Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.04.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2008 թվականի N 360-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի` Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող գերեզմանի վրա հուշարձանի և Սայաթ-Նովայի N 5 շենքի պատին հուշատախտակի պատրաստման և տեղադրման համար` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 8,555.0 հազ. դրամ, որից`

1) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ֆինանսավորման համար` 837.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).

2) կառուցման աշխատանքների ֆինանսավորման համար` 7,718.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով)` սահմանելով, որ սույն որոշմամբ հատկացվող միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացվում են 2008 թվականի երկրորդ եռամսյակում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 21
Երևան