ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2001 թվականի N 837
քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
1. Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափը սահմանել 220 ԱՄՆ-ի դոլար:
2. Պահպանել Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների ամսական դրամական բավարարման վճարումները` սահմանված չափերով և կարգով:
3. Սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կիրարկել 2001 թվականի հոկտեմբերի 1-ից` վճարումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |