակայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
24. | Թոքերի, շնչուղիների, պլևրայի քրոնիկ հիվանդություններ, զարգացման արատներ, սուր հիվանդությունների մնացորդային երևույթներ` ոչ տուբերկուլոզային էթիոլոգիայի` | |
1) ֆունկցիայի զգալի խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ՝ պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ և հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
4) սուր կամ քրոնիկ հիվանդությունների սրացման հետևանքով առաջացած մնացորդային երևույթներ՝ ստացիոնար բուժման ցուցումների բացակայությամբ, առանց ֆունկցիայի խանգարման | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
25. | Բրոնխիալ ասթմա` | |
1) ծանր ձևեր` հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) միջին ծանրության ձևեր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) թեթև ձևեր` հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
26. | Սրտամկանի, պերիկարդի, պսակաձև (կորոնար) անոթների փականային ապարատի, աորտայի հիվանդություններ և զարգացման արատներ՝ ընդհանուր կամ կորոնար արյան շրջանառության խանգարումներով ուղեկցվող` | |
1) III աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) II աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) I աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
4) առանց ընդհանուր և կորոնար արյան շրջանառության խանգարման | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
27. | Հիպերտոնիկ հիվանդություն` | |
1) III փուլ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) II փուլ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) I փուլ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
28. | Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա (հիպերտենզիվ, հիպոտենզիվ, սրտային, խառը տիպեր)` | |
1) կայուն, խիստ արտահայտված վեգետատիվ անոթային և սրտի ռիթմի խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) կայուն, չափավոր արտահայտված խանգարումներով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
29. | Վիճակ սուր սիրտ-անոթային հիվանդություններից հետո, ինչպես նաև արյան շրջանառության կամ սրտի ռիթմի (խանգարումներ) ժամանակավոր խանգարումներ, որոնք չեն պահանջում ստացիոնար բուժում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
30. | Որովայնի խոռոչի օրգանների հիվանդություններ` | |
1) հաճախակի սրացումներով և ֆունկցիայի խիստ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) միջին ծանրության, ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
3) թեթև ընթացքով` առանց ֆունկցիայի խանգարման | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
31. | Երիկամների բորբոքային և դիստրոֆիկ հիվանդություններ` | |
1) ֆունկցիայի խիստ խանգարումներով և կայուն արտահայտված փոփոխություններով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիայի չափավոր խանգարումներով և հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) առանց ֆունկցիայի խանգարման և պարբերական սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
4) սուր հիվանդություններից հետո առկա մնացորդային երևույթներ` առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
32. | Հոդերի, մկանների, ջլերի շճաթաղանթների վարակիչ, վարակիչ-ալերգիկ և փոխանակային, դիստրոֆիկ ծագում ունեցող հիվանդություններ` | |
1) ֆունկցիայի խիստ խանգարմամբ և կայուն, արտահայտված փոփոխություններով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ և հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ և հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են հետագա ծառայության համար | |
Վիրաբուժական հիվանդություններ | ||
33. | Մաշկի սպիներ` | |
1) հաճախ խոցոտվող կամ շարժումները որոշակիորեն սահմանափակող, կամ հագուստ, կոշիկ և հանդերձանք կրելը խոչընդոտող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն հետագա ծառայության համար | |
2) շարժումները չափավոր սահմանափակող կամ հագուստ, կոշիկ և հանդերձանք կրելը որոշակիորեն դժվարացնող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) շարժումներն աննշան սահմանափակող կամ հագուստ, կոշիկ և հանդերձանք կրելն աննշան դժվարացնող | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
34. | Վնասվածքների կամ վիրավորումների և վնասվածքների վիրահատական միջամտության հետևանքներ` | |
1) ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
4) ժամանակավոր բնույթի, ստացիոնար բուժում չպահանջող | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
35. | Վնասվածքների, բնածին արատների և գանգոսկրերի զարգացման շեղումների հետևանքներ` առանց կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների` | |
1) գանգի խոռոչում օտար մարմնի, գանգի թաղի ոսկորների նշանակալի թերության առկայությամբ, փոխարինված կամ չփոխարինված պլաստիկ նյութով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) գանգի թաղի ոսկորների ոչ մեծ թերության առկայությամբ, չփոխարինված պլաստիկ նյութով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
36. | Ողնաշարի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ` | |
1) նշանակալի արտահայտված ֆունկցիայի խիստ խանգարմամբ կամ արագ զարգացող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) կայուն արտահայտված կամ դանդաղ զարգացող ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ոչ կտրուկ արտահայտված աննշան ֆունկցիայի խանգարմամբ կամ առանց ֆունկցիայի խանգարման, օբյեկտիվ տվյալների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
4) ժամանակավոր բնույթի, ստացիոնար բուժում չպահանջող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
37. | Կոնքի ձևի փոփոխություններ` կապված զարգացման արատների հետ։ Վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ` | |
1) ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
38. | Ոսկորների, կռճիկների, մկանների, կապանների և հոդերի քրոնիկ հիվանդություններ` | |
1) ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ, հաճախակի սրացումներով կամ զարգացող ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ, հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
39. | Վնասվածքների հետևանքներ, ոսկորների, կռճիկների, մկանների, կապանների և հոդերի բնածին թերություններ` | |
1) արտահայտված անատոմիական փոփոխությունների առկայությամբ, ֆունկցիայի նշանակալի խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) կայուն փոփոխությունների առկայությամբ, ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) չափավոր արտահայտված ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
4) վնասվածքից կամ վիրահատությունից հետո հենաշարժական ապարատի ֆունկցիայի ժամանակավոր խանգարում, ոչ լրիվ սերտաճած ոսկրային կոշտուկներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
40. | Ծայրանդամի ծռվածություն կամ կարճացում, ֆունկցիայի կամ հագուստ և կոշիկ կրելու դժվարացմամբ` | |
1) ձեռքի կամ ոտքի կարճացում` ավելի քան 5 սմ, ոտքերի ծռվածություն` ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ձեռքի կամ ոտքի կարճացում` 2-5 սմ ներառյալ, ոտքերի ծռվածություն` ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
41. | Մեծ հոդերի հնացած կամ սովորութային հոդախախտեր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
42. | Մատների թերություններ և դաստակի ձևախախտում` ֆունկցիայի խանգարմամբ | |
1) նշանակալի աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) չափավոր աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
3) աննշան աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
43. | Ոտքերի մատների թերություններ` | |
1) երկու ոտքերի բոլոր մատների բացակայություն կամ անզգայացում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ոտքերի մատների բացակայություն, անզգայացում, անշարժություն, ոտքերի մատների ծռվածություն, քայլքի և կոշիկ կրելու չափավոր աստիճանի դժվարացմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
3) ոտքերի մատների բացակայություն, անզգայացում, անշարժություն, ոտքերի մատների ծռվածություն, քայլքի և կոշիկ կրելու աննշան աստիճանի դժվարացմամբ | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
44. | Ոտնաթաթի ձևախախտում` | |
1) կտրուկ արտահայտված անատոմիական փոփոխություններով, որը դժվարացնում է քայլքը` նշանակալի աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) դժվարացնում է քայլքը` չափավոր աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
3) դժվարացնում է քայլքը` աննշան աստիճանի | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
45. | Ծայրանդամների բացակայություն` | |
1) մեկ ստորին ծայրանդամի լրիվ բացակայություն, վերին կամ ստորին ծայրանդամների անդամահատված ծայրատներ` տարբեր մակարդակների և տարբեր զուգակցումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) վերին ծայրանդամի կամ ստորին ծայրանդամի բացակայություն` ազդրի ստորին երրորդականի մակարդակին | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
3) դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
46. | Ավշային հանգույցների և որովայնի խոռոչի օրգանների տուբերկուլոզ` | |
1) քայքայմամբ և թարախակալմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) առանց քայքայման և թարախակալման | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
3) ակտիվ մարող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
4) ոչ ակտիվ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
47. | Խպիպ` | |
1) մոտ գտնվող օրգանների ֆունկցիաների խանգարում առաջացնող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) հագուստ կրելը դժվարացնող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
48. | Չարորակ նորագոյացություններ` | |
1) ենթակա չեն արմատական հեռացման կամ վարատումներով (մետաստազներ) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) արմատական հեռացման հետևանքներ` առանց վարատումների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
49. | Բարորակ նորագոյացություններ` | |
1) օրգանների ֆունկցիաների կտրուկ խանգարումներ առաջացնող կամ գլխի, իրանի և վերջույթների շարժումներն արգելակող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) հագուստ, հանդերձանք կրելը խոչընդոտող կամ օրգանների ֆունկցիաների չափավոր աստիճանի խախտմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
50. | Հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ՝ գլխավոր, ծայրամասային, զարկերակային, երակային, ավշային անոթների և աորտայի` | |
1) արյան շրջանառության ծանր խանգարումների դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) արյան շրջանառության չափավոր խանգարումների դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
3) արյան շրջանառության աննշան խանգարումների դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
4) առանց արյան շրջանառության խանգարման, օբյեկտիվ տվյալների առկայության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
51. | Ճողվածքներ՝ աճուկային, ազդրային, հետվիրահատական և այլ` | |
1) կրկնվող կամ քայլքը դժվարացնող, ներքին օրգանների ֆունկցիան խոչընդոտող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) առանց նշված բարդությունների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
52. | Ուղիղ աղու արտանկում` | |
1) թեթև ճիգի ժամանակ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
53. | Ոչ բնական հետանցք, կղանքային խուղակ, նեղացում, հետանցքի սեղմամկանի անբավարարություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
54. | Քրոնիկ պարապրոկտիտ, էպիթելային սրբանային ուղիներ` | |
1) հաճախակի սրացումներով, կայուն կամ հաճախ բացվող խուղակներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
55. | Թութք` հաճախակի արյունահոսությամբ ծանր ձևեր, երկրորդային սակավարյունությամբ, հաճախ կրկնվող թութքային երակների թրոմբոզ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
56. | Միզասեռական օրգանների զարգացման շեղումներ, պոլիկիստոզ, նեֆրոպտոզ, միզուղիների և սեռական օրգանների սուր և քրոնիկ հիվանդություններ, միզաքարային հիվանդություն (երիկամների քարեր, միզածորան, միզապարկ, շագանակագեղձ), միզասեռական համակարգի վնասվածքների և վիրահատական միջամտությունների հետևանքներ` | |
1) ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) ֆունկցիայի աննշան խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
4) ժամանակավոր բնույթի, ստացիոնար բուժում չպահանջող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ | |
57. | Երիկամների և միզուղիների տուբերկուլոզ` | |
1) ակտիվ, տուբերկուլոզի միկոբակտերիայի արտազատմամբ բոլոր ձևերը կամ քայքայմամբ և ֆունկցիայի կտրուկ խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ակտիվ, առանց տուբերկուլոզի միկոբակտերիայի արտազատման և ֆունկցիայի չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
3) ակտիվ, հանդարտվող կամ ակտիվության նշանների անհետանալուց հետո շուրջ 3 տարի, ֆունկցիայի աննշան խանգարմամբ կամ առանց խանգարման | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
4) ոչ ակտիվ, ակտիվության նշանների բացակայությամբ` ավելի քան 3 տարի | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
58. | Սեռական օրգանների տուբերկուլոզ` | |
1) շագանակագեղձի զարգացող տուբերկուլոզ, հավելումների և ամորձիների երկկողմանի ախտահարում` քայքայմամբ և խուղակների գոյացմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) շագանակագեղձի, սերմնաբշտերի, հավելումների և ամորձիների տուբերկուլոզ` խուղակներով չբարդացված | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
3) ոչ ակտիվ, պրոցեսի ակտիվության նշանների բացակայությամբ` 3 տարվանից ավելի | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
59. | Գիշերամիզություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
60. | Սերմնալարի երակների վարիկոզ լայնացում` | |
1) արյան շրջանառության նշանակալի խանգարմամբ, ցավային համախտանիշով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
2) արյան շրջանառության չափավոր խանգարմամբ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
61. | Ամորձու և սերմնալարի թաղանթի ջրգողություն` | |
1) կտրուկ արտահայտված, քայլքը դժվարացնող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) չափավոր արտահայտված | նոր ընդունվողներ` պիտանիությունր որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
62. | Որովայնի խոռոչում կամ աճուկային խողովակներում ամորձիների ուշացում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
Ականջի և վերին շնչուղիների հիվանդություններ | ||
63. | Քրոնիկ թարախային էպիտիմպանիտ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
64. | Քրոնիկ թարախային մեզոտիմպանիտ` | |
1) երկկողմանի կամ միակողմանի, որն ուղեկցվում է թմբկախոռոչում գրանուլյացիաներով, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտով, քրոնիկ դեկոմպենսացված նշաբորբով (տոնզիլիտ) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) միակողմանի, որը չի ուղեկցվում 1-ին կետում նշված հիվանդություններով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
65. | Ականջաբորբից (օտիտ) հետո կայուն մնացորդային երևույթներ (ընդարձակ սպիացած փոփոխություններ, սերտաճումներ թմբկախոռոչում, թմբկաթաղանթի երկկողմանի կամ միակողմանի թափածակում (պերֆորացիա) | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
66. | Արտաքին լսողական անցումի, ականջախեցու կամ հարականջային քրոնիկ էկզեմա | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
67. | Վեստիբուլյար ապարատի ֆունկցիաների խանգարում` | |
1) կայուն, խիստ արտահայտված վեստիբուլյար-վեգետատիվ խանգարումներ, մեների հիվանդության ախտանիշներով ուղեկցվող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) անկայուն, հազվադեպ կրկնվող, չափավոր արտահայտված վեստիբուլյար-վեգետատիվ խանգարումներ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
3) կայուն և խիստ արտահայտված վեստիբուլյար գրգռումների նկատմամբ զգայունություն | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
68. | Երկու ականջի կայուն, լրիվ խլություն կամ խուլուհամրություն` վկայագրված բուժական հիմնարկների, կազմակերպությունների կամ խուլուհամրերի համար ուսումնական հաստատությունների կողմից | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
69. | Լսողության անկում` | |
1) մեկ ականջի կայուն, լրիվ խլություն, մյուս ականջով 2 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման դեպքում, ինչպես նաև երկու ականջի լսողության կայուն նվազում. շշուկային խոսքը չի ընկալվում կամ ընկալվում է 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) մեկ ականջի կայուն լրիվ խլություն, մյուս ականջով 2-4 մ հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման դեպքում, ինչպես նաև երկու ականջի լսողության կայուն նվազում` մինչև յուրաքանչյուր ականջով շշուկային խոսքի ընկալման աստիճանի` 1-2 մ հեռավորության վրա | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
3) մեկ ականջի կայուն, լրիվ խլություն, մյուս ականջով 4 մ-ից ավելի հեռավորության վրա շշուկային խոսքի ընկալման դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
70. | Ականջի կամ հարքթային խոռոչների բարոֆունկցիաների խիստ կայուն խանգարում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
71. | Հարքթային խոռոչների քրոնիկ հիվանդություններ` | |
1) պոլիպոզ կամ թարախային, քթի պոլիպների կամ վերին շնչուղիների լորձաթաղանթի խիստ արտահայտված դիստրոֆիայի նշանների առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) պոլիպոզ կամ թարախային, որոնք չեն ուղեկցվում նշված սինուսիտի ընթացքի առանձնահատկություններով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
3) սինուսիտների ոչ թարախային ձևեր (կատարալ, շճային, վազոմոտոր և այլն), հայմորյան խոռոչի բուշտ | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
72. | Կտրուկ արտահայտված գարշահոտ հարբուխ (օզենա) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
73. | Քրոնիկ դեկոմպենսացված նշաբորբ (թունաալերգիկ, բարդացած) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
74. | Վերին շնչուղիների կամ ականջի գայլախտ, տուբերկուլոզ, կարծրախտություն (սկլերոմա) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
75. | Խոսքի թերություններ` | |
1) բարձր աստիճանի կակազում, որն ընդգրկում է ամողջ խոսակցական ապարատը` շնչառության խանգարմամբ և նևրոտիկ կտրուկ դրսևորումներով, և խոսքը սակավ ըմբռնելի դարձնող թլվատություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) չափավոր կակազում կամ թլվատություն, որը ոչ բավարար հստակ խոսքի պատճառ է հանդիսանում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
76. | Վիճակ սուր վնասվածքներից հետո, ականջի, վերին շնչուղիների հիվանդությունների և վիրահատությունների հետևանքներ, օրգանների ֆունկցիաների ոչ լրիվ վերականգնմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
Բերանի խոռոչի և ծնոտի հիվանդություններ | ||
77. | Բնածին և ձեռքբերովի թերություններ, դիմածնոտային օրգանների, հյուսվածքների ձևախախտումներ և հիվանդություններ` | |
1) շնչառության, հոտառության, ծամելու, թքարտադրության ֆունկցիաների կտրուկ խանգարում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) շնչառության, հոտառության, ծամելու, թքարտադրության ֆունկցիաների չափավոր խանգարում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) շնչառության, հոտառության, ծամելու, թքարտադրության ֆունկցիաների աննշան խանգարում | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
78. | Ադենտիա (երկրորդային, առաջնային)` | |
1) 10 և ավելի ատամների բացակայություն մեկ ծնոտի վրա կամ հանովի պրոթեզներով դրանց փոխարինում, 8 սեղանատամի բացակայություն մեկ ծնոտի վրա, մի կողմից` վերին ծնոտի 4 սեղանատամի և մյուս կողմից` ստորին ծնոտի 4 սեղանատամի բացակայություն կամ հանովի պրոթեզներով դրանց փոխարինում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
2) 4 և ավելի ատամների բացակայություն մեկ ծնոտի վրա կամ 2-րդ կտրիչի բացակայություն, իրար հետևից ժանիքի և 1-ին փոքր սեղանատամի բացակայություն` հանովի պրոթեզներով փոխարինելու անհնարինության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի են քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
79. | Բերանի խոռոչի լորձաթաղանթի, պարոդոնտի և ատամների հիվանդություններ` | |
1) պարոդոնտիտ, ծանր աստիճանի պարոդոնտոզ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
2) պարոդոնտիտ, միջին աստիճանի պարոդոնտոզ, ստոմատիտներ, գինգիվիտներ, խեյլիտներ և բերանի խոռոչի լորձաթաղանթի այլ հիվանդություններ, որոնք բուժման ենթակա չեն | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
80. | Դիմածնոտային վնասվածքների, հիվանդությունների և վիրահատությունների հետևանքներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
Աչքի և դրա հավելումների հիվանդություններ | ||
81. | Կոպերի սերտաճում միմյանց հետ, ակնագնդի հետ, որը խանգարում է աչքի շարժումներին կամ տեսողությանը, կոպերի ներանկում կամ թարթիչների աճ դեպի ակնագունդը, որը գրգռում է աչքը, աչքի ֆունկցիան խանգարող կոպերի արտանկում, կոպերի սպիական ձևափոխում կամ դիրքի անբավարարություն, որոնք խանգարում են եղջրենու փակմանը, կայուն լագօֆթալ (վերին կոպի իջեցում-պտոզ)` | |
1) երկու աչքի կոպերի դիրքի խիստ արտահայտված անբավարարություն (բացի պտոզից) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) երկու աչքի վերին կոպերի զգալի իջեցում կամ կոպերի դիրքի այլ խիստ արտահայտված արատներ մեկ աչքում կամ չափավոր արտահայտված մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) մեկ աչքի վերին կոպի կայուն նշանակալի իջեցում կամ կոպի դիրքի անբավարարություն մեկ աչքում` վիրահատական բուժման վերաբերյալ ցուցումների բացակայության դեպքում | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
82. | Խիստ արտահայտված` հաճախակի սրացող խոցային բլեֆարիտներ, ինչպես նաև քրոնիկ կոնյուկտիվիտներ` պտկիկների գերաճող և հյուսվածքի ենթալորձային շերտի ինֆիլտրացիայով` | |
1) չբուժվող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) բուժելի | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
83. | Մեկ կամ երկու աչքի արցունքատար ապարատի հիվանդության պատճառով չընդհատվող արցունքահոսություն` | |
1) չբուժվող | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) բուժելի | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
84. | Ակնագնդի նյարդի կայուն կաթված` | |
1) կայուն դիպլոպիայի առկայությամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) առանց դիպլոպիայի, ակնագնդի մկանների հստակ արտահայտված տատանվող սպազմ | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
85. | Աչքի թաղանթների և բեկող միջավայրերի տեսողության ֆունկցիան խախտող քրոնիկ բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի հիվանդություններ` | |
1) երկու աչքի խիստ արտահայտված հիվանդության խորացմամբ կամ հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) նույնը մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) մեկ աչքում չափավոր արտահայտված անփոփոխ, հազվադեպ սրացումներով, ընթացքով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
86. | Ակոմոդացիայի սպազմ կամ կաթված | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
87. | Աֆակիա` | |
1) երկու աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
88. | Ակնագնդի կենտրոնում տեղակայված՝ բորբոքային կամ դիստրոֆիկ փոփոխություններ չառաջացնող օտար մարմին` | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
89. | Գլաուկոմա` | |
1) զույգ աչքերում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունր որոշվում է անհատականորեն | |
3) նախնական փուլում, նախագլաուկոմայի և հիպերտենզիայի փուլում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
90. | Ցանցենու շերտազատում` ցանկացած բնույթի` | |
1) երկու աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
2) մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
91. | Տեսողական նյարդի ցանկացած բնույթի ապաճում` տեսողական ֆունկցիայի հետզհետե նվազմամբ` | |
1) երկու աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) մեկ աչքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
92. | Տեսողության թուլություն` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն շեղման կամ այլ պատճառի (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ։ Կոռեկցիայի թույլատրելի սահմանները նշված են բացատրությունում` | |
1) ակնագնդի բացակայություն` կամ մեկ աչքի կուրություն, կամ մեկ աչքի տեսողությունը` 0.05 և ցածր, մյուս աչքինը` 0.4-ից ցածրի դեպքում, կամ զույգ աչքի տեսողությունը` 0.3-ից ցածր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ակնագնդի բացակայություն, կամ կուրություն մեկ աչքում, կամ տեսողությունը մեկ աչքում` 0.05, մյուս աչքինը` 0.4 և բարձրի դեպքում, կամ մեկ աչքի սրությունը` 0.3, մյուսինը` 0.3-0.05-ի դեպքում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
3) մեկ աչքի տեսողությունը` 0.4, մյուսինը` 0.4-0.05 | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
93. | Համակցվող շլություն | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
94. | Գունազգացողության իջեցում` | |
1) դիխրոմազիա, անոմալ տրիխրոմազիա A և B տիպերի | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
2) անոմալ տրիխրոմազիա` C տիպի | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
95. | Աչքի ֆունկցիայի ժամանակավոր խանգարումներ` վնասվածքների, վիրահատական միջամտության կամ կրած հիվանդությունների հետևանքով, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` արձակուրդ |
Մաշկային և վեներական հիվանդություններ | ||
96. | Մաշկի քրոնիկ, դժվար բուժվող և չբուժվող հիվանդություններ` | |
1) էկզեմայի, նեյրոդերմիտի տարածված ձևեր, բշտախտեր (հասարակ, գերաճական, թերթաձև և սեբորեային), բնածին իխթիոզ և իխթիոզանման էրիթրոդերմիա | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) ռեցիսիվ իխթիոզ, տարածված փսորիազ, տարածված թարախակուտային և խոցային մաշկաբորբեր, սահմանային, բայց ոչ հաճախ սրացումներով ընթացող էկզեմաներ, նեյրոդերմիտ։ Դյուրինգի մաշկաբորբ, սկավառակային (դիսկոիդ) կարմիր գայլախտ` | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
3) սահմանային, հազվադեպ կրկնվող էկզեմա | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
97. | Առավելապես մաշկային ծածկույթների ախտահարմամբ ընթացող շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդություններ, դերմատոմիոզիտ, սիստեմային կարմիր գայլախտ, տարածված սկլերոդերմիա | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
98. | Տարածված և համապարփակ մազաթափություն և վիտիլիգո | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
99. | Տարածված կամ զգալիորեն արտահայտված հիպերկերատոզներ, դիսկերատոզներ և մաշկի այլ նախաքաղցկեղային վիճակներ, ռենտգեն և ռադիոդերմիտներ։ Ֆոտոդերմատոզներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
100. | Մաշկի տարածուն սուր հիվանդություններ, այդ թվում` վարակիչ (մաշկաբորբ, քոս և այլն), ինչպես նաև սուր դերմատոզներ` կապված սննդային, նյութափոխանակության խանգարումների, ներվային համակարգի հիվանդությունների (մաշկաբորբ, թունամաշկաբորբ, եղնջաբորբ) հետ | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
101. | Բոր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
102. | Մաշկի տուբերկուլոզ | |
1) տարածուն և այլանդակող ձևեր | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) սահմանափակ ձևեր` առանց վիսցերալ արտահայտությունների | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն | |
103. | Մաշկի և դրա հավելումների սնկային միկրոսպորիա, տրիխոֆիտիա և այլն | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
104. | Սուր և քրոնիկ միզուկաբորբեր (անկախ էթիոլոգիայից) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
105. | Սիֆիլիս` | |
1) առաջնային, երկրորդային | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
2) երրորդային, բնածին | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
3) թաքնված | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման | |
106. | Մարդու իմունային անբավարարության վիրուսակիրներ (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության հիվանդություններ (ՁԻԱՀ) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
Կանանց հիվանդություններ | ||
107. | Սեռական օրգանների ինֆանտիլիզմ (թերզարգացում)` ընդհանուր ֆիզիկական բավարար զարգացմամբ և առանց ձվարանների ֆունկցիայի խանգարման | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են |
108. | Կանանց սեռական օրգանների բարորակ նորագոյացություններ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
109. | Միզասեռական և աղիքասեռական խուղակներ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
110. | Կանանց սեռական օրգանների արտանկում կամ շեքի լրիվ պատռվածք, սեղմիչի ամբողջականության խախտմամբ | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
111. | Կանանց սեռական օրգանների իջեցում | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն |
112. | Արգանդի և դրա հավելումների, կոնքային որովայնամզի և բջջանքի քրոնիկ բորբոքային հիվանդություններ (անատոմիական դասավորվածության խախտմամբ, ինչպես բորբոքման արդյունքում (առաջնային), այնպես էլ հետվիրահատական (երկրորդային) սեռական ֆունկցիայի խանգարմամբ | |
1) հաճախակի սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն | |
2) հազվադեպ սրացումներով | նոր ընդունվողներ` պիտանիությունը որոշվում է անհատականորեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի են | |
113. | Արգանդի, փողերի, ձվարանների, կոնքի որովայնամզի և բջջանքի սուր բորբոքային հիվանդություններ | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
114. | Արգանդի վզիկի էրոզիա, ցերվիցիտներ, էնդոցերվիցիտներ և դրանց զուգակցություն | նոր ընդունվողներ` պիտանի չեն` մինչև առողջացումը քաղաքացիական ծառայողներ` ենթակա են բուժման |
115. | Ձվարանի ֆունկցիայի, դաշտանի կայուն խանգարումներ (ամենորեա, մենորագիա, մետրորագիա, հիպոմենորեա, ալգիդիսմենորեա) | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
116. | Վազոմոտոր ռեակցիաներով, անոթների սպազմով, արյան ճնշման տատանումներով, աղեստամոքսային տրակտի խանգարումներով, հոդերում և մկաններում ցավերով և այլ երևույթներով ուղեկցվող կլիմաքս | նոր ընդունվողներ` պիտանի չեն քաղաքացիական ծառայողներ` պիտանի չեն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2011, N 886-Ն | 23.07.2011, N 461-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|