Գլխավոր տեղեկություն
Համար
N 677-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.16/44(634) Հոդ.747
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2008 թվականի N 677-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գրությունը, ինչպես նաև «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Ծարավ աղբյուրի N 55 Ա հասցեում` «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հողամասից` 12750.5 քառ. մետր հետ վերցնել և այն իրեն ամրացված շենքերով, շինություններով նվիրաբերել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինություն» ծրագրի շրջանակներում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով:

2. Սահմանել, որ`

1) Երևանի Ծարավ աղբյուրի N 55 Ա հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը.

2) Երևանի Ծարավ աղբյուրի N 55 Ա հասցեում կառուցվող բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները (այդ թվում` դեռևս չկառուցված կամ կիսակառույց բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները) կարող են օտարվել միայն բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասի կադաստրային արժեքը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից սահմանված կարգով վճարելուց հետո:

3. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հատկացվող հողամասի սահմանների ճշտման և քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման, համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 3
Երևան